00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Էրդողանը ռևերանսներ անելով և՛ Մոսկվայի, և՛ Կիևի նկատմամբ` պարզապես առևտուր է անում

ՌԴ նախագահն ավանտյուրայի չի տրվի և Թուրքիայի քավորությամբ չի հանդիպի Զելենսկու հետ․ Բալասանյան
Բաժանորդագրվել
Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում վերլուծել է Թուրքիայի նախագահի` Ղրիմի մասին ելույթն ու խոսել այդ երկրի վարած արտաքին քաղաքականության մասին։
2014 թվականից ի վեր Ղրիմը թուրքական իշխանությունների կողմից դիտարկվել է որպես ուկրաինական տարածք, սակայն թերակղզու պատկանելության վերաբերյալ հայտարարություններ անելով` Էրդողանը պարզապես առևտուր է անում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգոստոսի 23-ին արած հայտարարությանն անդրադառնալով` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը։
Նշենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 23-ին առցանց ձևաչափով ելույթ է ունեցել Ղրիմի հարթակի գագաթնաժողովում և հայտարարել, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին, այդ քայլը համարում է անօրինական, հետևաբար, Ղրիմի վերադարձն Ուկրաինային միջազգային իրավունքի պահանջ է։ Մյուս կողմից, Թուրքիան վճռական է շարունակելու միջնորդական ջանքերն ու քայլերը՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու և Թուրքիայի տարածքում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու համար։

«Էրդողանը մի կողմից ռևերանսներ է անում ռուսական կողմին և փորձում Թուրքիայի տարածքում արագացնել ատոմակայանի կառուցման աշխատանքներն ու չզրկվել ռուսական գազից թուրքական հոսքի միջոցով, իսկ մյուս կողմից ռևերանսներ է անում ուկրաինական կողմին` ձգտելով չզրկվել այն պատվերներից, որ ստանում է «Բայրաքթարների» վաճառքից, և այն գումարներից, որ ստանում է Արևմուտքից պրոուկրաինական հայտարարություններ անելու համար։ Հետևաբար, պետք է արդեն նորմալ վերաբերվել թուրքական իշխանությունների «շուկայական հարաբերություններին», որոնք Անկարան մտցրեց միջազգային հարաբերությունների մեջ»,- ասաց միջազգայնագետը։

Էրդողանը կրկին ստանձնել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպում կազմակերպելու պարտավորություն։ ՌԴ-ի կողմից փետրվարի 24-ին Ուկրաինայում ռազմական հատուկ գործողություն սկսելուց օրեր անց թուրքական կողմը հանդես եկավ նման առաջարկով, բայց այդ մասին շուտով մոռացան։
«Հիմա առավել ևս ռուսական կողմը չի գնա նման հանդիպման, որովհետև հակամարտող կողմերի դիրքորոշումներն այնքան են տարբերվում, և հարաբերություններն այնքան են սրված, որ այդ հանդիպումը ոչինչ չի տա, կողմերն իրենք էլ պատրաստ չեն հանդիպելու, քանզի պաշտոնական Կիևն այնպիսի պահանջներ է առաջադրում, որոնք կասկածի տակ են դնում նման հանդիպում կազմակերպելու հանձնառությունը»,- պարզաբանեց միջազգայնագետը։
Բալասանյանի կարծիքով` Արևմուտքն իր հերթին փորձում է Էրդողանի միջոցով հանդես գալ իբրև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղարար, սակայն մոռանում է, որ հենց ինքն է հրահրել կոնֆլիկտն ու հասցրել ռազմական գործողությունների։
Որքան էլ ռուսական կողմը շահագրգիռ լինի Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ պահպանելու հարցում, այդուհանդերձ, չի տրվի այդ ավանտյուրային և դժվար թե համաձայնի Թուրքիայի քավորությամբ հանդիպել Ուկրաինայի ղեկավարի հետ։
Անդրադառնալով Էրդողանի կողմից շահարկվող Ղրիմի թաթարների գործոնին և այն հարցին, թե վերջիններս Պուտինի ու Էրդողանի միջև ո՞ւմ օգտին կկատարեն իրենց ընտրությունը, Բալասանյանն ընդգծեց` եթե թաթարներն իմանան, որ ընտրության համար խստորեն չեն պատժվելու, ինչպես եղավ 1940-ական թվականների դեպորտացիայի ժամանակ, ապա կարող է նրանց ընտրությունը լինել հօգուտ Թուրքիայի։
Միջազգայնագետը մյուս կողմից հորդորեց չմոռանալ, որ թաթարներն այսօր ՌԴ-ի կազմում ունեն լուրջ ինքնավարություն, ինչը նրանք նույնպես հաշվի կառնեն։ Պակաս կարևոր չէ Թաթարստանի կարծիքը, որն՝ ի տարբերություն հարակից շրջանների, Ռուսաստանի կազմում ունի բավական բարձր կենսամակարդակ և անպայման մեծ եղբոր կարգավիճակով դրականորեն կազդի Ղրիմի թաթարների վրա` պատմական հիշողությունը մղելով երկրորդ պլան։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 181-րդ օրը։
Լրահոս
0