00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վահրամ Դումանյանն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

© Photo : official site of MESCS of RA Վահրամ Դումանյանն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը
Վահրամ Դումանյանն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
Վահրամ Դումանյանն ընդունել է Օմսկի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը
Բաժանորդագրվել
Օմսկի նահանգապետը համագործակցության տարբեր ձևաչափեր է առաջարկել։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՌԴ պատվիրակության կազմում էին նահանգի երիտասարդության հարցերի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի նախարար Դմիտրի Գրիգորյանցը, կրթության նախարարի տեղակալ Ելենա Կորչագինան, Օմսկի պետական​​ մանկավարժական համալսարանի ռեկտոր Իվան Կրոտտը և այլք:
Դումանյանը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջպետական ​​հարաբերություններում առանձնահատուկ տեղ է գրավում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը։ Նախարարը փաստել է՝ համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունն ուղղակիորեն կնպաստեն երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
«Մենք շատ ընդհանրություններ ունենք, և վստահ եմ, որ համագործակցության համատեղ հարթակների ստեղծումը լավ հնարավորություն կլինի նաև երիտասարդների միջև շփման տեսանկյունից»,- ասել է Դումանյանը՝ համատեղ ծրագրերի իրականացման շուրջ կառուցողական երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնելով:
Նախարարը կարևորել է նաև Օմսկի մեր հայրենակիցների՝ մայրենի լեզվով ուսուցման, ինչպես նաև համապատասխան դասագրքերով ապահովման հնարավորությունը:
© Photo : official site of MESCS of RA Ալեքսանդր Բուրկովն ու Վահրամ Դումանյանը
Министр ОНКС РА Ваграм Думанян принял губернатора Омска Александра Буркова (24 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
Ալեքսանդր Բուրկովն ու Վահրամ Դումանյանը
Ալեքսանդր Բուրկովը ներկայացրել է Օմսկի նահանգում կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում իրականացվող գործընթացները՝ առաջարկելով համագործակցության տարբեր ձևաչափեր: Նրա խոսքով՝ Օմսկի բուհերում սովորող շուրջ 80 հազար ուսանողներից 11 հազարն օտարերկրացի է, այդ թվում՝ ՀՀ-ից: Ալեքսանդր Բուրկովը շեշտել է Հայ-ռուսական համալսարանի և ՀՀ այլ բուհերի հետ համագործակցության կարևորությունը: Նա նաև անդրադարձել է նահանգի բուհերում հայագիտական կենտրոնի ստեղծման հնարավորությանը, ներկայացրել Օմսկի հայկական դպրոցի գործունեությունը: Նահանգապետը կարևորել է հայկական սփյուռքի ներուժը և ակտիվ ներգրավվածությունը Հայաստանի և Օմսկի միջև իրականացվող համագործակցության ծրագրերում:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև մասնագիտական կրթության և ուսուցման, սպորտի և մշակույթի ոլորտներում համագործակցությանը, մասնավորապես՝ համատեղ մարզական միջոցառումների անցկացման և երկու երկրներում թեմատիկ ցուցահանդեսների կազմակերպման հնարավորությանը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ կատարած այցի ընթացքում պատվիրակության անդամները կայցելեն Վ. Բրյուսովի անվան պետական և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններ, «Օլիմպավան» մարզաառողջարարական կենտրոն և Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ:
Լրահոս
0