Արմավիրի մարզում մեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել, վարորդը տեղում մահացել է

© Sputnik / Andranik GhazaryanՈստիկանական ավտոմեքենա
Ոստիկանական ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
Ոստիկանական ավտոմեքենա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վթարի փաստով քրեական վարույթ է նախաձեռնել, ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող տարածք։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Արմավիրի մարզում` Էջմիածին–Մարգարա ավտոճանապարհի 9-րդ կմ–ում, երեկ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Նույն մարզի բնակիչ 39-ամյա Հայկ Դանիելյանը ժամը 23։00-ի սահմաններում իր վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվել։ Վարորդը տեղում մահացել է»,– ասված է կայքում։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Դեպքի փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. 1 մարդ մահացել է, 1-ն էլ վիրավոր է
Լրահոս
0