https://armeniasputnik.am/20220822/amn-n-mtadir-e-khvorhrdakan-unenal-hajastanum-kvorupciajin-hakazdelu-hamar-rt-47060102.html
ԱՄՆ-ն մտադիր է խորհրդական ունենալ Հայաստանում «կոռուպցիային հակազդելու» համար․ RT
ԱՄՆ-ն մտադիր է խորհրդական ունենալ Հայաստանում «կոռուպցիային հակազդելու» համար․ RT
Այդ խորհրդականն աշխատանքային ժամանակի մեծ մասը կանցկացնի Երևանի ամերիկյան դեսպանատանը։ 22.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-22T09:47+0400
2022-08-22T09:47+0400
2022-08-22T10:37+0400
հայաստան
ամն
դեսպանատուն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/844/18/8441857_0:0:1601:901_1920x0_80_0_0_89c8a141307271b97ed3f39c7f86b894.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտի իրավապահ գործողություններին ուղղված և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոն հայտարարել է, որ Հայաստանում փնտրում է կոռուպցիայի դեմ պայքարի ավագ խորհրդականի։ Ինչպես հասկացվում է փաստաթղթից, որին ծանոթացել է RT-ն, նա իր աշխատանքային ժամանակի մեծ մասն անցկացնելու է Երևանում ամերիկյան դեսպանատանը։Այս աշխատանքը, ի թիվս այլ բաների, ներառում է աջակցություն իրավապահ և քրեական արդարադատության մարմինների արդիականացմանը, պայքար միջազգային կազմակերպված հանցավորության դեմ և իրավունքի գերակայության սկզբունքի պահպանում:Ուստի ավագ խորհրդականի պարտականություններում, ինչպես հետևում է թափուր պաշտոնի նկարագրությունից, կընդգրկվի Հայաստանի պահանջմունքների ուսումնասիրությունն այն հարցերում, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն և իրավապահ գործունեությանը:«Խորհրդականը սերտորեն կհամագործակցի և կառուցողական հարաբերություններ կհաստատի Հայաստանի արդարադատության նախարարության, հակակոռուպցիոն կոմիտեի և քրեական արդարադատության հետ կապված այլ գերատեսչությունների գործընկերների հետ»,-ասված է փաստաթղթում:Բացի այդ, մասնագետը պետք է այցելի կոռուպցիայի դեմ պայքարի համաժողովներ և սեմինարներ, համակարգի իր աշխատանքն ամերիկյան կողմի հետ և հաշվետու լինի նրան, ուսուցանի Հայաստանի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներին:Փաստաթղթի համաձայն՝ ավագ խորհրդականը կարող է ստանալ տարեկան 91,5 հազար դոլարից մինչև 134,3 հազար դոլար։ Նրա հետ պատրաստվում են պայմանագիր կնքել մեկ տարով՝ գործողության ժամկետի երկարաձգման հնարավորությամբ:
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/844/18/8441857_0:0:1333:1000_1920x0_80_0_0_8d7e9fc33bb8e5a25d665ac71680c8e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ամն, դեսպանատուն
հայաստան, ամն, դեսպանատուն
ԱՄՆ-ն մտադիր է խորհրդական ունենալ Հայաստանում «կոռուպցիային հակազդելու» համար․ RT
09:47 22.08.2022 (Թարմացված է: 10:37 22.08.2022) Այդ խորհրդականն աշխատանքային ժամանակի մեծ մասը կանցկացնի Երևանի ամերիկյան դեսպանատանը։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտի իրավապահ գործողություններին ուղղված և ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոն հայտարարել է, որ
Հայաստանում փնտրում է կոռուպցիայի դեմ պայքարի ավագ խորհրդականի։ Ինչպես հասկացվում է փաստաթղթից, որին ծանոթացել է
RT-ն, նա իր աշխատանքային ժամանակի մեծ մասն անցկացնելու է Երևանում ամերիկյան դեսպանատանը։
«Հայաստանում բյուրոյի ծրագրի հիմնական նպատակն է աջակցել պետությանը արդյունավետ և թափանցիկ քրեական արդարադատության ոլորտ զարգացնելու գործում, որը հարգում է մարդու իրավունքները և ակտիվորեն պայքարում է կոռուպցիայի դեմ»,-նշվում է տեքստում:
Այս աշխատանքը, ի թիվս այլ բաների, ներառում է աջակցություն իրավապահ և քրեական արդարադատության մարմինների արդիականացմանը, պայքար միջազգային կազմակերպված հանցավորության դեմ և իրավունքի գերակայության սկզբունքի պահպանում:
Ուստի ավագ խորհրդականի պարտականություններում, ինչպես հետևում է թափուր պաշտոնի նկարագրությունից, կընդգրկվի Հայաստանի պահանջմունքների ուսումնասիրությունն այն հարցերում, որոնք վերաբերում են հակակոռուպցիոն և իրավապահ գործունեությանը:
«Խորհրդականը սերտորեն կհամագործակցի և կառուցողական հարաբերություններ կհաստատի Հայաստանի արդարադատության նախարարության, հակակոռուպցիոն կոմիտեի և քրեական արդարադատության հետ կապված այլ գերատեսչությունների գործընկերների հետ»,-ասված է փաստաթղթում:
Բացի այդ, մասնագետը պետք է այցելի կոռուպցիայի դեմ պայքարի համաժողովներ և սեմինարներ, համակարգի իր աշխատանքն ամերիկյան կողմի հետ և հաշվետու լինի նրան, ուսուցանի Հայաստանի մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներին:
Փաստաթղթի համաձայն՝ ավագ խորհրդականը կարող է ստանալ տարեկան 91,5 հազար դոլարից մինչև 134,3 հազար դոլար։ Նրա հետ պատրաստվում են պայմանագիր կնքել մեկ տարով՝ գործողության ժամկետի երկարաձգման հնարավորությամբ: