Զապորոժիեի մարզում սպանվել է Միխայլովկայի գյուղապետը

© Photo : telegram / Владимир РоговԶապորոժիեի մարզի Միխայլովկայի գյուղապետ Իվան Սուշկոն
Զապորոժիեի մարզի Միխայլովկայի գյուղապետ Իվան Սուշկոն  - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2022
Զապորոժիեի մարզի Միխայլովկայի գյուղապետ Իվան Սուշկոն . Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել գյուղապետի մեքենայի նստատեղի տակ։
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik. Զապորոժիեի մարզի Միխայլովկա գյուղի վարչական ղեկավար Իվան Սուշկոն մահացել է ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Զապորոժիեի մարզպետարանի անդամ Վլադիմիր Ռոգովը։

«Մեքենայի նստատեղի տակ պայթուցիկ սարք էին տեղադրել։ Պայթյունի հետևանքով Իվան Սուշկոն վիրավորվել է և ծայրահեղ վիճակում հիվանդանոց տեղափոխվել, որտեղ և մահացել է»,- հայտնել է նա։

Ավելի վաղ Խերսոնում մահափորձ է կատարվել ՌԴ ԶՈւ ենթակայության տակ գտնվող Խերսոնի մարզի վարչակազմի ներքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իգոր Տելեգինի նկատմամբ։ Պայթյունի ժամանակ նա չի տուժել։
Լրահոս
0