00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
33 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սպանդանոցների տերերը վաճառո՞ւմ են «5-րդ ձևը». ՍԱՏՄ-ն խստացնելու է ստուգումները

Գրեթե բոլոր սպանդանոցների տերերը խոսում են այն մասին, որ այլ սպանդանոցներ թղթեր են վաճառում
Բաժանորդագրվել
ՍԱՏՄ-ին չի գոհացնում այն շարժը, որը գրանցվում է էլեկտրոնային եղանակով։
Գրեթե բոլոր սպանդանոցների սեփականատերերը խոսում են այն մասին, որ այլ սպանդանոցներ վաճառում են 5-րդ ձևի անասնաբուժական վկայականը, ու թեև իրականում այդքան էլ հեշտ չէ գտնել զեղծարարներին, բայց տեսչական մարմինը մտածում է մեխանիզմներ` փոխելով նաև սպանդանոցային 5-րդ ձև հատկացնող էլեկտրոնային տարբերակը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
Ըստ նրա` պետք է իսպառ բացառել բակային մորթը, որը շատ է հարվածում սպանդանոցների աշխատանքին։ Ճիշտ է, սեփական կարիքների կամ ծիսակատարությունների համար թույլատրվում է իրականացնել ոչ սպանդանոցային մորթ, բայց միևնույն է, այդ միսը շուկայում վաճառելն անթույլատրելի է։
Սեպտեմբերի 1-ից ակտիվ ստուգումներ են անցկացվելու մսի վաճառքի 5-րդ ձևի՝ սպանդանոցային մորթը հավաստող փաստաթղթի առկայությունը ստուգելու նպատակով:

«Օգոստոսի 10-ից ոստիկանության հետ համատեղ իրականացում ենք միջոցառումներ, գիշերային ժամերին և առավոտյան հսկվում են Երևան մտնող բոլոր ճանապարհներն ու մայրաքաղաքում մսի վաճառքով զբաղվող մեծ շուկաները։ Սեպտեմբերի 1-ից որոշել ենք խստացնել վերահսկողությունը նաև մարզերում, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ սպանդանոցների սեփականատերերը դժգոհում են, որ անասուններն իրենց մոտ չեն բերում»,- տեղեկացրեց Ավետիսյանը։

Նրա խոսքով` այն շարժը, որ տեսչական մարմինը գրանցում է էլեկտրոնային ծրագրով, չի գոհացնում։ Ավետիսյանի կարծիքով` ավելի շատ միս է սպառվում, քան կոնկրետ սպանդանոցային մորթ է իրականացվում, ընդ որում` անասունների գլխաքանակի անկումը, ըստ նրա, սպանդանոցների աշխատանքի վրա էապես չի ազդել, որովհետև շուկայում չկա մսի դեֆիցիտ, սպառումն էլ չի ընդհատվում, իսկ գլխաքանակի նվազումը տեղի է ունեցել հիմնականում անորակ կենդանիների հաշվին, որոնց միսը սովորաբար շուկայում չեն վաճառում։
«Առաջին շաբաթվա ընթացքում ճանապարհներին ստուգումներն իրականացնում էինք 04։00-ից մինչև 09.00-ն, հաջորդ շաբաթ փոխեցինք 12։00-ից 16։00-ն, հիմա ոստիկանության հետ պայմանավորվել ենք, որ արդեն աշխատանքային կարգով տարբեր օրերին ստուգումներ իրականացնենք տարբեր ժամերին, տարբեր վայրերում։ Ցավոք, մեր ռեսուրսները բավարար չեն ավելի շատ ստուգայցեր կատարելու համար, իսկ այս պահին էլ շատ աշխատակիցներ գտնվում են արձակուրդում, բայցևայնպես փորձում ենք եղած ռեսուրսներն օգտագործել առավելագույն արդյունավետությամբ»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը։
Ավետիսյանի խոսքով` եղել է դեպք, երբ տուգանել են ապօրինի վաճառքով զբաղվող անձին և առգրավել մսեղիքը, սակայն այլ տեսուչներ նույն մարդուն ևս մեկ անգամ տուգանել են, որովհետև նա զարտուղի ճանապարհներով կրկին հայտնվել է շուկայի մերձակայքում։ Ավետիսյանի համոզմամբ` ոստիկանության հետ համատեղ վերահսկողական աշխատանքը կտա ցանկալի արդյունք, ինչի ցայտուն օրինակներից մեկը Գյումրիում փողոցային առևտրի դեմ պայքարն է։
Նշենք, որ Հայաստանում հաշվառված է գործունեություն ծավալելու իրավունք ունեցող 92 սպանդանոց, որոնցից ոչ բոլորն են աշխատում, ամենաքիչ թվով սպանդանոց կա Վայոց Ձորի մարզում` ընդամենը մեկը, որը չի աշխատում։ Մյուս բոլոր մարզերում կան գործող սպանդանոցներ։
Լրահոս
0