https://armeniasputnik.am/20220826/ukrainakan-brigadneri-zinvvorakannery-lqel-en-irenc-dirqery-rd-pn-47330148.html
Ուկրաինական բրիգադների զինվորականները լքել են իրենց դիրքերը. ՌԴ ՊՆ
Ուկրաինական բրիգադների զինվորականները լքել են իրենց դիրքերը. ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների վերաբերյալ նոր մանրամասներ է ներկայացրել։ 26.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-26T15:03+0400
2022-08-26T15:03+0400
2022-08-26T15:22+0400
ուկրաինա
ռուսաստան
զինվորական
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/14/39968584_0:167:1600:1067_1920x0_80_0_0_c00c6ace2774b0e9b5d4ca1050b68774.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական երկու բրիգադների զինվորականները ԴԺՀ-ում և Խարկովի մարզում կորուստների պատճառով լքել են իրենց դիրքերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։«Մեծ կորուստների և մարտունակությունը կորցնելու պատճառով ԴԺՀ-ի Նովոմիխայլովկա գյուղում ուկրաինական զորքի 53-րդ մեքենայացված բրիգադի և Խարկովի մարզի Դիբրովնոյե գյուղում 93-րդ մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների զինծառայողները լքել են դիրքերն ու հեռացել մարտական գործողությունների շրջաններից»,- տեղեկացնում է գերատեսչությունը։Ըստ ՊՆ-ի` ուկրաինական ուժերը մեկ օրում երկու անգամ գնդակոծել են Զապորոժիեի ԱԷԿ-ը խոշոր տրամաչափի հրետանային զենքից։Ուկրաինական դիրքը, որից գնդակոծվել է ԱԷԿ–ի տարածքը, հայտնաբերվել է Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց բնակավայրից դեպի արևմուտք։Մարտական դիրքին ռուսական բարձր ճշգրտության զենքով հասցված հարվածի հետևանքով ամերիկյան արտադրության М777 հաուբից է ոչնչացվել։Բացի այդ, նախորդ օրվա ընթացքում ՌԴ զորքը Խարկովի մարզի Բարվենկովո բնակավայրի շրջանում ուկրաինական Ս-300 ԶՀՀ-ի նշանառման ռադիոլոկատոր է ոչնչացրել։Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքն ու հրետանին շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքի ռազմական օբյեկտներին։Մեկ օրում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կառավարման 9 կետ հետևյալ բնակավայրերում` ԴԺՀ-ում` Յակովլևկա, Շևչենկո, Սոլեդար, Օտրադնոյե, Խերսոնի մարզում` Լոզովոյե, Խարկովի մարզում` Դերգաչի, Չուգուև, Նիկոլաևի մարզում` Նիկոլաև և Պարտիզանսկոյե։ Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժ և զինտեխնիկա է ոչնչացվել 163 շրջաններում։Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել են 273 ինքնաթիռ, 148 ուղղաթիռ, 1813 անօդաչու, 369 ԶՀՀ, 4392 տանկ և այլ զրահամեքենաներ, ՀԿՌՀ 819 մարտական մեքենա, 3345 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 5054 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 183-րդ օրը։Ուկրաինայի զինվորականները Ավդեևկայի մանկապարտեզում հենակետ են կահավորել. ՌԴ ՊՆ
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/03/14/39968584_94:0:1517:1067_1920x0_80_0_0_e4841c00d710247e0331600831915828.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ուկրաինա, ռուսաստան, զինվորական
ուկրաինա, ռուսաստան, զինվորական
Ուկրաինական բրիգադների զինվորականները լքել են իրենց դիրքերը. ՌԴ ՊՆ
15:03 26.08.2022 (Թարմացված է: 15:22 26.08.2022) ՌԴ ՊՆ-ն Ուկրաինայում ընթացող հատուկ գործողությունների վերաբերյալ նոր մանրամասներ է ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական երկու բրիգադների զինվորականները ԴԺՀ-ում և Խարկովի մարզում կորուստների պատճառով լքել են իրենց դիրքերը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Մեծ կորուստների և մարտունակությունը կորցնելու պատճառով ԴԺՀ-ի Նովոմիխայլովկա գյուղում ուկրաինական զորքի 53-րդ մեքենայացված բրիգադի և Խարկովի մարզի Դիբրովնոյե գյուղում 93-րդ մեքենայացված բրիգադի ստորաբաժանումների զինծառայողները լքել են դիրքերն ու հեռացել մարտական գործողությունների շրջաններից»,- տեղեկացնում է գերատեսչությունը։
Ըստ ՊՆ-ի` ուկրաինական ուժերը մեկ օրում երկու անգամ գնդակոծել են Զապորոժիեի ԱԷԿ-ը խոշոր տրամաչափի հրետանային զենքից։
«Հրետակոծության հետևանքով 4 զինամթերք է պայթել ազոտաթթվածնային կայանի շրջանում, ևս մեկը` №1 հատուկ կորպուսի շրջանում»,- ասվում է ամփոփագրում։
Ուկրաինական դիրքը, որից գնդակոծվել է ԱԷԿ–ի տարածքը, հայտնաբերվել է Դնեպրոպետրովսկի մարզի Մարգանեց բնակավայրից դեպի արևմուտք։
Մարտական դիրքին ռուսական բարձր ճշգրտության զենքով հասցված հարվածի հետևանքով ամերիկյան արտադրության М777 հաուբից է ոչնչացվել։
Բացի այդ, նախորդ օրվա ընթացքում ՌԴ զորքը Խարկովի մարզի Բարվենկովո բնակավայրի շրջանում ուկրաինական Ս-300 ԶՀՀ-ի նշանառման ռադիոլոկատոր է ոչնչացրել։
Օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքն ու հրետանին շարունակում են հարվածներ հասցնել Ուկրաինայի տարածքի ռազմական օբյեկտներին։
Մեկ օրում խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կառավարման 9 կետ հետևյալ բնակավայրերում` ԴԺՀ-ում` Յակովլևկա, Շևչենկո, Սոլեդար, Օտրադնոյե, Խերսոնի մարզում` Լոզովոյե, Խարկովի մարզում` Դերգաչի, Չուգուև, Նիկոլաևի մարզում` Նիկոլաև և Պարտիզանսկոյե։ Ուկրաինայի զինված ուժերի կենդանի ուժ և զինտեխնիկա է ոչնչացվել 163 շրջաններում։
Ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել են 273 ինքնաթիռ, 148 ուղղաթիռ, 1813 անօդաչու, 369 ԶՀՀ, 4392 տանկ և այլ զրահամեքենաներ, ՀԿՌՀ 819 մարտական մեքենա, 3345 դաշտային հրետանու զենք և ականանետ, ինչպես նաև 5054 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 183-րդ օրը։