00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լուծու՞մ, թե՞ հակալուծում. ի՞նչ են մտածում կողմերը բացօթյա առևտրի դեմ կտրուկ քայլերի մասին

© Sputnik / Aram NersesyanՓողոցային առևտուր Երևանում
Փողոցային առևտուր Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2022
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքային իշխանությունները փողոցային առևտրի կանխման ուղղությամբ որոշել են ավելի կտրուկ քայլեր ձեռնարկել։ Միաժամանակ խնդրի վերաբերյալ առևտրականներն ունեն իրենց բողոքները, ոլորտի մասնագետներն էլ առաջարկով են հանդես գալու։
ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Փողոցային առևտրի խնդիրը տարիներ շարունակ առկա է Երևանում, և մինչ օրս դրա դեմ քաղաքային իշխանությունները չեն կարողանում հավուր պատշաճի պայքարել։ Այսօր արդեն տուգանելուց բացի պետությունը մտադիր է նաև բռնագրավել ապրանքը, ինչին առևտրականները և բազմաթիվ քաղաքացիներ դեմ են, բնակիչների մի մասն էլ գոհ է, քանի որ փողոցում սանիտարական նորմերը հաճախ չեն պահպանվում։
© Sputnik / Aram NersesyanՓողոցային առևտուր Երևանում
Уличная торговля в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2022
Փողոցային առևտուր Երևանում
Sputnik Արմենիան խնդրի առնչությամբ լսել է առևտրականների բողոքները, առաջարկները, ինչպես նաև խոսել փորձագետների, ավագանու անդամների և պատգամավորների հետ, որոնք ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։

Առևտրականները դեմ են կառավարության որոշմանը

«Կառավարությո՛ւն, դո՛ւ, որ էդ կաբինետդ զբաղեցրել ես, աթոռն ու սեղանն էլ դրել դիմացդ, պարտավոր ես առաջին հերթին ուղղել քո վարքը, մտածել ժողովրդիդ մասին ու, թե ինչու է երկրի ինտելիգենցիան դուրսը թափառում։ Առաջինը պետք է արտագաղթի հարցը կարգավորել։ Անգործություն է։ Ազգիս արտաքսել ես ու հիմա ինչ–որ փուչ բանով ես զբաղվում»,– հայտարարեց առևտրականներից մեկը։
Նա հավելեց, որ իրենք շարունակելու են փողոցային առևտուրը, քանի որ այլ ելք չունեն, ապրելու միջոցը հենց դա է։ Կինը երկրի իշխանությանը հորդորեց կրկին գործարաններ բացել, որպեսզի աշխատատեղեր ստեղծվեն։
Մեկ այլ կին էլ, որը նաև թոշակառու է, ասաց, որ փողոցային առևտրով հացի փող է աշխատում և թոշակի բարձրացման դեպքում ինքն այդ գործն այլևս չի անի։ Ստանում է 39 հազար դրամ կենսաթոշակ ու չգիտի` այդ գումարով հաց գնի, թե կոմունալները վճարի։
«Ես 25 տարի աշխատել եմ Մերգելյանում (Մերգելյան ինստիտուտ,– խմբ.) ու ընդամենը 39 հազար դրամ եմ ստանում։ Դեղի փող էլ չունեմ, մի օր դրա պատճառով կմեռնեմ` սրտի, ճնշման ու շաքարի խնդիր ունեմ։ Գան, առգրավեն ապրանքս` չգիտեմ ինչ եմ անելու, սոված պետք է նստեմ. իմ տարիքում արդեն աշխատանքի չեն ընդունում»,– ասաց նա։
Առևտրականներից մեկն էլ ընդգծեց, որ աշխատանք լինի` կգնա և կաշխատի, չլինելու արդյունքում է այժմ փողոցային առևտրով զբաղվում։ Ասում է` հոգնել է այդ վիճակից։ Հույս ունի, որ թոշակները բարձրացնեն` կկարողանա ապրել։

Ընդդիմադիրները հակասում են իրար

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը նշում է, որ խնդրի դեմ պայքարում են տարիներ շարունակ և որոշումն ի շահ քաղաքացու է։ Նրա պնդմամբ` բացօթյա առևտուրը սարսափելի վիճակում է. չնայած նախորդ իշխանությունների օրոք վերացել էր, բայց 2018 թվականի հեղափոխությունից հետո կրկին «փողոց եկավ»։
Խաչատրյանն ընդգծում է` արդեն նոր քաղաքային իշխանությունը չի կարողանում դեմն առնել, ու խնդիրն ավելի է խորացել։ Նրա խոսքով` սա մի փորձ է, որով հնարավոր կլինի կանխել փողոցային առևտուրը, քանի որ ո՛չ մայթ կա, ո՛չ էլ քայլելու տեղ, չհաշված սանիտարահիգիենիկ պայմանները։
© Sputnik / Aram NersesyanՓողոցային առևտուր Երևանում
Уличная торговля в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2022
Փողոցային առևտուր Երևանում
Նա վստահ է` մեկ–երկու հոգու ապրանքի բռնագրավման դեպքում մյուսներն այլևս ապօրինի փողոցային առևտրով չեն զբաղվի։ Ավագանու անդամն առաջարկում է, որ համայնքը սկզբի համար անվճար հիմունքներով տաղավարներ տրամադրի, որպեսզի առևտրականները կարողանան գործունեություն ծավալել։
«Փողոցային առևտուրը բոլորիս մեղքով է, որովհետև վաղուց կորցրել ենք որևէ տեղ այցելելու և այնտեղից գնումներ անելու մշակույթը։ Մեզ հարմար է տան կողքին գտնվող այդ մարդկանցից առևտուր անել և գալ տուն։ Չեմ թաքցնի, որ ես էլ եմ գնումեր կատարում այդ մարդկանցից, բայց ամեն ինչ չէ, որ կառնեմ։ Մեր փողոցում եթե համապատասխան տաղավարներ լինեն, իհարկե հենց այնտեղից կանեմ իմ առևտուրը»,– ասաց ավագանու անդամը։
Անդրադառնալով փողոցային առևտրով զբաղվող այն անձանց, որոնք, օրինակ, քաղցր բամբակ են վաճառում, Խաչատրյանը պնդում է, որ պետք չէ նրանց էլ տուգանել, քանի որ կոնկրետ այդ ապրանքը հնարավոր չէ գնել խանութից կամ մեկ այլ տեղից։ Նրանց համար Խաչատրյանն անհրաժեշտ է համարում այլ տեղեր ստեղծելը, որպեսզի պայմանները հիգիենիկ լինեն։
© Sputnik / Aram NersesyanԵրևանյան փողոցում քաղցր բամբակ են վաճառում
Продавец сладкой ваты на Северном проспекте - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2022
Երևանյան փողոցում քաղցր բամբակ են վաճառում
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ կառավարության որոշումը բարբարոսություն անվանեց։
«Իբր ամեն ինչ լավ էր, այնքան պայման էր ստեղծված փոքր ու միջին բիզնեսի համար, որ հիմա էլ սպառնում են օրվա ապրուստից զրկել, այն էլ`ահագնացող գնաճի ֆոնին։ Նպատակը սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովելն է փողոցային առևտրի ժամանակ, ինչը շատ կարևոր է, սակայն կան «բայցեր»։ Խնդիրը լուծում են պայմաններ ընձեռելուց հետո, ոչ թե մարդկանց մի շարք հնարավորություններից զրկելով»,– ասում է Թադևոսյանը։
Նա պնդում է` մարդիկ այդ գործունեությունը ծավալում են ոչ լավ օրից, այլ հանապազօրյա հացն ապահովելու համար։ Վստահ է, որ բոլորին էլ հաճելի կլինի ավելի լավ պայմաններով իրենց բիզնեսը ծավալել, եկամուտներ ստանալ, սակայն չունեն դրա հնարավորությունը։
© Sputnik / Aram NersesyanՓողոցային առևտուր Երևանում
Уличная торговля в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2022
Փողոցային առևտուր Երևանում
Խոսելով ապրանքի բռնագանձնման իրավաչափության մասին, Ավետիսյանը շեշտեց` հայ իրականության մեջ այն այլևս ակտուալ չէ։ Պատգամավորը նշում է` եթե պետությունը նորմալ այլընտրանք չի առաջարկում այդ առևտրականներին, ապա իրենց որոշումը ոչ թե խնդրի լուծում է, այլ հակալուծում։

Ի՞նչ են ասում մասնագետները

Փողոցային ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացու ապրանքը բռնագանձելու համար համապատասխան մարմինները պետք է ապացույց ներկայացնեն, որ այն ապօրինի է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կառավարման փորձագետ, տնտեսագետ Կարեն Սարգսյանը։ Մարդը եթե իրավախախտում է կատարում, ապա վարչական տույժի են ենթարկում, իսկ ապրանքը բռնագանձելու համար, ըստ նրա, քաղաքապետարանն իրավական հիմք չունի։
«Զարգացած շատ երկրների մայրաքաղաքներում փողոցային առևտուրն առկա է, ու սա քաղաքապետարանի գլխավոր գործառույթներից չէ»,– ասում է Սարգսյանը։
Նա կարծում է, որ եթե պետությունը ցանկանում է վերացնել այդ ամենը, ապա պետք է համապատասխան աշխատատեղեր ստեղծի։
Նշենք, որ օգոստոսի 18-ին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թե՛ պետական ապարատում, թե՛ մասնավոր հատվածում մեծ թվով թափուր աշխատատեղեր կան։ Չնայած այդ հայտարարությանը, քաղաքապետարանից մեզ հայտնեցին, որ բացօթյա առևտրով զբաղվող անձանց հաշվառում չի իրականացվել։
Հարցին, թե ինչ է ինքն առաջարկում խնդրի լուծման համար, կառավարման մասնագետն ընդգծում է` պետք է մայրաքաղաքի վարչական շրջաններում փոքրիկ տաղավարներ տեղադրվեն, որպեսզի այդ անձինք իրենց առևտուրն այնուամենայնիվ կարողանան իրականացնել` պահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ շեշտում է` պետք է ոչ թե կրպակներ, այլ փոքրիկ տաղավարներ կառուցել, որպեսզի նաև քաղաքի տեսքը պահպանվի։
«Փողոցային ապօրինի առևտուրն անշուշտ անվտանգության լուրջ պրոբլեմներ է առաջացնում, բայց մյուս կողմից էլ հասկանալի է, թե որոշումն ինչպիսի սոցիալական հետևանքներ կարող է առաջացնել կամ ինչպիսի բիզնես շահերի հետ կարող է բախվել»,– նշում է Պիպոյանը։
Մասնագետի դիտարկմամբ` շատերն ունեն խանութներ, սակայն մարդիկ շարունակում են փողոցում առևտուր անել, որովհետև բանուկ տեղում է, հարմար է։
© Sputnik / Aram NersesyanՓողոցային առևտուր Երևանում
Уличная торговля в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2022
Փողոցային առևտուր Երևանում
Ըստ նրա` սա նշանակում է, որ պետք է ստեղծել ոչ թե մեկ ընդհանուր շուկա և բոլորին ուղարկել այնտեղ, այլ մեծ քանակով առանձնացված, փոքրածավալ տեղեր հատկացնել առևտուր իրականացնողներին, որտեղ նրանք կկարողանան իրականացնել քաղաքակիրթ առևտուր, առավել ևս, որ համայնքային փոքրիկ տարածքներ բոլոր տեղերում էլ կան։

Երևանի քաղաքապետարանի պատասխանը

Ընդհանուր առմամբ` արգելքը վերաբերելու է սննդամթերքի և խաղալիքների վաճառքին։ Պարենային ապրանքների դեպքում առգրավված ապրանքը կոչնչացվի, իսկ մնացած դեպքերում Երևանի քաղաքապետարանը կդիմի դատարան։ Տուգանքն առաջին անգամ կազմելու է 70 հազար դրամ, իսկ 1 տարվա ընթացքում երկրորդ անգամ նույն խախտումն անելու դեպքում` 200 հազար դրամ։
Տարեսկզբից մինչ օրս ապօրինի առևտրով զբաղվող անձանց նկատմամբ կազմվել է շուրջ 1500 արձանագրություն։
Sputnik Արմենիան նաև հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան, որտեղից հայտնել են, որ տասնհինգօրյա ժամկետում կամ օրենքով սահմանված ժամկետում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ վարչական կամ դատական կարգով բողոք չներկայացնելու, իսկ բողոքարկման դեպքում բողոքի մերժումից հետո երեսնօրյա ժամկետում, Երևանի քաղաքապետարանը դիմելու է դատարան` առգրավված առարկան բռնագրավելու պահանջով։ Կլինեն նաև բացառություններ, երբ վարչական իրավախախտում հանդիսացող գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկան դատարան դիմելու պահին այլևս գոյություն չունի, իսկ բռնագրավված գույքը օրենքով սահմանված կարգով դառնալու է համայնքային սեփականություն։
Օրենսդրական այս փաթեթը քննարկվելու է Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում։
Լրահոս
0