00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանը՝ աննախադեպ ու հետաքրքիր

© Sputnik / Asatur YesayantsԱզգային ժողով
Ազգային ժողով - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
Ազգային ժողով
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Այնուամենայնիվ ճիշտ էր հին հույն նշանավոր պատմիչ Թուկիդիդեսը՝ պատմությունը կրկնվում է։
Երեքշաբթի զգացինք պատմության շունչը, երբ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ խորհրդանշական նիստ հրավիրեց հայոց այն նույն խորհրդարանը, որն ընտրվել էր դեռ Սովետի օրոք՝ 1990 թվականին, և աշխատեց մինչև 95-ը, երբ ընդունվեց Հայաստանի Սահմանադրությունը։
Նախկին պատգամավոր Արամ Մանուկյանն այսպես է բնորոշել այդ ժամանակաշրջանը. «Պատմական, գլոբալ առումով սրանք մեր երկրի, մեր պատմության լավագույն հինգ տարիներն էին, գումարած շարժման երկու տարիները, որոնք պատրաստեցին, սկիզբ դրեցին անկախությանը։ Ափսոսալու տեղ չունենք»։
Անկախ Հայաստանի առաջին խորհրդարանը՝ աննախադեպ ու հետաքրքիր
Ափսոսանք է առաջացնում թերևս միայն մի հանգամանք՝ թվում էր, թե հետագա գումարման մեր խորհրդարանների կազմը գնալով ավելի ու ավելի որակյալ կդառնա, այնինչ, բազմաթիվ փորձագետների կարծիքով, տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Հիմա, տեսնելով, թե ինչպես են մեր պատգամավորները ծեծում միմյանց հենց նիստերի դահլիճում, ինչպիսի որակումներ են հնչեցնում պետական բարձր ամբիոնից, իրոք կարոտում ես այն առաջին պառլամենտը, որտեղ մոտ վեց տասնյակ ակադեմիկոսներ, գիտությունների դոկտորներ և թեկնածուներ կային։ Ընդհանրապես պատգամավորների մեծ մասը մտավորականներ էին՝ գիտնականներ, բժիշկներ, մանկավարժներ, նկարիչներ։ Դահլիճում կարող էիք տեսնել Հրանտ Մաթևոսյանին, Ռաֆայել Իշխանյանին, Վարդգես Պետրոսյանին։
Իհարկե, կարող եք ասել՝ բայց հայտնի ֆիզիկոսը կամ գրողը ի՞նչ գործ ունեն խորհրդարանում։ Ճիշտ եք, բայց ժամանակն էր այդպիսին, և թվում էր, թե հետագայում պառլամենտը կհամալրեն իսկական պրոֆեսիոնալները, քաղաքագետներն ու իրավաբանները։ Բոլորովին այլ բան ստացվեց։ Պատգամավորական տեղերի համար պայքար ծավալվեց մեծահարուստների, օլիգարխների միջև, իսկ հետո տարբեր կուսակցությունների քաղաքական թիմերը սկսեցին ձևավորվել հիմնականում անձնական հավատարմության սկզբունքով, երբ մարդու կենսագրությունը, նախկին փորձն արդեն որևէ դեր չէին խաղում։ Այսօրվա խորհրդարանը ձեզ օրինակ։
Այնուամենայնիվ, առնվազն մի հետաքրքիր նմանություն կա այսօրվա և այն ժամանակվա խորհրդարանների միջև։ Աշխարհում դժվար թե շատ լինեն այն պառլամենտները, որտեղ անվտանգության ամենօրյա ապահովումն իրականացնում են զինվորական հագուստով մարդիկ։ Շատ դժվար է ասել, թե ինչով է դա պայմանավորված հիմա, երբ պատերազմական պարտությունից հետո իշխող ուժը անընդհատ միայն խաղաղության մասին է խոսում, բայց այն ժամանակ՝ 90-ականների սկզբներին, իրավիճակն իրոք վտանգավոր էր, որոշ պատգամավորներ ատրճանակներով էին նստում նիստերի դահլիճում, իսկ մուտքը հսկում էին ավտոմատավորները։ Եվ նույնիսկ այդ պայմաններում մի օր նռնակը ձեռքին ինչ-որ մարդ կարողացավ գրավել խորհրդարանական ամբիոնը և պահանջեց, որ իրեն թույլ տան ելույթ ունենալ։ Հիշում եմ` ինչ-որ անկապ բաներ էր ասում այն մասին, որ նոր իշխանությունները ողջ հանրապետությունը «զոնա» են դարձրել։ Ուղղակի զարմանում եմ նիստը վարող Բաբկեն Արարքցյանի սառնասրտության վրա, որի շնորհիվ հաջողվեց համոզել նռնակավորին դուրս գալ շենքից։
Բայց հիմնական, չերևացող աշխատանքը կատարվում էր ոչ թե նիստերի դահլիճում, այլ հանձնաժողովներում, որտեղ մշակվում էին կարևորագույն օրինագծերը։ Իսկապես թեժ ու միևնույն ժամանակ բացառապես կիրթ բանավեճ էր, որը ծավալում էին, ասենք, Էդուարդ Եգորյանը և Շավարշ Քոչարյանը ամեն բառի շուրջ։ Թվում էր, թե այն ժամանակ ձևավորված խորհրդարանական վեճերի մշակույթը հետագա տարիներին անընդհատ զարգանալու և կատարելագործվելու էր։ Ավա՜ղ։
Հիմա արդեն քչերն են հիշում, որ սկզբում առաջին խորհրդարանը շարունակում էր աշխատել այնտեղ, որտեղ տասնամյակներ շարունակ գտնվում էր կոմունիստների օրոք՝ Բաղրամյան 26-ում։ Նստաշրջաններն էլ հրավիրվում էին Կառավարության տան դահլիճում, ինչը մեզ՝ խորհրդարանի աշխատողներիս համար շատ մեծ խնդիր էր. հսկայական քանակությամբ փաստաթղթեր ամեն անգամ ստիպված էինք քարշ տալ Բաղրամյան պողոտայից Մելիք-Ադամյան։ Ի վերջո բոլորը հասկացան՝ նորմալ չէ, երբ երկրի օրենսդիր մարմինը հավաքվելու տեղ էլ չունի, այնինչ մի կուսակցություն՝ կոմունիստները, հոյակապ շենք ունեն։ Եվ Հայաստանի առաջին խորհրդարանը աշնանը տեղափոխվեց Բաղրամյան 19։
Այո՛, հակառակ հույն պատմիչի պնդման, թե պատմությունը կրկնվելու հատկություն ունի, 90-ականների այդ գեղեցիկ աշունը էլ երբեք չի կրկնվի, ինչպես և այն խորհրդարանը, որտեղ ոչ միայն նախկինները հանուն ազգային նպատակների սերտորեն համագործակցում էին նորերի հետ, այլև 10 պատգամավոր կար Լեռնային Ղարաբաղից։ Ո՞վ կարող էր կանխատեսել, որ մոտ 30 տարի անց ներկաներն ու նախկինները խորհրդարանի դահլիճում միմյանց հասցեին միայն փոխադարձ մեղադրանքներ կհնչեցնեն, իսկ իշխանավորները կգերադասեն ընդհանրապես շրջանցել արցախյան թեման։
Բողոքօ ակցիա - Sputnik Արմենիա, 1920, 23.08.2022
Իշխանական ուժի վարկանիշն ընկնում է, բայց ընդդիմության հեղինակությունը չի բարձրանում
Ընդդիմության պնդումները իշխանավորների տխուր ճակատագրի մասին չափազանցված են՝ ապագա կա
Լրահոս
0