ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն Շվեդիայի և Ֆինլանդիայի մասնակցությամբ համաժողով կհրավիրի

© AssarՆԱՏՕ–ի կենտրոնակայանը
ՆԱՏՕ–ի կենտրոնակայանը  - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2022
ՆԱՏՕ–ի կենտրոնակայանը
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպման մասնակիցները պատրաստվում են քննարկել Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմավարական զարգացումները։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն առաջին անգամ Շվեդիայի և Ֆինլանդիայի մասնակցությամբ համաժողով կհրավիրի, որը կանցկացվի սեպտեմբերի16-18-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում։ Տեղեկությունը հայտնում է RT-ն՝ հղում անելով ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությանը։
Հանդիպման մասնակիցները ծրագրում են քննարկել Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմավարական զարգացումները։
«Համաժողովին առաջին անգամ կմասնակցեն Ֆինլանդիայի և Շվեդիայի պաշտպանության շտաբների պետերը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ուկրաինայում ընթացող ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին Ֆինլանդիան և Շվեդիան մայիսին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին փոխանցեցին դաշինքին անդամակցելու հայտերը: Սկզբում Թուրքիան արգելափակեց այդ հայտերի քննարկման գործընթացը, բայց հետո Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան անվտանգության հուշագիր ստորագրեցին, որով սկիզբ դրեցին ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ բանակցություններին:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան պայմանները չեն կատարել
Լրահոս
0