00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Սխալները պետք է ուղղվեն. Սևանա լճում սիգի որսի համակարգը կամաց-կամաց կփոխվի

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կարելի է ավելացնել սիգի արդյունագործական որսի ծավալները
Բաժանորդագրվել
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանի կարծիքով` անհրաժեշտ է հասնել նրան, որ ձկնորսներն իրենք շահագրգռված լինեն մասնակցել օրինական գործընթացին։
Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտն ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որոշել են փոխել Սևանա լճում սիգի որսի համակարգը, որի հիմքերը դրվել էին անցյալ տարի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ինստիտուտի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանը` անդրադառնալով սիգի արդյունագործական որսին և սահմանված չափաքանակներին։
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ևս 300 տոննայով ավելացնել սիգի արդյունագործական որսի ծավալները և Սևան լճում որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև նոյեմբերի 20-ը։

«Սեպտեմբերին հանդիպելու եմ փոխնախարարի հետ, որպեսզի մտածենք վերահսկողության ավելի արդյունավետ մեխանիզմների մասին` ուղղելով նախկինում եղած սխալները, այսինքն` հույս ունենք, որ համակարգը կամաց-կամաց կփոխվի, և ավելի շատ ձկնորսներ, որոնք նախկինում իրականացնում էին առանց պայմանագրերի անկառավարելի որս, կներգրավվեն նոր համակարգի մեջ և կաշխատեն օրինական դաշտում»,- ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով` միայն ուժային մեթոդներով շատ դժվար է վերահսկողության հարցեր լուծել, անհրաժեշտ է հասնել նրան, որ ձկնորսներն իրենք շահագրգռված լինեն մասնակցել օրինական գործընթացին ու մտածեն նաև Սևանա լճի վաղվա օրվա մասին։
Սևանա լճում նախորդ տարվա համեմատ սիգի պաշարներն ավելացել են, և եթե 2021 թվականին ամբողջ տարվա կտրվածքով արդյունագործական որսի համար սահմանվել էր 250 տոննա չափաքանակ, ապա այս տարի ցուցանիշը կազմում է 600 տոննա։ Եթե հաջողվի որսը դարձնել ավելի կառավարելի ու բարելավել կանոնների պահպանությունը, ապա քանակները, ըստ Գաբրիելյանի, բնականաբար, կավելանան։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք կարելի է այդքան սիգ որսալ Սևանա լճի ջրային ավազանը կանաչելու պայմաններում, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենն ընդգծեց, որ էկոլոգիական խնդիրները նույնպես հաշվի են առնվել։

«Բնապահպանները հիմնվում են մեր ներկայացրած գիտական ուսումնասիրությունների վրա, քանի որ դրանք իրականացնում է միայն մեր ինստիտուտը։ Եթե նշում ենք ծավալներ, ապա հաշվի ենք առնում, որ այդ ամենը պետք է բարենպաստ հետևանքներ ունենա լճի էկոհամակարգի վրա, այսինքն` չենք առաջնորդվում միայն այն հաշվարկով, թե պետությանը որքան ձուկ է անհրաժեշտ։ Միանշանակ մտածում ենք, որ Սևանա լճի էկոհամակարգը չվնասվի, հետևաբար կարևորում ենք, որ միշտ լճում լինի ձկների կայուն քանակ, քանի որ նրանք նույնպես նպաստում են ջրի որակի բարելավմանը` յուրացնելով օրգանական նյութերը»,- նշեց Գաբրիելյանը։

Ի դեպ, Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը նոր մեթոդաբանությամբ է աշխատում։ Եթե նախկինում կառույցն իր առաջարկները ներկայացնում էր` հիմնվելով միայն տարեվերջյան ուսումնասիրությունների ու հաշվարկների վրա, ապա այժմ հնարավոր է տարվա ընթացքում նախարարության առաջարկով և ֆինանսավորմամբ երկու անգամ իրականացնել էխոլոտային նկարահանումներ Սևանա լճում։ Հուլիսի վերջին իրականացրած երկրորդ ուսումնասիրության արդյունքում են եկել այն եզրակացության, որ կարելի է սիգի արդյունագործական որսի ծավալներն աշնան սեզոնին ավելացնել ևս 300 տոննայով
Հիշեցնենք` 2022 թվականի մարտի 1-ից Սևանա լճում պաշտոնապես մեկնարկած արդյունագործական որսի համար մինչև սեպտեմբերի 1-ը սահմանված է եղել 300 տոննա սիգի չափաքանակ։ Կառավարության ներկայացրած պաշտոնական տվյալներով` սիգի որսը գործնականում մեկնարկել է 2022 թվականի ապրիլի 21-ից, նախապատրաստվել է 571 պայմանագիր 300 տոննա ձկան համար, փաստացի կնքվել է 567 պայմանագիր 295,8 տոննայի համար:
Լրահոս
0