00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Աննախադեպ պայմաններով դպրոցական վարկեր». ծնողների արձագանքն ու մասնագետի դիտարկումը

© Sputnik / Asatur YesayantsԱռաջին դասարան
Առաջին դասարան - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2022
Առաջին դասարան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Վարկային կազմակերպություններն առաջարկում են դպրոցին նախապատրաստվելու համար վարկ վերցնել։ Բաբկեն Պիպոյանն իր նկատառումն ունի այս թեմայով։
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik, Կարինե Հարությունյան. Ուսումնական տարվան ընդառաջ վարկային որոշ կազմակերպություններ «աննախադեպ պայմաններով» սպառողական վարկեր են առաջարկում` դպրոց գնալուն պատրաստվելու համար։
Կազմակերպություններից մեկն, օրինակ, առաջարկում է առանց երաշխավորի և գրավի 300 000 դրամից մինչև 1 մլն դրամ վարկ դպրոցին պատրաստվելու համար։ Հետաքրքրվեցինք, թե ինչ պայմանով են վարկն առաջարկում` պարզվում է, որ դրա մարման ժամկետը 1 տարի է` տարեկան 24 % տոկոսադրույքով։ Այն, որ դպրոցական երեխա ունես, վարկային կազմակերպությանը որևէ կերպ չպետք է ապացուցես, կարևորը միայն դրական վարկային պատմություն ունենալն է։
Արդյոք դպրոցին պատրաստվելու համար 300 000-1 000 000 դրամ է պե՞տք, թե՞ վարկային կազմակերպություններն առիթից օգտվում են. այս մասին զրուցել ենք դպրոցահասակ երեխա ունեցող ծնողների և սպառողների պաշտպանի հետ։
Արփինե Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ 2 երեխաների համար արդեն գնել է հագուստ և որոշ քանակությամբ գրենական պիտույք։ Նրա խոսքով` այս տարի ամեն ինչ թանկացել է, այդ պատճառով յուրաքանչյուր երեխայի համար 20 000 դրամից ավելի գումար է ծախսել, քան նախորդ տարի։
«2 երեխաներիս հագուստի համար ծախսել եմ 105 000 դրամ, 15 000 դրամի էլ գրենական պիտույքներ եմ գնել։ Հագուստն ու կոշիկն այս տարի թանկացել են, մի փոքր թանկ նստեց մեզ վրա։ Բացի այդ, 15-20 000 դրամ էլ երկուսի գրքերի համար եմ նախատեսել, և վերջ. մեկ ամսվա աշխատավարձս իրենցն է»,–ասում է Արփինեն` հավելելով, որ վարկ վերցնելու մասին չի մտածում` մի քանի ամիս նեղություն կկրեն, բայց «բանկերի ձեռքն ընկնել» չեն ուզում։
Մեկ այլ ծնող էլ` Մարիամ Աբրահամյանը, նշում է, որ իր դստերն առաջին դասարան ուղարկելու համար ուզում է ամեն ինչը նոր լինի։ Ասում է, որ բրենդային խանութներից չի օգտվել, և պայուսակ, կոշիկ, հագուստեղենն արժեցել է 70 000 դրամ։ «Մանկապարտեզ գնալուց ավելի էժան էինք պրծնում, բայց առաջին դասարան է գնում` հարմար հագուստ չուներ։ Գրքերը պետք է անվճար լինեն, գրենական պիտույքներն էլ թանկ չեն` ամենաշատը 6000 դրամի էլ դա եմ գնելու։ Բարեկամուհուցս եմ պարտք վերցրել, բայց եթե տեսնեմ չեմ հասցնում փակել, պետք է ստիպված վարկ վերցնեմ»,-ասում է Մարիամը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ իր հերթին նշում է` վարկային կազմակերպությունները որոշակի մարքեթինգային թակարդներ ունեն։ Այլ հարց է, որ կան մարդիկ, որ իսկապես գումարի կարիք ունեն և կվերցնեն մեծ գումար, որ կարողանան այդ գնումներն անեն։ Վարկային կազմակերպություններն էլ գիտեն, որ նման խնդիր կա և օգտվում են առիթից` անելով մի բան, որն օրենքով արգելված չէ։
«Այլ հարց է, որ պետք է խիստ հսկողություն իրականացնեն այս դեպքերում` հասկանալու համար` արդյո՞ք ամբողջական տեղեկատվություն կա փաստացի տոկոսադրույքի հետ կապված, կամ իսկապե՞ս այդ վարկը 24 տոկոս է, թե ավելի բարձր է։ Պետք է գնալ այս ամենի հետևից և չափել, հասկանալ` սա պարզապես մարքեթինգ է, որը կարող ենք քարոզչությամբ կանխարգելել, թե նաև չարաշահում կա»,–ասում է Պիպոյանը։
Սակայն, ըստ նրա, տրամաբանական է, որ եթե վարկի գումարը 300 000 դրամից է սկսվում, ապա առնվազն այն նպատակը, որի մասին խոսվում է (դպրոցին պատրաստվելը), դրա հետ կապ չունի։ Պետք է նախ դպրոց գնալու համար ծախսի շեմ հաշվարկել, և եթե վարկային կազմակերպությունները այդքանից սկսած են գումար առաջարկում, ուրեմն դրա համար են տալիս, իսկ եթե ոչ, ուրեմն այլ նպատակով:
Պիպոյանը կարծում է, որ գովազդների, հայտարարությունների դեպքում պետք է ԿԲ–ն կամ մրցակցության հանձնաժողովն այնպես անեն, որ սպառողը մոլորության մեջ չընկնի։
Լրահոս
0