00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:23
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փյունիկը» չկարողացավ իրացնել 11-մետրանոցները. ճանապարհը շարունակում է «Շերիֆը»

© Sputnik / Andranik Ghazaryan«Փյունիկ»–«Շերիֆ» հանդիպում
«Փյունիկ»–«Շերիֆ» հանդիպում - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2022
«Փյունիկ»–«Շերիֆ» հանդիպում
Բաժանորդագրվել
Մեր չեմպիոնին չհաջողվեց նվաճել Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիրը, բայց մերոնք կմխիթարվեն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի խաղերով։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆի պատասխան խաղում 11-մետրանոց հարվածաշարում պարտվեց «Շերիֆին» ու հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Հանդիպումն ավարտվեց 0։0 (3:2 11-մետրանոց հարվածաշարում) հաշվով։
«Շերիֆ» - «Փյունիկ» խաղում մրցող կողմերին, բնականաբար, միայն հաղթանակն էր բավարարում, որը կապահովեր հաղթանակը նաև դիմակայությունում։ Այդ տեսանկյունից երևի հասկանալի է, որ թիմերը շատ մեծ ուշադրություն էին դարձնում պաշտպանությանը։ Թիկունքին նայելով` պարզ է, որ արագ գրոհել հնարավոր չէ։ Առաջին խաղի համեմատ «Փյունիկի» մեկնարկային կազմում երկու փոփոխություն էր կատարվել։ Զորան Գայիչի ու Լուկա Յուրիչիչի փոխարեն խաղը սկսեցին Մարյան Ռադեսկին և Միխայիլ Կովալենկոն։ Զորան Գայիչի պարագայում հասկանալի է, նա վնասվածք ստացավ առաջին խաղում, իսկ Յուրիչիչի պարագայում կարծում ենք` սա Եղիշե Մելիքյանի մտահղացումներից մեկն էր։ Երկրորդ կեսում արդեն հարձակվողը մտավ խաղադաշտ, ու պարզ է, որ ձգտում էր գրավել մրցակցի դարպասը։
«Երևանը» ջախջախեց «Եվրոպային». ընթանում է Ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման փուլը
Առաջին կեսում մրցող կողմերը չկարողացան ռեալ գոլային պահեր ստեղծել։ Եղան հարվածներ միջին ու մոտ տարածություններից։ Բայց այդպես էլ ո՛չ «Փյունիկը», ո՛չ էլ «Շերիֆը» հաշվի մեջ առաջ անցնելու հնարավորություն չունեցան։ Խաղի պատկերը մի փոքր փոխվեց երկրորդ կեսում։ Արդարության համար պետք է նշենք, որ ավելի շատ խաղի մեջ մտնում էր արդեն Դավիթ Յուրչենկոն, քան «Շերիֆի» դարպասապահը։ «Փյունիկը» ավելի շատ պաշտպանվում էր։ Երկրորդ խաղն էլ իր բնույթով բավականին նման էր երևանյան խաղին։ Լարվածություն, պայքար ու հիմնականում սեփական դարպասը անառիկ պահելու միտում։ Ինչպես և առաջին խաղում, հիմնական ժամանակում կողմերը հաջողության չհասան՝ 0։0։ Տարբերությունն այն էր, որ այս դեպքում արդեն նշանակվեց լրացուցիչ ժամանակ։
Խաղի այս հատվածում «Փյունիկի» կազմում սկսեց «կրակել» Արտակ Դաշյանը, որը շատ ուժեղ հարվածների է տիրապետում։ Ընդ որում` առաջին դեպքում շատ մոտ էր «Շերիֆի» դարպասը գրավելուն։ Բայց ո՛չ Դաշյանը, ո՛չ էլ մյուս բոլոր ֆուտբոլիստները, այդ թվում` Միխայիլ Կովալեկոն որը շատ լավ հնարավորություն ուներ, գոլի հեղինակ չդարձան։ Խաղում և դիմակայությունում հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարով։
Այն լավ չսկսվեց մերոնց համար։ Հովհաննես Հարությունյանի հարվածը հետ մղեց «Շերիֆի» դարպասապահը։ Եվ դա հոգեբանորեն կարող էր ազդել մեր մյուս ֆուտբոլիստների վրա, որոնք պետք է մոտենային նշակետին։ Նույնը տեղի ունեցավ նաև Արտակ Դաշյանի հետ։ «Փյունիկը» հայտնվեց պարտության եզրին, ու միակ հույսը Դավիթ Յուրչենկոն էր։ Մեր դարպասապահը մեկ հարված հետ մղեց։ Բայց Սամբրանոն էլ անկարող էր իրացնել 11-մետրանոցը։ Երեք հարված ու զրո։ Բայց տեղի տվեցին նաև մրցակցի նյարդերը՝ Դիոպը վրիպեց։ Կողմերը ի վերջո հինգ 11- մետրանոցներից իրացրին երկուսը։ Թե ինչ արեց Կովալենկոն, դժվար է բացատրել։ Պարտվեցինք։ Ցավալի է, որ մեր չեմպիոնին չհաջողվեց նվաճել Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիրը, բայց մերոնք կմխիթարվեն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի խաղերով։
Գեղասահորդ Արթուր Դանիելյանը փոխել է մարզչին
Լրահոս
0