00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ՀՆԱ-ն 2022-ի առաջին կիսամյակում աճել է 11%-ով. ԵԱԶԲ ներկայացուցիչ

© Photo : Facebook / ЕАБРԵԱԶԲ
ԵԱԶԲ - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2022
Բաժանորդագրվել
Արդյունքը գրանցվել է նախևառաջ երկրում սպառողական պահանջարկի զգալի ավելացման շնորհիվ։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Հայաստանի ՀՆԱ-ն 2022 թվականի առաջին կիսամյակում աճել է 11%-ով։ Այս մասին Եվրասիական զարգացման բանկի երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը հայտարարել է «Միջազգային պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը ԵԱՏՄ երկրների տնտեսության վրա. խնդիրներ և նոր հնարավորություններ» թեմայով կազմակերպված կլոր սեղանի ընթացքում։
© Sputnik / Asatur Yesayants«Միջազգային պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը ԵԱՏՄ երկրների տնտեսության վրա. խնդիրներ և նոր հնարավորություններ» թեմայով կազմակերպված կլոր սեղան
Руководитель Центра странового анализа Евразийского банка развития (ЕАБР) Алексей Кузнецов (на экране) во время круглого стола на тему Международные санкции и их влияние на экономику стран ЕАЭС: проблемы и новые возможности (26 августа 2022). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2022
«Միջազգային պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը ԵԱՏՄ երկրների տնտեսության վրա. խնդիրներ և նոր հնարավորություններ» թեմայով կազմակերպված կլոր սեղան
Նրա խոսքով` ընթացիկ տարում Հայաստանը ԵԱՏՄ-ում աճի առումով առաջատար է։ Առաջին կիսամյակի արդյունքներով` երկրի ՀՆԱ-ն աճել է 11%-ով։

«Այս արդյունքը գրանցվել է նախևառաջ երկրում սպառողական պահանջարկի զգալի ավելացման շնորհիվ։ Այսպես, օրինակ, ծառայություններն աճել են շուրջ 20%-ով, առևտրաշրջանառությունը` 10%։ Հենց դրանք են ապահովել մոտ 80% աճը»,- ասել է Կուզնեցովը։

Սպառողական ակտիվությունը պայմանավորված է մի քանի գործոնով։ Նախ` երկիր զբոսաշրջիկների ներհոսքը կրկնակի աճել է։ Առաջին կիսամյակում նրանց քանակը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 2,4 անգամ։ Ավելի քան 2.5 անգամ ավելացել է զբոսաշրջիկների թիվը Ռուսաստանից, իսկ դա երկրի բոլոր զբոսաշրջիկների մոտ 40%-ն է։
Սպառողական պահանջարկի աճի մյուս գործոնը դեպի Հայաստան դրամական փոխանցումների կտրուկ աճն է։ Երկու ամիս շարունակ բացարձակ ռեկորդներ են գրանցվում, մայիսին` մոտ 260 մլն դոլար, հունիսին` շուրջ 460 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին դրամական փոխանցումներն ամսական միջինը մոտ 70-72 մլն դոլար են եղել։
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է այցելել շուրջ 600 հազար զբոսաշրջիկ
Կուզնեցովի խոսքով` սպառողական պահանջարկը կպահպանվի նաև ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում և կապահովի տնտեսության աճն ընդհանուր առմամբ։
Ավելացել են նաև շինարարության և արդյունաբերական արտադրության ծավալները։ Ներդրումներն աճել են 18%-ով։ Այս միտումները հաշվի առնելով` 2022 թվականին աճը կգերազանցի սպասումները։
Լրահոս
0