00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հին, ծուռ մարզասարքեր, բայց չեմպիոններ. Հարություն Մերդինյանը բացել է հաջողության գաղտնիքը

© Sputnik / Aram NersesyanՀարություն Մերդինյանը Sputnik Արմենիայում
Հարություն Մերդինյանը Sputnik Արմենիայում - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2022
Հարություն Մերդինյանը Sputnik Արմենիայում
Բաժանորդագրվել
Մյունխենում անցկացված մարմնամարզության Եվրոպայի առաջնության չեմպիոն Հարություն Մերդինյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է իր հաջողության, նորաստեղծ ընտանիքի և նպատակների մասին։ ՀՀ-ի անունը բարձր պահած մարզիկներն անհամբեր սպասում են նոր մարզադահլիճի կառուցմանը։
Մարմնամարզությունն աշխարհում ամենադժվար մարզաձևերից մեկն է համարվում։ Բայց հայկական դպրոցը վաղուց է հաստատվել այս մարզաձևում, իսկ վերջին տարիների արդյունքներն ապացուցում են, որ Եվրոպայում մեզ հետ հաշվի են նստում բոլորը։ Հիմա էլ չեմպիոնական տարիքային ռեկորդ ենք սահմանում։ Հարություն Մերդինյանը 38 տարեկանում դարձավ Եվրոպայի չեմպիոն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նա փակագծեր է բացել և ասել` ինչ օգնեց այս տարիքում չեմպիոն դառնալ։
- Հարությո՛ւն, ինչպե՞ս կբացատրես քո ֆենոմենալ արդյունքը։ 38 տարեկանում ինչի՞ շնորհիվ կարելի է դառնալ Եվրոպայի չեմպիոն ամենաբարդ մարզաձևերից մեկում։
- Ինչ-որ կոնկրետ բան չկա։ Ուղղակի ես միշտ ինձ պահում եմ ֆիզիկապես լավ մարզավիճակում։ Կարևոր է տարիքին չնայելը։ Երբ հաշվի ես առնում, թե քանի տարեկան ես, տրամադրվածությունդ փոխվում է։ Ու օրգանիզմդ էլ սկսում է այդ տարիքի սահմաններում մտածել ու աշխատել։
Եթե ես զգում եմ, որ ֆիզիկապես պատրաստ եմ, ինչի՞ չմասնակցեմ։ Ռիոյի օլիմպիական խաղերից հետո մասնակցել եմ Եվրոպայի առաջնությանն ու աշխարհի գավաթի խաղարկության փուլերին՝ չէր ստացվում։ Հիմա շատ բան է փոխվել։ Ես ամուսնացա, ընտանիք կազմեցի, աղջիկ ունեցա։ Ու այս առաջնությունից առաջ մտածում էի` ինչքան հնարավոր է, շատ մեդալ վաստակեմ, որ աղջիկս կրի այդ մեդալները։ Ստացվեց (ժպտում է)։
- Ընդամենը մեկ մարմնամարզիկ՝ Վիկտոր Չուկարինն է կարողացել 35 տարեկանում ոսկե մեդալ նվաճել։ Եղել են դեպքեր, որ այլ հարգի մեդալներ նվաճել են, բայց ոսկե մեդալ նվաճելն ինչ-որ տեղ անհնար է թվում այս տարիքում։ Ստացվեց, որ ցանկությունն ու հնարավորությունները համընկա՞ն։
- Ինձ աննկարագրելի շատ են օգնել մարզիչները։ Յուրաքանչյուր մարզիկ կարող է չկողմնորոշվել, չգտնել հարցերի պատասխանները։ Խորհրդակցեցի հավաքականի մարզչի, անձնական մարզչիս հետ։ Հայկ Նազարյանը շատ օգնեց, ու մենք իմ վարժության մեջ տարր փոխեցինք։ Հակոբ Սերոբյանի խորհրդով շեշտը դրեցինք ոչ թե վարժության բարդության, այլ վարժությունը կատարելու մաքրության վրա։ Եվ արդյունքը ստացանք։
- Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկավ ոչ միայն մեր ազգային հավաքականը, այլ նաև երիտասարդականը, որի կազմում Էրիկ Բաղդասարյանը չեմպիոն դարձավ զուգափայտերի վրա, իսկ փոքրամարմին Համլետ Մանուկյանը երկու արծաթե մեդալ վաստակեց։ Ստացվում է, որ մենք նաև լավ ապագա ունենք այս ոլորտում։
- Երիտասարդները փայլուն հանդես եկան։ Նախնական մրցումների ժամանակ մենք էինք ոգևորում մեր երիտասարդ մարմնամարզիկներին։ Այնպես ստացվեց, որ եզրափակիչներում նրանք մեզանից առաջ էին ելույթ ունենում ու իրենց նվաճումներով ու գեղեցիկ վարժություններով արդեն իրենք մեզ ոգևորեցին։ Նույնիսկ պարտավորեցնող էր, որ երիտասարդները մեդալ նվաճեցին, ուրեմն մենք էլ պետք է լավ հանդես գայինք։ Ցավում եմ, որ Վահագն Դավթյանին բրոնզե մեդալ չշնորհեցին։ Այստեղ մրցավարները վրիպեցին։ Արթուր Դավթյանն էլ, անկասկած, կարող էր չեմպիոն հռչակվել։
- Մարմնամարզությունում հաջողություններ ենք գրանցում, բայց ցավոք, արդեն որերորդ տարին է՝ մեր մարմնամարզիկները Երևանում լիարժեք մարզվելու համար մարզադահլիճ չունեն։ Ու եթե դուք չնախապատրաստվեիք Թբիլիսիում, որտեղ կան բոլոր պայմանները, կարող է և նման հաջողության չհասնեիք։
- Մարզադահլիճի ու մարզագույքի կարիքը մենք շատ-շատ ենք զգում։ Ամեն տարի մարզագույքը փոխվում է, արդիականացվում է, բայց մենք դեռևս հին, ծուռ, թեք գործիքների վրա ենք մարզվում։ Մեր մարզումները շատ ավելի կհեշտանան, արդյունքներն է՛լ ավելի կբարձրանան նոր մարզադահլիճի ու նոր մարզագույքի պարագայում։ Առիթից օգտվելով` ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին, որը ջանքեր չի խնայում մարզադահլիճի կառուցումն արագացնելու համար։
- Մենք մարմնամարզությունում կարող ենք պայքարել և՛ թիմով, և՛ առանձին գործիքների վրա։ 4-5 մարմնամարզիկով կարող ենք պայքարել 18-19 մեդալի համար։ Ինչպե՞ս է սա հաջողվում։
- Այո՛, մյուս բոլոր մարզաձևերում կա՛մ թիմային պայքար է, կա՛մ մենապայքար։ Մեզ մոտ համադրված է։ Ես նժույգաթափերում մեդալ ունեմ, Արթուր Դավթյանը` հենացատկերում ու նժույգաթափերում, Էրիկ Բաղդասարյանը` զուգափայտերում։ Հնարավորություններն իրոք շատ մեծ են, իսկ ժամանակակից մարզասարքերով պարապելն այս հնարավորություններն է՛լ ավելի կմեծացնի։
- Իսկ առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան։
- Ես նպատակ ունեմ այս տարի մասնակցելու աշխարհի առաջնությանը։ Գիտակցում եմ, որ շատ բարդ ու դժվար մրցակցություն է լինելու, որովհետև պայքարին միանալու են ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի մարմնամարզիկները։ Բայց ամեն ինչ կանեմ, որպեսզի վարժություններս մաքուր կատարեմ ու նոր արդյունքի հասնեմ։ Կցանկանայի առողջություն մաղթել օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին, որ նա միշտ մեր կողքին լինի, որովհետև նրան տեսնելով մենք մարզվում ենք ոգևորվածությամբ ու եռանդով։
Նշենք, որ մարմնամարզության աշխարհի 2022 թվականի առաջնությունն անցկացվելու է Լիվերպուլում սեպտեմբեր ամսին։ Մեր մարզիկները մեդալների հիմնական հավակնորդների շարքերում են լինելու։
Այս ոսկե մեդալի մեջ 23 տարվա քրտինք կա. մարմնամարզիկները շնորհակալագրեր, մրցանակներ ստացան
Լրահոս
0