00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում կբարձրանան կենսաթոշակներն ու նպաստները

© Sputnik / Andranik GhazaryanՏարեց կին
Տարեց կին - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
Տարեց կին
Բաժանորդագրվել
Վարչապետը նշեց, որ 2023թ-ի հուլիսին թոշակների վերանայման որոշումը, ամեն դեպքում, մնում է ուժի մեջ։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Սեպտեմբերի 1-ից Հայաստանում կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան։ Այսօր կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ներկայացնելով համապատասխան որոշման նախագիծը։
Նվազագույն աշխատանքային հիմնական կենսաթոշակի չափը ներկայիս 18 000 դրամի փոխարեն սահմանվում է 21 800 դրամ, նվազագույն կենսաթոշակի չափը` 28 600 դրամի փոխարեն 30 500 դրամ, զինվորական կենսաթոշակի չափը` 18 000 դրամի փոխարեն 20 000 դրամ, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
առաջին խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 43 000 դրամի փոխարեն 45 000 դրամ,
երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 33 000 դրամի փոխարեն` 35 000 դրամ,
երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողի համար՝ 30 000 դրամի փոխարեն` 32 000 դրամ։
Իսկ պարտադիր ժամկետային զոհված զինծառայողի ընտանիքի` կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը 30 000 դրամի փոխարեն կսահմանվի 32 000 դրամ։
«Արդյունքում ակնկալվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3 100 դրամով` 43 200 դրամից կդառնա 46 300 դրամ, 7.1 տոկոսով, զինվորական կենսաթոշակները կավելանան 5 200 դրամով` 77 500-ից դառնալով 82 750 դրամ։ Արդյունքում կենսաթոշակների միջին չափում մենք կունենանք շուրջ 7 տոկոս ավելացում»,- ասաց Նարեկ Մկրտչյանը։
Կառավարության որոշմամբ կբարձրանան նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` 28600 դրամի փոխարեն դառնալով 30 500 դրամ, իսկ հաշմանդամ երեխայի նպաստի չափը` 37 000 դրամի փոխարեն կսահմանվի 39 000 դրամ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նախապես որոշված էր կենսաթոշակները վերանայել հաջորդ տարվա հունվար և հուլիս ամիսներին, ակայն այս տարվա տնտեսական ցուցանիշները թույլ են տվել բարձրացումներն իրականացնել արդեն այս տարվա սեպտեմբերի 1-ից։

«Պետական եկամուտները հարկային եկամուտների մասով մենք գերակատարել ենք ավելի քան 70 մլրդ դրամով և որոշեցինք ավելացումը, որ պետք է իրականացնեինք 2023թ-ի հունվարի 1-ից, իրականացնել 2022թ-ի սեպտեմբրի 1-ից»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը, սակայն, նշեց, որ 2023թ-ի հուլիսին թոշակների վերանայման որոշումը մնում է ուժի մեջ։
ՀՀ բարձրլեռնային բնակավայրերում աշխատողները լրավճար կստանան. գումարի չափը դեռ հայտնի չէ
Լրահոս
0