ՌԴ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարները քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի հնարավոր այցը

© Sputnik / Անցնել մեդիապահոցԶապորոժիեի ԱԷԿ
Զապորոժիեի ԱԷԿ - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2022
Զապորոժիեի ԱԷԿ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հետ քննարկել է Զապորոժիեի ԱԷԿ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության հնարավոր այցն ու կայանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի կայքից։

«Զրուցակիցները մանրամասն քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու կայան` ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը կազմակերպելու առկա հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարները նաև կարծիքներ են փոխանակել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ` ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահների` օգոստոսի 19-ին կայացած հեռախոսազրույցի համատեքստում։
Ուկրաինացի զինվորականները շարունակում են պարբերաբար գնդակոծել Էներգոդարը, շրջակա գյուղերն ու Զապորոժիեի ԱԷԿ-ի՝ քաղաքին հարող տարածքը։
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ այն ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Զապորոժիեի մարզի իշխանությունները պատրաստ են ՄԱԿ-ին հանձնել ԱԷԿ-ի գնդակոծման ապացույցները
Լրահոս
0