00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում ռուսաստանագիտության վերաբերյալ մագիստրոսական ծրագիր են պատրաստում

© Sputnik / Andranik GhazaryanՀովհաննես Սարգսյանը և Նորայր Դունամալյանը
Հովհաննես Սարգսյանը և Նորայր Դունամալյանը  - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
Հովհաննես Սարգսյանը և Նորայր Դունամալյանը
Բաժանորդագրվել
Ռուսագիտությունը դասական առումով ենթադրում է մշակույթի, լեզվի, գրականության, արվեստի ուսումնասիրություն, սակայն այդ առարկան պետք է ավելի լայն հասկանալ` հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տնտեսական գործընթացները։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի մասին օբյեկտիվ և բազմակողմանի գիտելիքների տարածման հարցում Հայաստանը մերձավոր և հեռավոր արտասահմանի երկրների ուսանողների համար կարող է գիտակրթական կամուրջ դառնալ։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց Հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Նորայր Դունամալյանը։
Նրա խոսքով` Հայաստանի համար ռուսաստանագիտությունը իրանագիտության, վրացագիտության, թյուրքագիտության, ամերիկագիտության և չինագիտության հետ մեկտեղ պետք է դիտարկվի որպես ռազմավարական ուղղություն։
© Sputnik / Andranik GhazaryanՆորայր Դունամալյան
Руководитель Центра публичной дипломатии Норайр Дунамалян на пресс-конференции Как лучше понять Россию? Перспективы россиеведения в Армении (24 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
Նորայր Դունամալյան
«Քաղաքական, տնտեսական և սոցիալական գլոբալ փոփոխությունների պայմաններում մենք տեսնում ենք` ինչպես են տարբեր հասարակությունները դադարում հասկանալ միմյանց», – ընդգծեց փորձագետը։
Նա անդրադարձավ Ռուսաստանի ընկալման հարցում դոգմաների և կարծրատիպերի հետ կապված խնդիրներին։ Ըստ Դունամալյանի` օրինակ` Հայաստանում Ռուսաստանը գերազանցապես ընկալում են որպես մեծ երկիր, որը նավթ ունի։
Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանն իր հերթին նշեց, որ ռուսագիտությունը դասական առումով ենթադրում է մշակույթի, լեզվի, գրականության, արվեստի ուսումնասիրություն, սակայն այդ գիտական առարկան պետք է ավելի լայն հասկանալ` հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տնտեսական գործընթացները։
© Sputnik / Andranik GhazaryanՀովհաննես Սարգսյան
Заведующий кафедрой политологии РАУ Оганес Саркисян на пресс-конференции Как лучше понять Россию? Перспективы россиеведения в Армении (24 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
Հովհաննես Սարգսյան
Սարգսյանը համոզված է, որ ռուսաստանագիտությունը պետք է ընդգրկվի հայկական բուհերի մագիստրոսական ծրագրում, քանի որ Ռուսաստանի օբյեկտիվ ընկալման պահանջարկ կա ոչ միայն Հայաստանում, այլ Հայաստանի սահմաններից դուրս։
«Հետաքրքիր է, որ բուն Ռուսաստանում նման ծրագրեր գրեթե չկան։ Չինաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Իրանում, սակայն, նման ծրագրերի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, և մենք միայն ուրախ կլինեինք, եթե մեզ մոտ ուսանողներ գային այդ երկրներից», – ասաց Սարգսյանը։
Նա նաև հայտնեց, որ Սլավոնական համալսարանը բանակցում է Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌԺԲՀ) հետ, և եթե այդ բանակցությունները դրական արդյունք տան, մագիստրատուրայում սովորող ուսանողները ՌԺԲՀ–ում մեկ տարի սովորելու հնարավորություն կստանան ։
Օգոստոսի 15-ից 21-ը Ծաղկաձորում անցկացվել է «Հայաստանում ռուսաստանագիտության արդիական հարցերը» երիտասարդական գիտակրթական առաջին ամառային դպրոցը։ Միջոցառմանը մասնակցել են 18-25 տարեկան մոտ 3 տասնյակ երիտասարդներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից։ Հրավիրած էին ՀՌՀ–ի, ՄՄՀՊԻ–ի, ՄՊՀ–ի, Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի և այլ առաջատար կրթական կենտրոնների դասախոսներ։ Առանձին նստաշրջան նվիրվեց Sputnik լրատվական գործակալությանն ու «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ–ին։
Լրահոս
0