ԵԱ. շախմատիստ Էլինա Դանիելյանը երրորդ հաղթանակն է տարել

© Photo : Eric Rosen // Facebook / Armenian Chess FederationԷլինա Դանիելյան
Էլինա Դանիելյան - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էլինա Դանիելյանը 3 միավորով բաժանում է 1-5-րդ տեղերը։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը մրցել է հունգարացի Զոկա Գաալի հետ և հասել առավելության։
Դանիելյանը խաղում էր սև ֆիգուրներով։
Նշենք, որ նա երրորդ հաղթանակն է տարել այս առաջնությունում և 3 միավորով կիսում է 1-5-րդ տեղերը։
Շախմատի կանանց ԵԱ. Էլինա Դանիելյանն առաջատարների թվում է
Լիլիթ Մկրտչյանը երկու հաղթանակից և մեկ ոչ–ոքիից հետո կիսում է 6-16-րդ տեղերը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մարիամ Մկրտչյանն ունի 2 միավոր։ Երկրորդ տուրում նա պարտվել է Էլինա Դանիելյանին, իսկ առաջին և երրորդ տուրերում հասել է հաղթանակի։
2 միավոր ունի նաև Մարիա Գևորգյանը։ Աննա Սարգսյանը վաստակել է 1,5 միավոր։
Եվրոպայի առաջնությունում կանցկացվի 11 տուր։
Լրահոս
0