00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի դիմագիծը հնարավոր է փրկել. Արթուր Գևորգյանը «դեղատոմս» ունի

© Артур ГеворкянԱրթուր Գևորգյան
Արթուր Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2022
Արթուր Գևորգյան
Բաժանորդագրվել
Գյումրու քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրենն ու հիմնադիրը կարծում է, որ Երևանը քաղաքաշինական օրենսգրքի կարիք ունի։
Անկախության տարիներին Հայաստանի մայրաքաղաքի դիմագիծն էականորեն փոխվել է և, ցավոք, ոչ դեպի լավը։ Բարձրահարկ շենքերով քաոսային և խիտ կառուցապատում` առանց ինսոլյացիոն (արևային լուսավորության) խնդիրների լուծման, ճարտարապետական բազմազանություն, կանաչ գոտիների, հետիոտնային և բակային տարածքների կրճատում, պատմական արժեք ներկայացնող շենքերի քանդում. ավելի քան 30 տարի է` այս խնդիրներն արդիական են։
Երբեմնի կանաչ, հարմարավետ Երևանը՝ բազմաթիվ այգիներով, զբոսայգիներով ու շատրվաններով, որոնք բարենպաստ միկրոկլիմա էին ստեղծում և փրկում էին բնակիչներին ամառային հյուծող շոգից, վերածվել է հավերժ փոշոտ քաղաքի, որտեղ շինարարությունը կանգ չի առնում։ Այսօր Երևան ժամանող մարդիկ առաջին հերթին տեսնում են ոչ թե ճարտարապետության գլուխգործոցները՝ գեղեցիկ հնամենի եկեղեցիներն ու խորհրդային շրջանի նշանավոր կառույցները, այլ այսուայնտեղ տնկված բազմահարկ շինությունները, որոնք փակում են Արարատի հոյակապ գագաթների տեսարանը։
Իսկ չէ՞ որ ժամանակին Երևանը կառուցվել էր կոնցեպտուալ մտքի շուրջ՝ որպես համայն հայության մայրաքաղաք, հայացքն ուղղած բիբլիական լեռանը։ Այս միտքն էր Երևանի թամանյանական գլխավոր նախագծի հիմքում։
Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից և Հայաստանի անկախացումից հետո, երբ երկիրը կանգնեց կապիտալիստական ռելսերի վրա, և ճարտարապետական հանրության մեջ սերունդ փոխվեց, Երևանի զարգացումը բոլորովին այլ ճանապարհով գնաց։
Ի՞նչ է կատարվելու վաղը Երևանում` մշուշ է. ճարտարապետը մտահոգված է մայրաքաղաքի տեսքով
Մայրաքաղաքի այսօրվա կառուցապատումը, բազմաթիվ մասնագետների կարծիքով, անհաջող է և սխալ։ Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ այդ խնդիրը բնորոշ է հետխորհրդային տարածքի բազմաթիվ խոշոր քաղաքներին, որտեղ մարդիկ, շահույթի հետևից ընկած, փորձում են յուրաքանչյուր քառակուսի մետրից առավելագույն օգուտ քամել։
Գյումրու քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն և հիմնադիր Արթուր Գևորգյանի կարծիքով՝ պետք է անհապաղ Երևանի զարգացման օրենսգիրք ստեղծել, պատմական կառույցների պահպանման, ինչպես նաև մայրաքաղաքի զարգացման մասին օրենքներ մշակել (հաշվի առնելով կառուցապատման բնույթը, միջավայրի պահպանությունը, տրանսպորտային սխեման, կանաչապատ տարածքները, քաղաքի փոքր չափերն ու դիզայնը)։
«Երկարատև գործընթաց է, բայց այդ գլոբալ խնդիրը պետք է լուծել։ Մասնագետների և համապատասխան ինստիտուտների լայն շրջանակի աշխատանք է պետք՝ սկսած տեղական մակարդակի մարմիններից և ընդհուպ մինչև Գիտությունների ակադեմիա, մի քանի վեկտորներով․ քաղաքի զարգացման վերաբերյալ առաջարկությունների և հայեցակարգերի համապատասխան փաթեթների մշակում, դրանց սիներգիա, քաղաքաշինական օրենսգրքի ստեղծում, տարբեր շենքերի և տարածքների կարգավիճակի հստակեցում, բնակչության շրջանում ավելի ակտիվ քարոզչություն։ Որպեսզի հասկանանք, թե ինչ ունենք այս պահին և ինչպիսին ենք տեսնում քաղաքի ապագան»,- ասում է Գևորգյանը։
Այսօր նորաձև է դարձել խոսել այսպես կոչված «խելացի քաղաքի» կոնցեպտի մասին, որտեղ ամեն ինչ հաշվի է առնված՝ քաղաքաշինությունը, ճարտարապետությունը, բնապահպանական վիճակը, սոցիալական հարցերը, անվտանգ միջավայրը։ Աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում քաղաքներն իրենց քաղաքաշինական օրենսգիրքն ունեն՝ միասնական փաթեթ, որն ամբողջովին բացահայտում է քաղաքի «խելացիությունը», դրա համապատասխանությունը չափորոշիչներին, որոնք ապահովում են կայուն զարգացումը։
Գևորգյանի խոսքով` օրենսգրքի շրջանակում պետք է քննարկվի քաղաքի սոցիալական, ճարտարապետական, մշակութային, տրանսպորտային, բնապահպանական, տնտեսական և այլ գործոնների ամբողջությունը և որոշվի, թե մենք ինչ նկատի ունենք, երբ ասում ենք «մայրաքաղաք Երևան», «քաղաք Երևան», թե ինչ կարող ենք մենք անել նրա համար՝ որպես ապագայի քաղաքի։
Օրենսգիրքը նաև ֆուտուրիստական ծրագիր է ներառում՝ սպառիչ լուծումների և հնարավոր սցենարների մշակում, թե ինչպիսին պետք է լինի քաղաքը։ Այստեղ ոչ պակաս կարևոր է անվտանգության առումով առավելագույնս մտածված քաղաքային միջավայրի ստեղծումը, որտեղ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում հնարավոր կլինի արագ և անարգել տեղաշարժել համապատասխան մեքենաներն ու տեխնիկան։ Իսկ ի՞նչ ենք տեսնում այսօր։ Խիտ կառուցապատում մայրաքաղաքում, նեղ փողոցներ, մշտական խցանումներ․․․ Անհրաժեշտության դեպքում ինչպե՞ս ապահովել երթևեկությունը, ինչպե՞ս մոտենալ շենք-շինություններին։
Գևորգյանը վստահ է, որ մենք լավ մասնագետներ ունենք, գիտակ մարդիկ, որոնք կարող են Երևանի համար ստեղծել այդ քաղաքաշինական օրենսգիրքը։ Սակայն դրա համար շատ ժամանակ, շատ գումար և լուրջ աշխատանք է պետք։
Քաղաքի երբեմնի ներդաշնակ տեսքը, որն ընդունված է «հին քաղաք» անվանել, որտեղ ամեն ինչ հավասարաչափ է բաշխված (քաղաքաշինական, սոցիալական, մշակութային և այլ լանդշաֆտները), հիմա խիստ աղճատված է։
«Ամեն ինչ խառն է, քաոսային, հանձնված է բիզնես-մրցակցության լիակատար տրամադրությանը։ Ամեն քաղաք չէ, որ կարող է հպարտանալ այնպիսի հասկացությամբ, ինչպիսին է «պատմական միջուկը»։ Երևանում հիմա այդ հասկացությունը լղոզված է։ Մենք չենք կարող հետ գնալ, մնում է պահպանել այն, ինչ մնացել է, և առաջ շարժվել։ Արևելքում ասում են՛ քաղաքը պետք է արդար դատավոր ունենա, հարուստ շուկա և բարի թագավոր։ Արևելյան այս իմաստությունը միանգամայն համապատասխանում է նաև մեր օրերին»,- նկատեց Գևորգյանը։
Մի խոսքով, պետք է նստել, լրջորեն մտածել, վերլուծություն անցկացնել (թե ինչ ունենք և ինչի ենք ձգտում) և քաղաքի զարգացման ժամանակակից դոկտրին ստեղծել։
«Պատմամշակութային ժառանգության պահպանման հարցում, բացի պետական մոտեցումից, շատ կարևոր է քաղաքացիների իրազեկվածությունը։ Մարդկանց պետք է կրթել, ոգեշնչել, անընդհատ պատմել ճարտարապետական ժառանգության, հուշարձանների արժեքների մասին։ Այս առումով առանձնահատուկ է Գյումրին, որտեղ հոգատար վերաբերմունք է ձևավորվել այդ մշակութային շերտի նկատմամբ»,- կարծում է Գևորգյանը։
Գյումրու իրավիճակը անհամեմատելի է Հայաստանի մյուս քաղաքների հետ։ Դա մեծ մասամբ պայմանավորված է նրանով, որ քաղաքային ժառանգությունը պահպանում են «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանը և Քանդակագործության ազգային պարկ-թանգարանը։ Վերջինը, ըստ տնօրենի, աշխատում է հանրության հետ, պարզաբանում է, քարոզում և մասնագիտական խորհրդատվություն տալիս։ Այս աշխատանքը մեծապես չեզոքացնում է բազմաթիվ անցանկալի տարերային զարգացումները:

«Նույնիսկ օրինակ ենք ծառայում։ Վերջերս տեխնիկա բերեցինք և սկսեցինք լվանալ Գյումրու հրապարակի հուշարձանները։ Բնականաբար, ժողովուրդ հավաքվեց։ Մեկը փորձում էր օգնել, մյուսը, ինչպես գյումրեցիներին է հատուկ, սկսեց կատակել՝ տեղի ունեցողը սուպերանեկդոտի վերածելով։ Ահա, այսպիսի ինտերակտիվ շփումը հանգեցրեց նրան, որ քաղաքի մյուս մասերում մարդիկ նույնպես որոշեցին լվանալ իրենց տարածքում գտնվող հուշարձանները»,- ընդգծում է Գևորգյանը։

Կրթել, հարգանք սերմանել ժառանգության նկատմամբ. այդ դեպքում վաղը մենք կունենանք մշակույթի արժեքը գիտակցող մարդկանց սերունդ։
Եվ վատ չէր լինի Երևանի յուրաքանչյուր հուշարձանի մոտ տեղադրել ցուցանակներ, որոնք արգելում են բարձրանալ դրանց վրա և լուսանկարվել։ «Մի բան է՝ լուսանկարվել Արամ Խաչատրյանի արձանի կողքին, մեկ այլ բան՝ բարձրանալ վրան, նստել մեծ կոմպոզիտորի գլխին և հավերժացնել ինքդ քեզ»,- ասում է Գևորգյանը։
Լրահոս
0