00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրի այցելելու ևս մեկ առիթ. «Հոլիվուդի բակում» կինոտուն կգործի

© Sputnik / Armenuhi Mkhoyan Կինոտան մուտքը
Կինոտան մուտքը - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2022
Կինոտան մուտքը
Բաժանորդագրվել
Այցելուները կկարողանան լուսանկարներ տեսնել «Մեր մանկության տանգոն» և այլ ֆիլմերի նկարահանման հրապարակներից, ֆիլմի հերոսուհու՝ Սիրանուշի կարի մեքենան, այն պայուսակը, որով նա այցի էր գնում Ռուբենին։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Այսուհետ Գյումրու ամենահայտնի բակում` Շիրազի 22 հասցեում, հատուկ ցուցադրություն կգործի, որը նախաձեռնել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գյումրիում կինոտուն է բացվել
Интерьер Голливудского дворика в Гюмри с архивными плакатами-анонсами к фильмам - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2022
Գյումրիում կինոտուն է բացվել
Sputnik Արմենիան անդրադարձել է այս բակին, որտեղ նկարահանվել են հայկական մի շարք հայտնի ֆիլմեր։
«Այս վայրում պատմական հիշողություններ կան։ Սա սիրված վայր է եղել ռեժիսորների, հատկապես Ալբերտ Մկրտչյանի համար, և սա հայկական կինոմշակույթը ցույց տալու ամենահարմար վայրն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Դեմոյանը` նշելով, որ լուսանկարչական նյութերը տրամադրել են Հայաստանի ազգային արխիվն ու Գրականության ու արվեստի թանգարանը։
Դեմոյանը Գյումրիում արդեն երեք թանգարանային ցուցադրություն է կազմակերպել, մարզական քաղաքին վերաբերող ցուցադրություն նախաձեռնելու նպատակ ևս կա:
«Գյումրին չհղկված ալմաստ է, որն ադամանդ դեռ չի դարձել։ Սովորական աչքն էլ է տեսնում, թե այստեղ ինչքան շատ բան կա փոխելու ու լավացնելու։ Մեր նպատակներից մեկն այդ գործընթացին մասնակցելն է»,- ասաց նա։
Կինոտունը բացվել է «Մեր մանկության տանգոն» և «Ուրախ ավտոբուս» ֆիլմերում նկարահանված Տաթև Կարապետյանի հարազատներին պատկանող նկուղում։ Ծրագիրը շատ արագ է կյանքի կոչվել. մոտ երեք շաբաթ է պահանջվել նկուղը կարգի բերելու և ցուցադրությունը կազմակերպելու համար:
«Անելիք շատ կար. տարածքը բարձիթողի վիճակում էր, տարիների ընթացքում կուտակված կենցաղային աղբ էր հավաքվել»,- ասաց գործարար Արթուր Դավթյանը, որն օգնել է կյանքի կոչել նախագիծը։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Արթուր Դավթյանն ու Հայկ Դեմոյանը
Артур Давтян и Айк Демоян на открытии Голливудского дворика в Гюмри  - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2022
Արթուր Դավթյանն ու Հայկ Դեմոյանը
Նրա կինը` Տաթև Կարապետյանը, մեծացել է հենց այդ բակում:
«Հիշողությունը «Մեր մանկության տանգոն» ֆիլմից շատ չէ. 4-5 տարեկան եմ եղել: Ուրախ եմ, որ այսօր ունենք մշակութային փոքրիկ օջախ, որտեղ կարող ենք վերհիշել այդ օրերը ու զբոսաշրջիկներին էլ պատմել դրանց մասին»,- ասաց Կարապետյանը։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Տաթև Կարապետյան
Татев Карапетян рассказывает о съемках в фильме Танго нашего детства в Голливудском дворике в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2022
Տաթև Կարապետյան
Նախաձեռնության հեղինակները վստահեցրին՝ կանեն այնպես, որ ցուցադրություն այցելող մեծաթիվ հյուրերը անհանգստություն չպատճառեն բնակիչներին. բակում 9 ընտանիք է ապրում, իսկ շենքը վթարային է, ու հատկապես մեծաթիվ խմբերով քաղաքացիների մուտքը երկրորդ հարկ՝ բնակելի հատված, կարող է խնդիրներ առաջացնել:
Ցուցադրության մուտքն անվճար է, բայց հանգանակության արկղ կա, որում հավաքված գումարը կուղղվի բակի բարեկարգմանը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Ցուցադրությանը ներկայացված են արխիվային լուսանկարներ
Архивные фотографии из экспонатов Голливудского дворика в Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2022
Ցուցադրությանը ներկայացված են արխիվային լուսանկարներ
Կազմակերպիչները վստահ են՝ Գյումրիում զբոսաշրջիկների մշտական այցելությունների վայրն այս ցուցադրությամբ ավելի կսիրվի:
Լրահոս
0