00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՌԴ ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի` ԱՄՆ-ից ստացած հակամարտկոցային համալիրը․ ՌԴ ՊՆ

© Sputnik / Владимир Баранов / Անցնել մեդիապահոցՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2022
ՌԴ ՊՆ
Բաժանորդագրվել
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Ռուսական օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, ինչպես նաև հրետանին և հրթիռային զորքերը խոցել են ուկրաինական զորքերի կառավարման 8 կետ, ոչնչացրել 6 պահեստ, Ս-300 ռադիոլոկացիոն կայան, «Բուկ-Մ1» արձակման կայանք և մեկ ամերիկյան հակամարտկոցային պայքարի համալիր։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
Նշվում է, որ ոչնչացվել են նաև հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի վեց պահեստ՝ Խարկովի մարզի Պերվոմայսկի բնակավայրի, Խերսոնի մարզի Նովոալեքսանդրովկա, Դնեպրոպետրովսկի մարզի Զելենոդոլսկ, ԴԺՀ-ի Զվանովկա, Սլավյանսկ և Չերկասսկոյե բնակավայրերի մոտակայքում։
Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն անցած օրվա ընթացքում հետ է մղել ուկրաինական «Գրադ» համազարկային հրթիռային համակարգերի երկու դասակ, «Հիացինտ-Բ» հրանոթների երեք դասակ, ինչպես նաև Դ-30 հաուբիցների երկու դասակ:
Պաշտպանական գերատեսչությունից հայտնում են նաև, որ ռուսական ՀՕՊ միջոցներն օդում ոչնչացրել են HIMARS-ի ութ ռեակտիվ արկ՝ Խերսոնի մարզի Կախովկայի շրջանում:
Նշվում է նաև, որ ՌԴ ԶՈւ-ն Զապորոժիեի և Նիկոլաևի շրջաններում ոչնչացրել է մոտ 80 զինծառայողի:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի բարձր ճշգրտության զենքով Զապորոժիեի մարզի Պոլտավկա բնակավայրի շրջանում խոցվել է տարածքային պաշտպանության 102-րդ բրիգադի կառավարման կետը: Ոչնչացվել է մինչև 30 ազգայնական և 14 միավոր ռազմական տեխնիկա»,- ասել են գերատեսչությունում։

ՌԴ ՊՆ-ից հայտնել են նաև, որ Նիկոլաևսկի մարզի Լուպարևո բնակավայրի շրջանում 28-րդ մեքենայացված բրիգադի մարտական դիրքերի ուղղությամբ կենտրոնացված կրակային հարվածի հետևանքով ոչնչացվել են ավելի քան 50 ազգայնականներ, ինչպես նաև յոթ միավոր զրահատանկային և հատուկ ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 179-րդ օրը։
Լրահոս
0