00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քննարկվում է Երևանում ևս բեռնատարների համար կշեռքներ տեղադրելու հարցը

© Sputnik / Asatur YesayantsԲեռնատարներ
Բեռնատարներ - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2022
Բեռնատարներ
Բաժանորդագրվել
Փոխքաղաքապետի խոսքով` մարզերից Երևան եկող գերբեռնված ավտոմեքենաները Երևանի համար լրջագույն խնդիր են, հատկապես թեք փողոցների պարագայում, որտեղ ծանր մեքենաներն արգելակելիս ճզմում են ասֆալտը։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Հնարավոր է` առաջիկայում Երևանում ևս կշեռքներ տեղադրվեն բեռնատարների համար։
Այս առաջարկն այսօր Երևանի քաղաքապետին ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը` գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացնելով մայրաքաղաքի փողոցներով բեռնատարների երթևեկության խնդիրները։

«Երևան քաղաքում չի կիրառվում, դա արվում է մարզից մարզ տանող ճանապարհներին։ Բայց չէ՞ որ Երևանն էլ մարզերն իրար կապող տրանզիտ հատվածներ ունի։ Տեսչական մարմնի աշխատակիցները համաձայնել են, որ մենք համատեղ քննարկում կազմակերպենք,- ասաց Արեյանը,- Երևան մտնող բոլոր ֆուրերը չեն կշռվում, մարզերից քաղաք եկող մեքենաները չեն կշռվում, բետոնախառնիչները չեն կշռվում»։

Փոխքաղաքապետը հայտնեց, որ մարզերից Երևան եկող գերբեռնված ավտոմեքենաները Երևանի համար լրջագույն խնդիր են, հատկապես թեք փողոցների պարագայում, որտեղ ծանր մեքենաներն արգելակելիս ճզմում են ասֆալտը։
«Հիմա այս պահին շատ վատ իրավիճակ է Արտաշեսյան-Թամանցիներ խաչմերուկում։ Պետք է տրվի հանձնարարական, որ մինչև ձմեռ դա վերացնենք»,- ասաց Արեյանը։
Բացի այդ, Երևանի փոխքաղաքապետն առաջարկեց մեծացնել նաև գերբեռնված ավտոմեքենաների վարորդների նկատմամբ կիրառվող տուգանքները, քանի որ գործող կարգավորումներով նրանց նկատմամբ նման տուգանք չի կիրառվում։ Կիրառվող միակ տուգանքը 30 000 դրամ է` ավտոմեքենայի թափքից մայրաքաղաքի փողոցներն աղտոտելու համար, որը թողնված է պարեկների իրավասությանը։
Արեյանը նշեց` հարցումների արդյունքում պարզվել է, որ մայրաքաղաքում գործող շինարարական կազմակերպություններում գերբեռնման խնդիր չկա։ Երևանի տարածքում շահագործվող բեռնատարները ավտոմատացված համակարգով են բեռնվում։
«Ըստ բացատրության` իրենց մոտ ռեժիմն ավտոմատացված է, համակարգչային համակարգ է ներդրված, ու բեռնման յուրաքանչյուր խորանարդ մետրը ֆիքսվում է։ Տրված բացատրության համաձայն` գերբեռնումը որևէ մեկին ձեռնտու չէ, բետոնը ճանապարհին թափելը ավելորդ կորուստ է։ Երկրորդը` ինչքան էլ փորձեն ավել բեռնել, չի ստացվի, որովհետև համակարգը թույլ չի տալիս» ,- ասաց Արեյանը։
Փոխարենը Երևանում շահագործվող բետոնախառնիչ ավտոմեքենաները աղտոտում են փողոցները։
«Կանգառները, տեղից շարժելը, թեք հարթությունների վրա կանգնելու ձևը, անհրաժեշտ արագությունը, բեռնելուց առաջ ավտոմեքենան լվանալը. այս ամենը խոստովանել են, որ իրենց վարորդների մոտ է խնդիրը»,- ասաց Արեյանը` հավելելով, որ Երևանում բետոնի տեղափոխում են իրականացնում 11 ընկերություններ, որոնց հանձնարարվել է կարգավորել հարցը։
Այդուհանդերձ, Կամո Արեյանը չթաքցրեց` կասկածում է, որ հարցը կկարգավորվի, ուստի առաջարկեց նաև միջոցներ գտնել այս խնդիրը վերահսկելու համար` համատեղ աշխատելով տեսչական մարմինների հետ։
Հիշեցնենք` ՀՀ որոշ մարզերում արդեն տեղադրված են բեռնատարների կշռման համակարգեր, ինչը լուրջ բողոքի ալիք է բարձրացրել վարորդների շրջանում։ Սյունիքի մարզում վարորդները օրեր առաջ փակել էին ճանապարհը` պահանջելով վերանայել մեքենաների ծանրաբեռնվածության պահանջները՝ ընդհանուր տոննաժը 26-ից հասցնելով 28 տոննայի և վերացնել անիվի սռնիներով կշռումը։
Չնայած դրան` ՀՀ կառավարությունը օգոստոսի 24-ին նոր որոշում է ընդունել` առաջարկելով վերանայել Վարչական իրավախախտումների օրենսգրքով նախատեսված տուգանքների չափերը։
Նախագծով առաջարկվում է տարբերակված մոտեցում դրսևորել գերբեռնված ավտոմեքենաների վարորդների նկատմամբ կիրառվող տուգանքների հարցում։ Եթե գործող օրենքով մեկ սռնու թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցելու համար սահմանված տուգանքը 200 000 դրամ է` անկախ սահմանված զանգվածը գերազանցելու չափից, ապա փոփոխության նախագծով առաջարկվում է սահմանված զանգվածը մեկ և ավելի տոննա գերազանցելու դեպքում յուրաքանչյուր տոննայի համար սահմանել 200 000 դրամ տուգանք։
Բացի այդ, առաջարկվում է տուգանք սահմանել նաև տեսչական մարմնի ստուգումները խոչընդոտելու կամ ստուգումը թույլ չտալու համար։ Այս դեպքում տուգանքը կկազմի 50 000 դրամ, իսկ պաշտոնատար անձանց գործողությունները խոչընդոտելու համար` 300 000 դրամ։
Լրահոս
0