00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:42
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպիտակ տանը հայտարարել են, որ Իրանը համաձայն է որոշ զիջումների գնալ միջուկային գործարքում

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՎաշինգտոն
Վաշինգտոն - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
Բաժանորդագրվել
Ջոն Քիրբիի խոսքով՝ միջուկային գործարքի վերաբերյալ համաձայնագիրն այսօր ավելի մոտ է, քան մի քանի շաբաթ առաջ:
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Իրանը համաձայնել է մի շարք զիջումների գնալ միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցություններում, ինչը կողմերին թույլ է տվել ավելի մոտենալ համաձայնագրին, քան մի քանի շաբաթ առաջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին։
«Դա ճիշտ է, որ Իրանը համաձայնել է մի շարք զիջումներ անել, ինչը մեզ թույլ է տվել հասնել այն արդյունքներին, որոնք ունենք հիմա։ Այս պահին մենք ավելի մոտ ենք համաձայնագրին, քան մի քանի շաբաթ առաջ»,-ասել է Քիրբին ճեպազրույցի ժամանակ։
Իրանն օգոստոսի 22–ին եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին էր ուղարկել իրանական միջուկային գործարքի վերականգնման մասին համաձայնագրի նախագծի տեքստի վերաբերյալ իր պատասխանը, ինչպես նաև կարծիք էր հայտնել բանակցությունների «մնացած հարցերի» վերաբերյալ: ԵՄ-ում կառուցողական էին անվանել Իրանի պատասխանը միջուկային գործարքի վերաբերյալ առաջարկին և հայտարարել, որ խորհրդակցում են ԱՄՆ-ի հետ հետագա քայլերի շուրջ:
Իրանում ասել են՝ ինչ պայմանով են կատարելու միջուկային գործարքը
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ ԳՀՀԾ-ն, որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Վիեննայում բանակցություններ սկսվեցին ԳՀՀԾ-ի վերականգնման և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ: 2021 թվականի դեկտեմբերին կողմերը համաձայնության եկան համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառել էր նաև Իրանի դիրքորոշումները։
Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման առաջարկներ են նախապատրաստվել․ Բորել
Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քանին հայտարարեց, որ բանակցությունները հաջող են ընթանում, սակայն ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը Վիեննայում գրանցված առաջընթացը համեստ որակեց՝ Թեհրանին կոչ անելով խնդրին լուրջ վերաբերվել: Կողմերի՝ իրենց մայրաքաղաքներ վերադառնալուց հետո մարտի վերջին բանակցությունները դադարեցվեցին։ Իրանի ԱԳՆ-ն դրանում մեղադրում է ամերիկյան վարչակազմին։ ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել հունիսի 29-30-ը Կատարի մայրաքաղաք Դոհայում:
Լրահոս
0