00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՇՀԿ-ի պաշտպանության նախարարներն Ուզբեկստանում վճռում են համաշխարհային կարգի ապագան

© Sputnik / Абзал Калиев / Անցնել մեդիապահոցՇՀԿ-ի պաշտպանության նախարարները` Ուզբեկստանում
ՇՀԿ-ի պաշտպանության նախարարները` Ուզբեկստանում  - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
Բաժանորդագրվել
ՇՀԿ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպություն) 8 երկրների, 4 դիտորդ պետությունների և երկխոսության գործընկեր 6 երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարները ներկայացնում են 3,6 մլրդ մարդկանց շահերը: Դա մոլորակի բնակչության գրեթե կեսն է, և այսօր նրանք Տաշքենդում շատ առումներով որոշում են համաշխարհային կարգի ապագան` ներառյալ հավաքական Արևմուտքի՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դերն ու տեղը:
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում օգոստոսի 24-ին խորհրդակցում են Շանհայի Համագործակցության կազմակերպության և դիտորդ պետությունների պաշտպանության նախարարները: Մասնակցում են Հնդկաստանի, Ղազախստանի, Չինաստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Բելառուսի ռազմական պատվիրակությունները:
ՇՀԿ-ին անդամակցելու համար հերթ է գոյացել. Լավրով
Քննարկվում են ռազմական ոլորտում փոխգործակցության հարցերը, տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերները, այդ թվում ԱՄՆ-ի փորձերը՝ Ռուսաստանի և Չինաստանի ծայրամասերն ապակայունացնելու միջոցով «ճոճել» Եվրոպան և Ասիան, թուլացնել մրցակիցներին՝ հանուն ամերիկյան «բացառիկության»:
ՇՀԿ երկրների ռազմական պատվիրակությունները 2022-2023 թթ.-ի համագործակցության ծրագրի շրջանակներում սպառնալիքների չեզոքացման միջոցառումներ են առաջարկել: Միջազգային զինված ահաբեկչական կազմավորումների ակտիվության ֆոնին ՇՀԿ երկրների պաշտպանության նախարարները կարևորել են համատեղ հրամանատարաշտաբային «Խաղաղ առաքելություն» զորավարժությունները՝ ռազմական կառավարման մարմինների և զորքերի փոխգործակցության մշակման համար:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն գործընկերներին հիշեցրել է, որ «Խաղաղ առաքելություն-2023»-ը տեղի է ունենալու Ռուսաստանի տարածքում, իսկ այս տարվա աշնանը ՀԱՊԿ-ի մի շարք զորավարժություններ կկայանան Ղազախստանում, Ղրղզստանում և Տաջիկստանում։
Խորհրդակցության շրջանակում նաև երկկողմ հանդիպումներ են ընթանում։ Այսպես` Բելառուսի և Հնդկաստանի ռազմական համագործակցության զարգացումը քննարկել են պաշտպանության նախարարներ Վիկտոր Խրենինը և Ռաջնաթհ Սինգհը:
Շանհայի կազմակերպության երկրների անվտանգությունը բազմաչափ է, բազմաթիվ ուղղություններով փոխգործակցություն է պահանջում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 23-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հեռախոսով քննարկել է սեպտեմբերին Սամարղանդում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովը:
Ավելի վաղ Ուզբեկստանի մայրաքաղաքում կայացել էր ՇՀԿ-ի անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների խորհրդակցությունը, որտեղ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը գործընկերներին հիշեցրել էր, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի զորավարժությունները «ամերիկացիներին պետք են, առաջին հերթին, ռազմական գործողությունների հնարավոր թատերաբեմի ուսումնասիրության, հեռանկարային թիրախների կոորդինատների հստակեցման և բարձր ճշգրտության զենքի համար թվային քարտեզների ճշգրտման համար»։

Ռուսաստանի դիրքը

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդակցության ժամանակ ընդգծել է Շանհայի Համագործակցության կազմակերպության՝ որպես ուժի նոր համաշխարհային կենտրոնի և «իրավահավասարության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջպետական հարաբերությունների նմուշի» աճող դերը: Հենց այդ պատճառով էլ կարևոր է ամրապնդել համագործակցությունը ռազմական ոլորտում, պարբերաբար խորհրդակցել ընդհանուր անվտանգության հարցերի շուրջ՝ չափազանց անկայուն միջազգային իրադրության ֆոնին։
Ի՞նչ կտա Հայաստանին ՇՀԿ–ում դիտորդի կարգավիճակ ստանալը
Ռուսաստանը ողջունում է աֆղանական կարգավորման ցանկացած միջազգային նախաձեռնություն և միաժամանակ միջոցներ է ձեռնարկում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում անվտանգության ապահովման ուղղությամբ: Հաշվի առնելով Աֆղանստանում տիրող իրավիճակը (միջազգային ահաբեկչական կազմակերպություններ, նարկոթրաֆիկ, կրոնական արմատականության գաղափարախոսություն)՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը բարձրացնում է Տաջիկստանում և Ղրղզստանում իր ռազմակայանների, ճգնաժամային իրավիճակներին արձագանքման ուժերի մարտունակությունը:
Հունիսին Մոսկվայում կայացել է Կենտրոնական Ասիայի երկրների և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների առաջին հանդիպումը՝ նվիրված Աֆղանստանի ուղղությամբ օպերատիվ իրադրությանը: Սերգեյ Շոյգուն այսօր հայտարարել է, որ նման հանդիպումները պահանջված կլինեն նաև ՇՀԿ-ի հարթակում:
ՌԴ-ն առաջարկում է ընդլայնել Շանհայի համագործակցության կազմակերպության մարտական ներուժը ռազմական անվտանգության ոլորտում տեղեկատվության փոխանակման գծով: Նախապատրաստվել է ՇՀԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակման մասին համաձայնագրի նախագիծը։
ՌԴ պաշտպանության նախարարը հայտարարել է համատեղ վարժանքների պրակտիկայի կարևորության, ապօրինի զինված կազմավորումների դեմ պայքարում առաջավոր փորձի փոխանակման ակտիվացման մասին: Առաջնային խնդիրներն են «պայքարն անօդաչու թռչող սարքերի դեմ, տեղեկատվական և կենսաբանական անվտանգությունը»: Սերգեյ Շոյգուն առաջարկել է դեկտեմբերին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների, ԱՊՀ-ի և այլ բարեկամ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպում անցկացնել՝ կոալիցիոն անվտանգության խնդիրները քննարկելու համար:
Ինչու՞ է ՇՀԿ–ին անհրաժեշտ Հայաստանը
Ռուսաստանը զգալի ջանքեր է գործադրում բազմաբևեռության նոր պայմաններում Եվրոպայում կայունության իրավական հիմքեր ձևավորելու համար ։ Արևմուտքը՝ Վաշինգտոնի գլխավորությամբ, հրաժարվում է փոխադարձ անվտանգության համակարգից, անտեսում է ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշումը ՆԱՏՕ-ի՝ դեպի Արևելք չընդլայնվելու և ՌԴ սահմանների մոտ դաշինքի հարվածային սպառազինությունների չտարածման մասին։ Սերգեյ Շոյգուն կոշտ գնահատական է տվել ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի դերին, որոնք գլոբալ գերիշխանության պահպանման համար «աննախադեպ ճնշում են գործադրում անկախ պետությունների վրա. բացահայտ շանտաժ, սպառնալիքներ, գունավոր հեղափոխություններ և պետական հեղաշրջումներ են օգտագործում»։
Ռուսաստանի դեմ հիբրիդային պատերազմի գործիք է ընտրվել Ուկրաինան, որի տարածքում Պենտագոնի 30 լաբորատորիաներում գաղտնի մշակվել են կենսաբանական զենքի բաղադրիչներ։ Այսպիսի գործողություններն ուղղակի սպառնալիք են ՇՀԿ բոլոր երկրներին:
Կիևի ռեժիմը հրաժարվել է կատարել Մինսկի համաձայնագրերը, ռազմական սպառնալիքներ է ստեղծել Դոնբասի խաղաղ բնակիչների և հեռանկարում ՝ Ռուսաստանի Դաշնության բնակիչների համար։ Այս ամենը բացատրում է հատուկ ռազմական գործողության անհրաժեշտությունը, որը զարգանում է ըստ ծրագրի։ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի սպառազինությունների մատակարարումը Ուկրաինային բազմապատկվում է մարդկային զոհերի թիվը, երկարաձգում ռազմական հակամարտությունը։
Կուրտով. Իրանը փորձում է ազատվել մեկուսացումից` անդամակցելով ՇՀԿ–ին
Արևմուտքի վերջնական նպատակը Ռուսաստանի մեկուսացումն ու թուլացումն է, իսկ Ուկրաինան ուղղակի ծախսվող նյութն է։ ՌԴ-ն շնորհակալ է ՇՀԿ գործընկերներին «սկզբունքային դիրքորոշման և աջակցության համար»։
Գլոբալ հեգեմոնիա ապահովելու համար ԱՄՆ-ն փորձում է ստեղծված անվտանգության համակարգը պառակտել նաև Հարավարևելյան Ասիայում։ ՇՀԿ տարածքի հարավային թևում առկա է բարդ միջպետական հակասությունների համալիր, լարվածության օջախներ են ձևավորվում, որոնք Վաշինգտոնը ձգտում է «ուկրաինացնել»։
Չինաստանին զսպելու համար ստեղծվում են QUAD և AUKUS ռազմաքաղաքական դաշինքները, տարածաշրջանի երկրները ներգրավվում են ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ: Նպատակաուղղված կերպով սրվում է Թայվանի խնդիրը, թեժանում են տարածքային վեճերը Հարավչինական և Արևելաչինական ծովերում։ Մինչդեռ տարածաշրջանային անվտանգությունը «կարող է ապահովվել միայն համատեղ ջանքերով՝ հաշվի առնելով բոլոր պետությունների շահերը, Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի կենտրոնական դերի և փոխգործակցության այլ բազմակողմ մեխանիզմների պայմաններում»:
Սերգեյ Շոյգուն Տաշքենդում կայացած խորհրդակցության ժամանակ ընդգծել է․ «Տարածաշրջանային և գլոբալ անվտանգության խնդիրների լուծման գործում ՇՀԿ անդամ պետությունների անկախ կուրսը օրինակ է ողջ աշխարհի համար»:
Կրեմլ. Իրանի միացումը ՇՀԿ–ին հնարավոր է ՄԱԿ ԱԽ պատժամիջոցները հանելուց հետո
Հիշեցնեմ, որ Շանհայի կազմակերպությունում (ստեղծվել է 2001 թվականին) ընդգրկված է ութ երկիր՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։ Չորս պետություններ՝ Բելառուսը, Աֆղանստանը, Իրանն ու Մոնղոլիան, դիտորդների կարգավիճակ ունեն։ Վեց երկիր ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան, ՇՀԿ երկխոսության գործընկերներ են։ 2021 թվականին սկսվել է ՇՀԿ կազմում Իրանի ընդունման գործընթացը։ ՇՀԿ-ի շտաբ-բնակարանը գտնվում է Պեկինում։ Մարդկության գրեթե կեսը միավորող այս կազմակերպության նման կազմակերպություններ աշխարհում չկան։
Կասկած չկա, որ համաշխարհային կարգի ապագան այսօր որոշվում է ոչ թե Եվրոպայում կամ Ամերիկայում, այլ Ասիայում՝ ՇՀԿ-ի շրջանակում։ Խաղաղության և անվտանգության պահպանումը մնում է կազմակերպության հիմնական առաջնահերթությունը: Այսօրվա հանդիպման արդյունքները հիմք կհանդիսանան կազմակերպության հետագա զարգացման, պատասխանատվության գոտում կայունության ամրապնդման համար: Սեպտեմբերին Սամարղանդում մենք կտեսնենք այդ կառուցողական գործընթացի շարունակությունն ու զարգացումը։
Լրահոս
0