00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Գևորգ Դանիելյան
Ինչն է խանգարում հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների անուն-ազգանունները. Գևորգ Դանիելյան
10:45
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:52
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հասկացա, որ նա իմ կեսն է». Պրիլուչնին պատմել է իր և Զեփյուռի հարաբերությունների մասին

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցԴերասանՊավել Պրիլուչնին
ԴերասանՊավել Պրիլուչնին - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2022
ԴերասանՊավել Պրիլուչնին. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Դերասանը խոստովանել է, որ երբ ծանոթացել է դերասանուհու հետ, դեռ ամուսնացած է եղել, ուստի որոշել է նրա հետ պահպանել բացառապես ընկերական հարաբերություններ։ Բայց մի օր ամեն ինչ փոխվել է։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Դերասան Պավել Պրիլուչնին դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ սիրային հարաբերությունների երրորդ օրը նրան առաջարկություն է արել։
Նադեժդա Ստրելեցին տված հարցազրույցում դերասանը պատմել է, որ Զիփիի (հարազատներն այդպես են անվանում Բրուտյանին) հետ ծանոթացել է «Վանդակում» ֆիլմի նկարահանումների ժամանակ, երբ դեռ ամուսնացած էր Ագաթա Մուցենիեցեի հետ։
Զեփյուռը Պրիլուչնին տպավորել է տղամարդկանց հետ շփվելու կարողությամբ, զսպվածությամբ, դաստիարակությամբ, սակայն դերասանը ամուսնացած է եղել և որոշել է բացառապես ընկերական հարաբերություններ պահպանել գործընկերուհու հետ։

«Մենք շնորհավորում էինք միմյանց տոների կապակցությամբ, բայց մի օր պատահաբար հանդիպեցինք առևտրի կենտրոնում, աչքերով «կապվեցինք», ընթրեցինք, և երեք օր անց ես նրան ամուսնության առաջարկ արեցի... Միանգամից հասկացա, որ նա իմ կեսն է, չէի կասկածում դրանում։ Երեք օր չեմ քնել, որից հետո զագսավորվեցինք»,- ասել է Պավելը։

Նա նաև հավելել է, որ այլևս հոգեբանի մոտ չի գնում, քանի որ Զիփիի հետ հարաբերություններում թերապիայի կարիք չկա։ Դերասանի խոսքով՝ Զեփյուռի ու իր բնավորություններն ու վարքագիծը նման են, դրա համար իրենք իրար լավ են հասկանում։
«Նա միշտ իրեն ճիշտ է ներկայացնում։ Շատ համեստ է, նրա մասին կարելի է ժամերով խոսել։ Ես ուզում էի, որ Զիփին իմ կինը լինի։ Նա ճիշտ, հայեցի դաստիարակություն է ստացել։ Մեր հարաբերությունները կա՛մ պետք է լրջանային, կա՛մ առհասարակ չլինեին»,- ասել է դերասանը։
Պրիլուչնին նաև պատմել է, որ Զեփյուռը լավ հարաբերություններ ունի իր երեխաների հետ։ Նրա ավագ որդին ու Զեփյուռը իսկական ընկերներ են, նույն հետաքրքրություններն ունեն։
Միևնույն ժամանակ, Պրիլուչնին չի թաքցրել, որ ուզում է Զիփիից երեխաներ ունենալ և փորձում է նրան պաշտպանել տարբեր դժվարություններից։
«Մենք արդեն ընտանիք ենք։ Եթե իմ առաջին հարսանիքը համեստ է եղել, երկրորդի դեպքում ես որոշեցի մի ճոխ քեֆ անել։ Որպեսզի և՛ գեղեցիկ լիներ, և՛ սպիտակ զգեստով, և՛ երգ ու պարով»,- եզրափակել է նա։
«Յա՛ն տուր». ինչպես է Զեփյուռ Բրուտյանը Պավել Պրիլուչնիին Խոր Վիրապում հայերեն սովորեցնում
Հիշեցնենք, որ դեռ մայիսին ԶԼՄ-ները հայտնել էին, որ 34 տարեկան Պրիլուչնին և 26 տարեկան Բրուտյանն ամուսնացել են։ Զույգն իբրև թե հարաբերություններն օրինականացրել էր մայիսի 12-ին Մոսկվայի զագսերից մեկում, այնուհետև մեղրամսի մեկնել տրոպիկական կղզիներ, իսկ ճոխ ճաշկերույթը որոշել էին հետաձգել։
Հարսանիքը կայացել է օգոստոսի 25-ին։ Նույն օրը համացանցում բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր են հայտնվել։ Զեփյուռը հարսի պարը պարել է հայկական երաժշտության ներքո։
Լրահոս
0