00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
«Armenian sound». ճանաչենք Հայաստանի ձայները
Արսեն Հակոբյանն ու Տիգրան Հակոբյանը ստեղծել են աննախադեպ նախագիծ
17:57
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինացի զինվորականները սադրում են ՌԴ ԶՈւ–ին, որ կրակի Խարկովի քաղաքացիական վայրերին. ՊՆ

© Sputnik / Ольга БалашоваՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը
ՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2022
ՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՌԴ ՊՆ-ն ներկայացրել է Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Ուկրաինացի զինվորականները Խարկովի մարզի Բերեստովենկի գյուղում զբաղեցրել են դպրոցի շենքը և այնտեղից ՌԴ զորքերի ուղղությամբ կրակ են վարում, որպեսզի սադրեն նրանց պատասխան կրակ բացել քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանական վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ–գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով` ուկրաինացի զինվորականներն ուզում են սադրել ՌԴ ԶՈւ–ին պատասխան կրակ բացել, որպեսզի նախապես մշակված սցենարի համաձայն ուկրաինական և արևմտյան մամուլում լայն լուսաբանմամբ մեղադրեն ռուսական բանակին քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտներին անկանոն հարվածներ հասցնելու մեջ։
Բացի այդ, ուկրաինացի զինվորականները Խարկովի բնակելի տների նկուղներում զենքի պահեստներ են տեղակայել` թույլ չտալով տեղի բնակչությանը լքել տները։ Օդեսայի մարզի Վելիկայա Բալկա գյուղի դպրոցի տարածքում հենակետ են պատրաստել, տանիքին զենիթային կայանք տեղադրել, դպրոցի մատույցներն ականապատել են, իսկ խաղաղ բնակչությանն այդ մասին չեն իրազեկել։ Օդեսայի մարզի Ներուբայսկոյե գյուղի դպրոցում էլ տեղակայվել են ազգայնական գումարտակի գրոհայինները, զինամթերքի պահեստ են կահավորել և զրահատեխնիկա տեղադրել։ Միևնույն ժամանակ մերձակա տներից բնակչության տարհանում միտումնավոր չի իրականացվել։
«Չնայած նրան, որ կիևյան ռեժիմը խոչընդոտներ է ստեղծում, անցած մեկ օրվա ընթացքում առանց Ուկրաինայի իշխանությունների մասնակցության Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների վտանգավոր շրջաններից ՌԴ տարածք է տարհանվել 31 576 մարդ, այդ թվում 5 526 երեխա, ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ տարհանվել է 3 604 987 մարդ, որոնցից 576 127–ը` երեխաներ», – ասել է Միզինցևը։
Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ չէ դադարեցնել կրակը
Նա ճշգրտել է, որ ՌԴ սահմանը հատել է մոտ 610 անձնական օգտագործման մեքենա։ Միզինցևը ասել է, որ Ռուսաստանում աշխատում է փախստականների ժամանակավոր տեղավորման ավելի քան 9.5 հազար կետ։ Բացի այդ, ըստ նրա, Ուկրաինայի 2139 բնակավայրերից և Կիևի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ԴԺՀ–ի տարածքից ավելի քան 2,76 մլն տարհանման դիմում է ստացվել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 180-րդ օրը։
Լրահոս
0