Մահացել է Խաչիկ Ստամբոլցյանը

© Sputnik / R.Mangasaryan /  / Անցնել մեդիապահոցԽաչիկ Ստամբոլցյանը
Խաչիկ Ստամբոլցյանը - Sputnik Արմենիա, 1920, 28.08.2022
Խաչիկ Ստամբոլցյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սեպտեմբերի 15–ին Խաչիկ Ստամբոլցյանը կդառնար 82 տարեկան։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Այսօր առավոտյան մահացել է ՀԽՍՀ 11-րդ գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ, ֆիզիկոս Խաչիկ Ստամբոլցյանը: Տեղեկությունը հայտնում է 168.am-ը։
Նա 81 տարեկան էր:
Խաչիկ Ստամբոլցյանը ծնվել է 1940 թ. սեպտեմբերի 15-ին: Ավարտել է Երևանի պետական համալսարանը, ստացել է ֆիզիկոսի որակավորում:
Ստամբոլցյանն աշխատել է ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատող, ընտրվել ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր:
Ընտրվել է ՀՀ ԳԽ աղետի գոտու և բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: Նա «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ էր:
Լրահոս
0