00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Իշխանությունն այս նախագծով օրինականացնում է կաշառքը. Իշխանյանը` ծառայության կրճատման մասին

Գործող իշխանությունն օրինականացնում է կաշառքը. իրավապաշտպանը՝ առաջարկվող նախագծի մասին
Բաժանորդագրվել
Իրավապաշտպանը կարծում է, որ զինվորական ծառայության մասին առաջարկվող օրենքի նոր նախագիծը պետության հիմքերի քայքայում է։
Գործող իշխանությունն առաջարկվող նախագծով օրինականացնում է կաշառքը։ Վերլուծելով զինվորական ծառայության մասին օրենքի նոր նախագիծը` Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
Նշենք, որ պաշտպանության նախարարությունն առաջարկում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ուսումնական փուլը լրանալուց հետո (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 միլիոն դրամ վճարելու պայմանով՝ վաղաժամկետ արձակել պարտադիր զինվորական ծառայությունից։
Իրավապաշտպանը նկատում է, որ հաշվի առնելով հսկայական պարգևավճարներն ու բարձր աշխատավարձերը, որ ստանում են պաշտոնատար անձինք, և այն արտոնությունները, որ տրվում են նրանց սպասարկող գործարարներին, նշանակում է, որ պաշտոնյաները ցանկանում են իրենց զավակներին օրինականորեն ազատել զինծառայությունից և հայրենիքի պաշտպանության ողջ բեռը թողնել անապահով ընտանիքների վրա, ինչը պետության հիմքերի քայքայում է։

«Այսպիսի դասալիք իշխանություն Հայաստանը նախկինում, բոլոր թերություններով հանդերձ, չի ունեցել։ Հայաստանում ո՞վ կարող է 24 միլիոն դրամ մուծել որդուն բանակից ազատելու համար, իհարկե միայն իշխանավորներն ու նրանց սպասարկող գործարարները»,- ասաց իրավապաշտպանը։

Իշխանյանի պնդմամբ` Հայաստանի անկախությունից ի վեր և հատկապես վերջին չորս տարիներին հայկական բանակը չեղավ ամբողջ հայ ժողովրդի բանակը, և դա փաստ է։ Մեր տարածաշրջանը անվտանգ ու բարեկեցիկ Եվրոպան չէ, նույնիսկ Հարավային Ամերիկան չէ, հետևաբար այս տարածաշրջանում ցանկացած պետություն պետք է ունենա ուժեղ բանակ առնվազն գոյատևելու համար, էլ չենք խոսում զարգացման մասին։
«Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ մենք ունեինք արցախյան հիմնախնդիր, որը պետության և ազգի արժանապատվության ու ապագայի հարցն էր, ապա Հայաստանում պետք է այնպիսի մթնոլորտ լիներ, որ բանակից խուսափելը կամ բանակում չծառայելը լիներ ամոթ, նույնիսկ եթե ծառայությունից ազատվելն առանձին դեպքերում համարվեր օրինական։ Ավելին, պաշտոնյաների զավակները պետք է ծառայեին առաջնագծում, և անարգանքի սյունին պետք է գամվեր այն պաշտոնյան, որի զավակը չի ծառայել բանակում։ Չծառայածներն ընդհանրապես պետք է պետական որևէ պաշտոն չզբաղեցնեին»,- նշում է իրավապաշտպանը։
Իշխանյանի դիտարկմամբ` ներկա պայմաններում, երբ պատերազմը դեռ չի ավարտվել, նման նախագծով ուժեղ հարված է հասցվում բանակին։
«Հիմա պատկերացրեք աղքատ կամ միջին ապահովվածության ընտանիքի հոգեբանությունը։ Կասեն` ինչո՞ւ պետք է իրենց զավակները գնան ծառայեն ու պաշտպանեն նրանց, ովքեր հանգստանում են արտերկրում, ստանում են պարգևավճարներ, շրջում զրահապատ մեքենաներով, և նրանց որդիներն էլ խուսափում են ծառայությունից։ Այդ ընտանիքները կհամարեն, որ սա իրենց հայրենիքը չէ ու ամեն գնով կարտագաղթեն Հայաստանից։ Սա է այդ օրենսդրական նախագծի հեռանկարը»,- ասաց Իշխանյանը։
ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներում, որտեղ բանակում ծառայությունն իրականացվում էր կամավոր հիմունքներով, ներկայիս լարված աշխարհաքաղաքական իրավիճակում որոշում են դարձնել պարտադիր։ Իսկ մեր տարածաշրջանը եռում է, և ցանկացած պահի կարող են հարձակվել մեզ վրա։ Մինչդեռ ՀՀ իշխանությունն ուզում է զինծառայության ժամկետը կրճատել, ինչը միանշանակ աբսուրդ է։

«Կարդացի նաև, որ հավաքագրված գումարներն ուղղվելու են պրոֆեսիոնալ բանակի կայացմանը։ Ստացվում է, որ ոստիկանության հսկայական անձնակազմի համալրումը և բարձր աշխատավարձերի հատկացումը կարելի է անել պետբյուջեով, հարկատուների հաշվին, իսկ պրոֆեսիոնալ բանակի համար պետք է մարդկանցից գումարներ շորթեն»,- տարակուսեց իրավապաշտպանը։

Նշենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը պաշտպանական գերատեսչությունը հանրային քննարկման է դրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Ըստ ՊՆ-ի` այս նախաձեռնությունը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված այն կետից, ըստ որի՝ պետք է ստեղծվեն աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքեր։
Լրահոս
0