00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
6 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուրջ 552 մլն–ով կբարեկարգվի Գառնու տաճարի մերձակա տարածքը. տեղում փոխվարչապետն է եղել

© Photo : official site of the Government of RAՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը` Կոտայքի մարզի Գառնի համայնքի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ բնակավայրում
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը` Կոտայքի մարզի Գառնի համայնքի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ բնակավայրում - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2022
Բաժանորդագրվել
Համբարձում Մաթևոսյանն ու մյուս պաշտոնյաները վստահեցրել են, որ օրեր անց Ողջաբերդի վթարային տների բնակիչներին կտրվեն կառավարության որոշմամբ հատկացված բնակարանների գնման վկայագրերը։
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է Կոտայքի մարզի Գառնի համայնքի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ բնակավայր։
Ինչպես հայտնում են կառավարությունից, փոխվարչապետը հանդիպել է 4-րդ և 5-րդ կարգի վնասվածության աստիճան ունեցող բնակելի տների բնակիչների հետ։
© Photo : official site of the Government of RAՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` Կոտայքի մարզի Գառնի համայնքի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ բնակավայրում
Вице-премьер Амбарцум Матевосян встретился с жителями домов, находящихся в оползневой зоне общины Вохчаберд (26 августа 2022). Котайк - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2022
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` Կոտայքի մարզի Գառնի համայնքի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ բնակավայրում
Փոխվարչապետը ողջաբերդցիների հետ զրույցում ընդգծել է, որ կառավարությունը, կարևորելով քաղաքացիների՝ անվտանգ պայմաններում ապրելու անհրաժեշտությունը, հաստատակամ է խնդրի փուլ առ փուլ լուծման հարցում։
Պաշտոնյաները վստահեցրել են, որ օրեր անց Ողջաբերդի վթարային տների բնակիչներին կտրվեն կառավարության որոշմամբ հատկացված բնակարանների գնման վկայագրերը։
© Photo : official site of the Government of RAԿոտայքի մարզի Գառնի համայնքի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ բնակավայրը
Вице-премьер Амбарцум Матевосян встретился с жителями домов, находящихся в оползневой зоне общины Вохчаберд (26 августа 2022). Котайк - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2022
Կոտայքի մարզի Գառնի համայնքի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ բնակավայրը
Միաժամանակ նրանց ներկայացրել են նոր բնակարանի գնման կարգն ու հորդորել վկայականներն իրացնել սահմանված ժամկետում:
Հիշեցնենք` կառավարությունը հուլիսի 7-ին որոշում էր կայացրել 241 մլն 897 հազար դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել Ողջաբերդի սողանքային գոտում գտնվող 15 բնակելի տների բնակիչներին` նոր բնակարաններ ձեռք բերելու համար։
© Photo : official site of the Government of RAՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը` Կոտայքի մարզի Գառնի համայնքի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ բնակավայրում
Вице-премьер Амбарцум Матевосян встретился с жителями домов, находящихся в оползневой зоне общины Вохчаберд (26 августа 2022). Котайк - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2022
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը` Կոտայքի մարզի Գառնի համայնքի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ բնակավայրում
Այցի ընթացքում փոխվարչապետը ծանոթացել է նաև Գառնու տաճարի մերձակա տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքին։ Ծրագրի արժեքը 551 մլն 945 հազար դրամ է։ Ավարտը նախատեսված է 2022 թվականի դեկտեմբերին։
© Photo : official site of the Government of RAՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը` Կոտայքի մարզի Գառնի համայնքի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ բնակավայրում
Вице-премьер Амбарцум Матевосян встретился с жителями домов, находящихся в оползневой зоне общины Вохчаберд (26 августа 2022). Котайк - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2022
ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը` Կոտայքի մարզի Գառնի համայնքի սողանքային գոտում գտնվող Ողջաբերդ բնակավայրում
Վերջնարդյունքում ստեղծվելու է կայանատեղի զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոմեքենաների համար, բարեկարգվելու է դեպի Գառնու տաճար և նոր կայանատեղի տանող ճանապարհների մայթերը և երթևեկելի հատվածները, բարեկարգվող փողոցները կահավորվելու են ճանապարհային նշաններով, զբոսաշրջային ցուցանակներով և համապատասխան գծանշումներով, թեքահարթակներով: Նախատեսվում է նաև բարեկարգել Գառնու տաճարի պարսպի մերձակա հրապարակը, դիտահարթակը և այլն։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ այն 3.4 մլրդ դրամ արժեքով իրականացվող չորս ենթածրագրերից վերջինն է՝ հավելելով, որ դրանցից երեքն արդեն ավարտվել և հանձնվել համայնքի բնակիչներին։
Տեսողական խաբկա՞նք, թե՞ ծռմռված պատեր. կյանքը Ողջաբերդի հոսող հողի վրա
Այցի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, պաշտոնատար այլ անձինք։
Լրահոս
0