Լևոն Արոնյանը Meltwater Champions Chess Tour-ում զբաղեցրել է 6-րդ տեղը

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցԼևոն Արոնյան
Լևոն Արոնյան - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2022
Լևոն Արոնյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայամիում անցկացված մրցաշարն ավարտվել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հաղթանակով։ Մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար դոլար և 100 000 դոլարի բիթքոին:
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. Հայաստանի շախմատի հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ–ն ներկայացնող Լևոն Արոնյանը Մայամիում անցկացված արագ շախմատի FTX Crypto Cup Meltwater Champions Chess Tour-ում 8 միավորով զբաղեցրեց վեցերորդ տեղը։
Վերջին տուրում հայ շախմատիստը 1,5:2,5 հաշվով պարտվել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուզյային:
Ընդհանուր առմամբ, Արոնյանը մրցաշարում երեք հաղթանակ է տարել՝ Լե Կուանգ Լիեմի (Վիետնամ), Հանս Նիմանի (ԱՄՆ) և Յան Քշիշտոֆ Դուդայի հետ խաղերում։ Արոնյանը պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին, Անիշ Գիրիին, Ռամեշբաբ Պրագնանանդհային (Հնդկաստան) և Ալիռեզա Ֆիրուզային։
Մայամիում անցկացված մրցաշարն ավարտվել է համաշխարհային դասակարգման առաջատար, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հաղթանակով։
FTX Crypto Cup-ի մրցանակային ֆոնդը կազմում է 210 հազար դոլար և 100 000 դոլարի բիթքոին:
Լրահոս
0