00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Միշտ չէ, որ հայտարարված և իրական նպատակները համընկնում են. Բադալյանը` ընդդիմության մասին

Ընդդիմությունն ակտիվ ու կրեատիվ մոտեցումներ չի դրսևորում, որ խնդիրներ ստեղծի իշխանության համար
Բաժանորդագրվել
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչ ակնկալիքներ կարող են լինել սեպտեմբերի 2-ին «Դիմադրություն» շարժման հրավիրած հանրահավաքից։
Այս պահին Հայաստանում իշխանափոխության հնարավորություններ կան, եթե միայն ընդդիմությունն իսկապես ցանկանա իրականացնել իշխանափոխություն, քանզի միշտ չէ, որ հայտարարված նպատակներն ու իրական նպատակները համընկնում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Նշենք` «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտնել է, որ շարժումը սեպտեմբերի 2-ին մեծ հանրահավաք կանի Ֆրանսիայի հրապարակում` «Ոտքի կանգնենք, որ չկորցնենք» խորագրով։
«Ընդհանրապես երբ նախատեսում են համապետական հանրահավաք, որն ինչ–որ մեծ գործընթացի մեկնարկը պետք է լինի` նպատակադրվելով հասնել իշխանափոխության, ապա բնականաբար նման միջոցառման մեկնարկին պետք է հնարավորինս լավ նախապատրաստվել, մինչդեռ այդ ուղղությամբ աշխատանքները դեռ տեսանելի չեն»,– նշեց քաղտեխնոլոգը։
Անդրադառնալով այն հարցին, թե ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նախաձեռնած «Համախմբում»շարժումն ինչ ազդեցություն կարող է թողնել խորհրդարանական ընդդիմության կողմից իրականացվող շարժման վրա, Բադալյանը նշեց, որ մարդկանց հավաքը Հանրապետության հրապարակում դեռ չի նշանակում, որ այն կարելի է որակել որպես քաղաքական հանրահավաք։
Իշխանական ուժի վարկանիշն ընկնում է, բայց ընդդիմության հեղինակությունը չի բարձրանում
«Հանրահավաքը, որպես քաղաքական տեխնոլոգիա կամ տեխնոլոգիական միջոցառում, ունի իր կանոնները, մասնավորապես` թե ինչ նպատակ է հետապնդում և ինչ խնդիրներ պետք է լուծի։ Անհրաժեշտ է նաև տվյալ պարագայում պահպանել քաղաքական ձևաչափը։ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հավաքի նպատակն անհասկանալի էր, այն որևէ խնդիր չլուծեց, ձևաչափը չպահպանվեց, և եթե գործիչը չի տիրապետում քաղաքական միջոցառում անցկացնելու տարրական կանոններին, ապա դժվար է ակնկալել, որ նա կիրականացնի լուրջ քաղաքական գործընթաց։ Այդուհանդերձ, Էդգար Ղազարյանի գործունեությունը ո՛չ կօգնի, ո՛չ էլ կխանգարի ընդդիմությանը»,– պարզաբանեց Բադալյանը։
Նրա դիտարկմամբ` իշխանության ջրաղացին ջուր լցնելու հուզական թեզը շրջանառվում է դեռ 1992 թվականից, երբ ընդդիմությունը շարունակ իրականացնում էր ակցիաներ` պայքարելով օրվա իշխանության դեմ։
Երբ խոսում են վճռական քայլերի դիմելու մասին, ապա նախ պետք է հստակեցնել, թե ինչ է դա նշանակում` շենքերի գրավո՞ւմ, ուժայինների հետ մարտական բախումնե՞ր։ Համենայն դեպս, ընդդիմությունը պետք է բացատրի վճռական քայլերի էությունը։ Փաստ է, որ մինչ այս պահը «Դիմադրություն» շարժումը կտրուկ քայլերի չի դիմել։

«Միշտ չէ, որ ընդդիմադիրների գործողությունները հանգեցնում են իշխանափոխության, և միշտ չէ, որ նման գործողությունների արդյունքում օրվա իշխանությունները ներկայացնում են հրաժարական ու հեռանում ասպարեզից։ Այդուհանդերձ փաստ է, որ Հայաստանի ընդդիմությունն ակտիվ ու կրեատիվ մոտեցումներ չի դրսևորում, որ խնդիրներ ստեղծի իշխանության համար ու նրա իշխանության մնալը դնի հարցականի տակ»,– ասաց քաղտեխնոլոգը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ։
Ապրիլի 22-ին Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետին ու նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Տպավորություն է, որ ընդդիմությունն ու իշխանությունը պայմանավորվածություն ունեն. քաղաքագետ
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, և մայիսի 2-ից սկսվեցին անհնազանդության ակցիաները, որոնք աստիճանաբար մարեցին։
Հունիսի 15-ին վրանները հավաքեցին Ֆրանսիայի հրապարակից:
Դրանից հետո «Դիմադրություն» շարժումը գնալով ավելի մեծ ընդմիջումներով է հանրահավաքներ ու երթեր կազմակերպում։
Լրահոս
0