Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 1 մարդ մահացել է, 1-ն էլ վիրավոր է

© Sputnik / Asatur YesayantsՇտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ (25 ապրիլի, 2022թ)․ Երևան
Շտապօգնության մեքենա Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության շենքի մոտ (25 ապրիլի, 2022թ)․ Երևան - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացին տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Արագածոտնի մարզում` Երևան–Գյումրի ավտոճանապարհի 74-րդ կմ-ին, ժամը 20։20-ի սահմաններում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ իրար են բախվել BMW և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, ևս մեկն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալինի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Լրահոս
0