00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյան ու նրա մտերիմ անձը կալանավորվել են

Կադաստրի կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2022
Կադաստրի կոմիտե
Բաժանորդագրվել
Բացահայտվել են 4,5 մլրդ դրամի հափշտակության դեպքեր. մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում` ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյային։
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով կալանավորվել են ՀՀ կադաստրի կոմիտեի նախկին պաշտոնյա Գ. Մ.-ն ու նրա մտերիմ անձնավորությունը, որի միջոցով նախկին պաշտոնյան բազմաթիվ չարաշահումներ է արել։
Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` նախկին պաշտոնյան խարդախությամբ հափշտակել է ընդհանուր շուրջ 4,5 մլրդ դրամ շուկայական արժեքով 7 հողատարածք, որոնցից 4-ը` իր մտերիմ Ա. Մ.-ի հետ համաձայնությամբ։
Նախաքննությամբ պարզվել է, որ 2007-2014թթ. ընթացքում Գ. Մ.-ն, ՀՀ կադաստրի կոմիտեում տարբեր պաշտոններ զբաղեցնելով, մտերիմ հարաբերություններ է հաստատել նույն կառույցի այլ պաշտոնատար անձանց հետ: Այնուհետև 2016-2017թթ.-ին վերջիններիս օգնությամբ և Ա. Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ հափշտակել են համայնքային և պետական սեփականություն հանդիսացող շուրջ 80 հազ. քառակուսի մետր ընդհանուր մակերեսով հողատարածքներ:
Չեն տուգանել. Երևանի բյուջեն զրկվել է 6 մլրդ 867 մլն դրամի եկամտից
Գ. Մ.-ն և Ա. Մ.-ն կազմել են հողերի աճուրդային վաճառքի և վարձակալության մրցույթների կեղծ փաստաթղթեր, Երևանի քաղաքապետի կեղծ որոշումներ, հողամասի առուվաճառքի կեղծ պայմանագրեր, որոնց մի մասը ստորագրվել և շրջանառության մեջ են դրվել Գ.Մ.-ին և Ա. Մ.-ին օժանդակած անձանց կողմից:
Այնուհետև մի շարք պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիքների արդյունքում ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման մատյանի արդեն իսկ լրացված էջերը փոխարինվել են կեղծ գրառումներ պարունակող էջերով։ Կատարվել է գրանցման ոչ ենթակա հողամասերի պետական գրանցում, տրվել են անշարժ գույքի սեփականության կեղծ վկայականներ:
Այսպես.
ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ն.-ի անվամբ, որից հետո Գ. Մ.-ն ու Ա. Մ.-ն այն վաճառել են 122 մլն ՀՀ դրամով։
Սեփականության իրավունքով չփոխանցվող հողամասերի ցանկում ընդգրկված, շուրջ 560 մլն ՀՀ դրամ և 389 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել են համապատասխանաբար Բ. Գ.-ի և Ա. Մ.-ի անուններով:
ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց Երևան համայնքին փոխանցված 415 մլն ՀՀ դրամ շուկայական արժեքով հողամասը կեղծ փաստաթղթերի միջոցով ձևակերպվել է Ա. Ս.-ի անունով:
Այս հողատարածքներից բացի, Գ. Մ–ի կողմից 1 մլրդ և 988 մլն դրամ շուկայական արժեքներով հողամասերը կեղծ փաստաթղթերով ձևակերպվել են Ա. Հ.-ի և Լ. Դ.-ի անուններով, 1,039 մլրդ արժեքով հողամասը ձևակերպվել է Կ. Ի.-ի անունով:
Գ. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նրանց օժանդակած ևս չորս անձի մեղադրանք է ներկայացվել։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ ՀՀ կադաստրի կոմիտեում և Երևանի քաղաքապետարանում պաշտոններ զբաղեցրած, առերևույթ պաշտոնեական դիրքը չարաշահած և պաշտոնեական կեղծիք կատարած անձանց ինքնությունները պարզելու համար:
Երևանյան բնակարանից հեռավար տարբերակով բեռնափոխադրումներ են իրականացրել այլ երկրում
Լրահոս
0