00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսական ընկերությունը հայ դպրոցականներին կօգնի վերածնել տիեզերագնաց դառնալու երազանքը

© Sputnik / Nana MartirosyanՍտանիսլավ Արետինսկի
Ստանիսլավ Արետինսկի - Sputnik Արմենիա, 1920, 26.08.2022
Ստանիսլավ Արետինսկի
Բաժանորդագրվել
Ընկերության ներկայացուցիչը Հայաստան է ժամանել Ռուսաստանի բազմոլորտ գործարար առաքելության շրջանակում։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ռուսական «Ապագայի կրթություն» ընկերությունը կարող է օգնել հայ դպրոցականներին վերակենդանացնել տիեզերագնաց դառնալու երազանքը կամ պահանջված ինժեներ դառնալ։ Sputnik Արմենիայի թղթակցին այդ մասին ասաց ընկերության ներկայացուցիչ Ստանիսլավ Արետինսկին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում վերջին տարիներին բավական ակտիվ զարգանում է ինժեներատիեզերական կրթության ենթակառուցվածքը։ Հսկայական քանակի լուծումներ են հայտնվում դպրոցների, խմբակների և մանկական տեխնոպարկերի համար, զարգացած է մանկական մրցույթների մշակույթը, ընդհուպ մինչև դպրոցականների պատրաստած տիեզերական սարքերի գործարկում։
«Մենք ներկայացնում ենք այնպիսի լուծումներ, որոնց միջոցով միջնակարգ դպրոցի երեխաները կարողանում են յուրացնել ինժեներական պահանջված մասնագիտությունները՝ դրանց «մոտենալով» տիեզերքի հանդեպ մեծ հրապուրանքի ճանապարհով։ Եթե նույնիսկ իրենց ապագան տիեզերքի հետ չկապեն, նրանք կարող են պահանջված ինժեներներ դառնալ գրեթե ցանկացած ոլորտում»,- ասաց Արետինսկին։
Ռուսաստանում ընկերությունը համագործակցում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցների հետ։ Հայաստանում այդ հարթակները նույնպես դիտարկվում են որպես գործակցության հնարավորություն։
«Մենք ծանոթանալու համար ենք Հայաստան եկել։ Հնարավոր է՝ դրա հիման վրա մենք կարողանանք հասկանալ, թե որտեղ են մեր առաջարկներն առավել պահանջված լինելու և համապատասխան առաջարկներ կներկայացնենք։ Բայց հասկանում ենք, որ Հայաստանում կան տիեզերական առաքելությունների վրա աշխատող գործընկերներ, և մենք պատրաստ ենք օգնել երիտասարդներին ներգրավելու հարցում»,-ասաց Արետինսկին։
Նրա խոսքով` «Ապագայի կրթության» համար կարևոր է ոչ այնքան աշակերտներին կոնկրետ տիեզերական ծրագրերին ծանոթացնելը, որքան ինժեներական կրթության առավելագույն տարածումը: Ընկերությունը գերակա խնդիր է համարում տեխնոլոգիաների լայն տարածումը, որպեսզի դրանք ներկայացված լինեն առնվազն յուրաքանչյուր տասներորդ դպրոցում:
«Տիեզերական ոլորտի դասավանդողներն այնքան էլ շատ չեն, և երբ միավորվում են տարբեր տարածաշրջանների ուսուցիչների ջանքերը, դա թույլ է տալիս ընդլայնել աշխատանքի շրջանակը, այն ավելի որակյալ դարձնել»,- ասաց նա:
Օգոստոսի 24-26-ը Հայաստանում է գտնվում Ռուսաստանի բազմոլորտ բիզնես առաքելությունը։ Այցը կազմակերպել է Ռուսական արտահանման կենտրոնը ՀՀ-ում ՌԴ Առևտրային ներկայացուցչության հետ համատեղ: Առաքելության շրջանակում 40 ռուսական ընկերությունների ներկայացուցիչներ 250 հանդիպում են անցկացնելու հայ գործընկերների հետ և քննարկելու են տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները:
Լրահոս
0