00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաղդադում բողոքի ակցիայի ժամանակ երկու մարդ է վիրավորվել. ԶԼՄ-ներ

© AFP 2024 / Sabah ArarԲաղդադ. բողոքի ակցիաներ
Բաղդադ. բողոքի ակցիաներ - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2022
Բաղդադ. բողոքի ակցիաներ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրաքի պարբերականները նշում են, որ տեղի ուժայիններին հաջողվել է հսկողության տակ վերցնել Բաղդադի հանրապետական պալատը:
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Երկու մարդ վիրավորվել է Բաղդադի «Կանաչ գոտում» տեղի ունեցած հրաձգության ընթացքում, որտեղ բողոքի ցույցեր են անցկացնում ազդեցիկ շիա քաղաքական գործիչ Մուքթադա աս-Սադրի կողմնակիցները: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը։
«Երկու մարդ է վիրավորվել Բաղդադի «Կանաչ գոտում» տեղի ունեցած հրաձգության ընթացքում, որտեղ բողոքի ակցիաներ են անցկացնում աս-Սադրի կողմնակիցները»,-հայտնում է հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսներին:
Այս պահին պարզ չէ, թե ով է կրակ բացել ցուցարարների վրա։
Տեղական պարբերականները գրում են, որ Իրաքի ուժայինները լիակատար վերահսկողության տակ են վերցրել Բաղդադի հանրապետական պալատը, աս-Սադրի կողմնակիցների դեմ արցունքաբեր գազ են կիրառել:
Իրաքցի շիա ազդեցիկ քաղաքական գործիչ Մուքթադա աս-Սադրի հարյուրավոր կողմնակիցներ քաղաքականությունից հեռանալու մասին նրա հայտարարությունից հետո ներխուժել են Բաղդադի «Կանաչ գոտի»։ Ցուցարարները մտել են նաև Իրաքի կառավարության հանրապետական կենտրոնակայան, որը գտնվում է «Կանաչ գոտում», որտեղ և բախումներ են տեղի ունեցել նրանց և իրավակարգի ուժերի միջև:
Այսօր աս-Սադրը, որի կողմնակիցները շարունակում են բողոքի ակցիաները խորհրդարանում, հայտարարել է, որ վերջնականապես հեռանում է քաղաքականությունից: Ազդեցիկ շիա կրոնական և քաղաքական գործիչը նաև ակնարկել է, որ իրեն կարող են սպանել:
Իրաքի իշխանությունները հայտարարել են Բաղդադի ամբողջ տարածքում պարետային ժամ սահմանելու մասին, որպեսզի դադարեցնեն անկարգությունները:
Բաղդադում հուլիսի վերջին վերսկսվել են Մուքթադա աս-Սադրի կողմնակիցների բողոքի ակցիաները: Ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք և հայտարարել, որ չեն պատրաստվում լքել այն։ Օգոստոսին աս-Սադրը երկրի դատական իշխանություններին կոչ էր արել ցրել խորհրդարանը, իսկ երկրի նախագահին՝ արտահերթ ընտրությունների օր որոշել։ Սակայն Իրաքի բարձրագույն դատական խորհուրդը մերժել էր։
Ցույցերն սկսվել են վարչապետի պաշտոնում Մուհամադ աս-Սուդանի առաջադրումից հետո, որը «Համակարգող հարթակ» դաշինքից թեկնածու է և խորհրդարանում ներկայացնում է շիական հիմնական կուսակցությունները՝ բացառությամբ աս-Սադրի դաշինքի և նրա կողմնակիցների:
Ցուցարարները գրավել են Իրաքի կառավարության շենքը, գործադիրը հետաձգել է նիստերը. տեսանյութ
Լրահոս
0