Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա. 4 մարդ է կալանավորվել

© Photo : official site of the Investigative Committee of RA / Քննչական կոմիտե
Քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2022
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ապօրինի շրջանառության շղթայում ներգրավված հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են միջոցներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզում 2022 թվականի ընթացքում քննիչներն ու ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի ապօրինի շրջանառության շղթա` 10 անձի մեղադրանք է առաջադրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Թմրամիջոց իրացնող և ձեռք բերող այդ անձանց ինքնությունն ու նրանցից յուրաքանչյուրի գործողությունը պարզվել է։
Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է ընդհանուր առմամբ 8 քրեական վարույթ, որոնք օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով միացվել են մեկ վարույթում:
«Նախաքննության ընթացքում կատարված խուզարկություններով ընդհանուր առմամբ առգրավվել է 41 գրամ քաշով մարիխուանա, 3.5 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, թվով 170 հատ տարբեր չափի կանեփի բույս, ինչպես նաև թմրամիջոցներն օգտագործելու համար նախատեսված պրեկուրսորներ: Հայտնաբերված զանգվածներով նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստացվել են»,–ասված է հաղորդագրությունում:
Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 6-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
ԱԱԾ-ն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության դեպք է կանխել. տեսանյութ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց մասով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քննչական և դատավարական գործողություններ՝ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ:
Լրահոս
0