00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընդդիմության պնդումները իշխանավորների տխուր ճակատագրի մասին չափազանցված են՝ ապագա կա

© Sputnik / Asatur YesayantsԸնդդիմության ակցիան կառավարության մոտ
Ընդդիմության ակցիան կառավարության մոտ - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2022
Ընդդիմության ակցիան կառավարության մոտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Եկեքանկեղծ լինենք։ Երբ ժամանակին հայտնի հանրապետականներից մեկն անվերապահորենպնդում էր, թեիրենց կուսակցությունը մի քսանտարի էլ պահպանելուէ իշխանությունը, իսկ բոլոր վարչապետների նշանակումները Մելիք-Ադամյան փողոցի իրենց կենտրոնակայանում են համաձայնեցվելու, չէր էլ գուշակում, որ շաբաթն ուրբաթիցշուտ կգա։ Սա երևիամենալավ ապացույցն է այնիրողության, որ երբմարդ վայելում է իշխանությանքաղցր պտուղները, նրան թվում է, թեիշխանական հաճույքները՝ կառավարական առանձնատուն, թիկնապահների հսկայական շարասյան ուղեկցությամբ հոյակապ ավտոմեքենա, իր տաղանդովհիացած բարձրաստիճան չինովնիկների բանակ և այլն, հավերժ են լինելու։
Ճիշտէ, տրամադրությունը մի քիչփչացնում են ընդդիմությանշարունակվող զգուշացումներն առաջնորներինսպասող դաժան ապագայի մասին, բայց միշտ էլ կարելիէ մխիթարվել՝ քանի դեռ ընդդիմադիրները կոնկրետ ծրագրի փոխարեն ընդամենը Չաուշեսկուի մասին բեմադրություններ են հրամցնումժողովրդին, կարելի է հանգիստքնել։ Մանավանդ որ համաշխարհայինփորձն էլ ցույցէ տվել՝ «ժողովրդիկամք» ասածըբոլորովին միանշանակ բան չէ։
Ընդդիմության պնդումները իշխանավորների տխուր ճակատագրի մասին մի փոքր չափազանցված են. ապագա կա
Հեռուչգնանք, վերցնենք Թունիսի փորձը, որտեղ մոտ 10 տարի առաջ սկսվեց «արաբականգարունը»։ Հիշում եք երևի` իրենցնախագահը փախավ Սաուդյան Արաբիա, ինչից հետո Թունիսը երկար ժամանակ համարվում էր «արաբական գարունն»ապրած միակ երկիրը, որտեղ հաստատվեց ժողովրդավարությունը։ Համաձայնե՛ք, իրոք դժվար է պնդել, որ ժողովրդավարությունը հաղթել է նաևԼիբիայում, Եմենում, Եգիպտոսում և Սիրիայում։Իսկ Թունիսում ընտրվեց նոր նախագահ՝ Քաիս Սաիդը, որն այս տարի լուծարեց խորհրդարանը, և միքանի շաբաթ առաջ սահմանադրական հանրաքվե անցկացրեց՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները։
Եթե կարծում եք, թեհանուն ժողովրդավարության «արաբականգարուն» նախաձեռնածթունիսցիները վրդովվեցին, չարաչար սխալվում եք։ Հուլիսի 25-ին քվեարկածներիգրեթե 95 տոկոսը, կրկնում եմ՝ 95 տոկոսը, կողմ քվեարկեց խորհրդարանը լուծարած և սեփականլիազորություններնընդլայնած նախագահի առաջարկների օգտին։ Եթե ասեք՝ չի կարողնման բան պատահել, կհակադարձեմ, բա անցածտարի մեր՝ հայաստանյան հանրության մեծ մասը ինչպե՞ս քվեարկեց այն իշխանության օգտին, որի օրոք մենք աննախադեպ պարտություն կրեցինք։
Մեկ ուրիշ օրինակ բերե՞մ։ Հիշո՞ւմ եք, մի ժամանակ Ֆիլիպինների բռնապետն էր Ֆերդինանդ Մարկոսը։ Այնքան փող էր կերել, որ նրա կնոջ 3 հազար զույգ նոր կոշիկների մասին լեգենդներ էին պատմում։ Մարկոսի վերջին կեղծված ընտրություններն այնպիսի զայրույթ էին առաջացրել ժողովրդի շրջանում, որ 1987 թվականին Ռոնալդ Ռեյգանը առաջարկեց նրան լքել երկիրը և հաստատվել Հավայան կղզիներում։ Թվում էր, թե ընդդիմադիրների բազմաթիվ սպանություններից, քաղաքական հետապնդումներից և կոռուպցիայի աննախադեպ ծաղկումին հետո Մարկոսների գերդաստանի նկատմամբ համազգային ատելությունը տասնամյակներ շարունակ չի մարի։ Եվ ինչ եք կարծում, այս տարի ո՞ւմ նախագահ ընտրեցին ֆիլիպինցիները։ Շատ ճիշտ եք՝ մայիսին ջախջախիչ հաղթանակ տարավ Բոնգբոնգը՝ Ֆերդինանդ Մարկոսի որդին։ Իսկ դուք ասում եք՝ հայաստանցիները երբեք չեն ների ներկա իշխանավորներին։
Ի վերջո, նախկին առաջնորդը պատասխանատվությունից խուսափելու համար կարող է պարզապես լքել երկիրը և ապաստան գտնել այն պետություններից մեկում, որոնք հայտարարում են, թե իրենց համար դեմոկրատիան առաջնային է, իսկ իրականում մեծ պատրաստակամությամբ ապաստան են տրամադրում բռնապետներին։ Քաղաքագետ Աբել Էսկրիբա-Ֆոլչը փաստում է. «Բռնապետներն ամենից հաճախ գնում են այն երկրները, որոնց հետ խորը պատմական, քաղաքական, ռազմական կամ տնտեսական կապեր են ունեցել»։ Օրինակ` Ուգանդայինախկին բռնապետ Իդի Ամինը մինչև կյանքի վերջը ճոխության մեջ ապրել է ՍաուդյանԱրաբիայում, Հայիթիի նախկին նախագահ Ժան-Կլոդ Դյուվալիեն բնակվում էր Ֆրանսիայիհարավում, Արգենտինայի նախկին նախագահ Իզաբել Պերոնը, որը մի ժամանակկաբարեի պարուհի էր եղել, ապաստանել է Իսպանիայում, որը հրաժարվում է նրանարտահանձնել Արգենտինայի իշխանություններին, Պարագվայի նախկին բռնապետ Ալֆրեդո Սթրեսներին անմիջապես ապաստան տրամադրեց Բրազիլիան։
Ճիշտէ, կա նաևԼիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի նախադեպը, որին որևէ երկիր չհամաձայնեց ընդունել, և որըիր հարազատ քաղաքում սպանվեց սեփական հայրենակիցների ձեռքով։ Սակայն դա ավելիշուտ բացառություն է։ Սովորաբար, առաջնորդները պաշտոնավարման ընթացքում անընդհատ խոսելով կոռուպցիայի վերացման մասին, ոչ միայնպատկառելի գումարներ են կուտակում, այլև արտասահմանում թանկարժեք առանձնատներ են ձեռքբերում, որոնք գրանցում են հարազատներիանունով։ Այնպես որ, բավականկասկածելի են ընդդիմությանայն կանխատեսումները, թե իշխանությունից զրկվելուց հետո առաջնորդներին տխուր ճակատագիր է սպասում։Իզուր հո չենասում իշխանավորները՝ ապագա կա։
Զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 20.04.2022
Մարտունակ բանակ ստեղծելուց հետո միայն հանրությունը կարող է վստահաբար ասել՝ ապագա կա
Լրահոս
0