https://armeniasputnik.am/20220824/vanadzvorum-38-amja-tghamardun-spanel-en-hajhvojelu-hamar-qk-47205988.html
Վանաձորում 38-ամյա տղամարդուն սպանել են հայհոյելու համար. ՔԿ
Վանաձորում 38-ամյա տղամարդուն սպանել են հայհոյելու համար. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության մանրամասները։ 24.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-24T15:55+0400
2022-08-24T15:55+0400
2022-08-24T15:58+0400
հայաստան
վանաձոր
սպանություն
հհ քննչական կոմիտե
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1092/26/10922631_0:79:1495:920_1920x0_80_0_0_007ac3b2e056f39a5a9afc0691e2e3bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Վանաձորում 38-ամյա տղամարդուն սպանել են հայհոյելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Ավելի վաղ ոստիկանությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 23-ին` ժամը 23։55-ին, «Վանաձոր» ԲԿ-ից հաղորդում են ստացվել, որ Վանաձորի Երկաթուղայինների կայարանի մոտից վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ (Երևանի բնակիչ): Ոստիկանները Մոսկովյան փողոցի վթարային շենքում հայտնաբերել են Վանաձորի 38-ամյա բնակիչ Հովհաննես Հակոբյանի դիակը՝ ճակատի պատռված վերքերով:Քննչական գործողությունների արդյունքում պարզվել Է դեպքի շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչ է:Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչը հայտնաբերվել է, ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս հարցաքննվել է՝ տալով խոստովանական ցուցմունք:Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է արնանման հետքերով մետաղյա տարան, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել են ձերբակալվածի և տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:Նախաքննությունը շարունակվում է։Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:Վազաշենում 23-ամյա երիտասարդին սպանած տղամարդը ձերբակալվել է. ոստիկանություն
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/1092/26/10922631_81:0:1414:1000_1920x0_80_0_0_e31f6e465b9844598fa4836598fc9b7f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, վանաձոր, սպանություն, հհ քննչական կոմիտե
հայաստան, վանաձոր, սպանություն, հհ քննչական կոմիտե
Վանաձորում 38-ամյա տղամարդուն սպանել են հայհոյելու համար. ՔԿ
15:55 24.08.2022 (Թարմացված է: 15:58 24.08.2022) ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել է Վանաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության մանրամասները։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Վանաձորում 38-ամյա տղամարդուն սպանել են հայհոյելու համար։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ ոստիկանությունը
տեղեկացրել էր, որ օգոստոսի 23-ին` ժամը 23։55-ին, «Վանաձոր» ԲԿ-ից հաղորդում են ստացվել, որ Վանաձորի Երկաթուղայինների կայարանի մոտից վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ (Երևանի բնակիչ): Ոստիկանները Մոսկովյան փողոցի վթարային շենքում հայտնաբերել են Վանաձորի 38-ամյա բնակիչ Հովհաննես Հակոբյանի դիակը՝ ճակատի պատռված վերքերով:
Քննչական գործողությունների արդյունքում պարզվել Է դեպքի շարժառիթը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչ է:
38-ամյա տղամարդը բնակվել է վերոհիշյալ հասցեում: Դեպքի օրը 44-ամյա և 57-ամյա քաղաքացիներն այցելել են 38-ամյա տղամարդուն և միասին ալկոհոլ օգտագործել: Այդ ընթացքում 57-ամյա տղամարդու կինը, տեղեկանալով ամուսնու գտնվելու վայրի մասին, եկել և նրանից պահանջել է հեռանալ, որի ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ 38-ամյա տղամարդը հայհոյել է վերջիններիս, ինչին ի պատասխան 57-ամյա տղամարդը մետաղյա տարայով հարվածներ է հասցրել նրա գլխին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ: Վիճաբանության ընթացքում վնասվածքներ է ստացել նաև 44-ամյա տղամարդը, որը փորձել է բաժանել վիճաբանողներին:
Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակիչը հայտնաբերվել է, ձերբակալվել և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս հարցաքննվել է՝ տալով խոստովանական ցուցմունք:
Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է արնանման հետքերով մետաղյա տարան, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, վերցվել են ձերբակալվածի և տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:
Նախաքննությունը շարունակվում է։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: