00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տեր–Պետրոսյանին հրավիրել չի հաջողվել. մեկնարկել է 1–ին գումարման ԳԽ–ի խորհրդանշական նիստը

© Sputnik / Asatur YesayantsԼևոն Տեր–Պետրոսյան
Լևոն Տեր–Պետրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2022
Բաժանորդագրվել
Խորհրդանշական նիստը վարելու առաքելությունը ստանձնեց Գերագույն Խորհրդի առաջին գումարման պատգամավոր Կիմ Բալայանը։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Երևանում մեկնարկել է ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշական նիստը։ Նիստի բացմանը նախաձեռնության հեղինակ, «Համախմբում» շարժման անդամ, ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, որը Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր Ֆերդինանդ Ղազարյանի որդին է, մեկնաբանեց, թե ինչ նպատակ ունի խորհրդանշական նիստը։
«Ես այս նախաձեռնությունը հանդես չէի բերի, եթե ողջ լիներ Ֆերդինանդ Ղազարյանը։ Ես ձեզ խնդրում եմ որդիաբար, որ փոխարինեք իմ հայրիկին և տեր կանգնեք ձեր որոշմանը, փոխանցեք ձեր կերտած անկախ հայրենիքը մեզ, օգնեք մեզ դիմակայելու այս փորձությանը, որ դժվար է ասել, թե որ կողմերից է պատուհասել մեր պետությանը, մեր հայրենիքին, մեր ժողովրդին, որպեսզի ես էլ հնարավորություն ունենամ այն փոխանցել իմ որդուն` Ֆերդինանդ Ղազարյանին»,– ասաց Էդգար Ղազարյանը։
Նա նաև հայտարարեց, որ նախաձեռնությունը քաղաքական բովանդակություն չունի` կոչ անելով իջեցնել բոլոր դրոշները, ցած դնել բոլոր շահերը և բարձրացնել միայն ՀՀ պետական դրոշն ու առաջնորդվել մեկ` պետական շահով։
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ
Ղազարյանը հայտարարեց, որ խորհրդանշական նիստի կազմակերպչական աշխատանքներն ամեն կերպ խոչընդոտվել են, կառավարությունը հրաժարվել է տրամադրել Մելիք Ադամյան փողոցում գտնվող նիստերի դահլիճը, որտեղ 1990թ-ին գումարվել են ԳԽ նիստերը։ Իսկ ԳԽ առաջին նախագահ Լևոն Տեր– Պետրոսյանի հետ հանդիպել չի ստացվել։
«Ակնհայտ էր, որ նիստն այսօր պետք է նախագահեր առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Ես երեկ հանդիպում եմ խնդրել առաջին նախագահի հետ, որպեսզի անձամբ նրան փոխանցեմ հրավերն ու գաղափարը։ Ցավոք, չի ստացվել այդ հանդիպումը»,– ասաց Ղազարյանը։
Իսկ ՀՀ ԳԽ այդ ժամանակվա քարտուղար Արա Սահակյանը, որը ստորագրել է Անկախության հռչակագիրը, Էդգար Ղազարյանի խոսքով` վատառողջ է, երեկ ունեցել է առողջական խնդիրներ, այդ պատճառով էլ չի մասնակցում նիստին, բայց իր խորհուրդներով մեծապես օգնել է նիստի կազմակերպմանը։
Խորհրդանշական նիստը վարելու առաքելությունը ստանձնեց Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր Կիմ Բալայանը։
Ոչ մեկը չի խուսափի պատասխանատվությունից. ՀՅԴ Բյուրոն` Աղավնոն ու Բերձորը հանձնելու մասին
Բալայանը հայտարարեց, որ ԳԽ առաջին գումարման 100 պատգամավորներից նիստին ներկայացել են 30-ը։
«Շատ ցավալի է, որ մեր շատ ընկերներ չեն եկել։ Ես կայուն համոզմունք ունեմ, որ այն ժամանակ Անկախության հռչակագրին կողմ քվեարկած պատգամավորներից որևէ մեկը այսօր այլ կարծիք չունի Անկախության հռչակագրի վերաբերյալ»,– ասաց Բալայանը։
Այդուհանդերձ, նրկաների թիվը համարվեց քվորումն ապահովված և նիստը հայտարարվեց բացված։
Խորհրդանշական նիստը մեկնարկեց ՀՀ օրհներգով։
Ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի. Փաշինյանն ուղերձ է հղել
Նշենք, որ խորհրդանշական նիստին ներկա են ոչ միայն ՀՀ ԳԽ նախկին պատգամավորներ, այլև ՀՀ ԱԺ նախկին ու ներկա պատգամավորներ։
Հավելենք` «Համախմբում» շարժման անդամ, ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր` օգոստոսի 23-ին, ժամը 17:00-ին Հանրապետության Հրապարակում նաև հանրահավաք է հրավիրել:
Լրահոս
0