https://armeniasputnik.am/20220829/mardik-voch-miajn-lusin-kveradarnan-ajlev-kapren-u-ksvovvoren-ajntegh-nasai-ghekavar-47401886.html
Մարդիկ ոչ միայն Լուսին կվերադառնան, այլև «կապրեն ու կսովորեն» այնտեղ. ՆԱՍԱ-ի ղեկավար
Մարդիկ ոչ միայն Լուսին կվերադառնան, այլև «կապրեն ու կսովորեն» այնտեղ. ՆԱՍԱ-ի ղեկավար
Միևնույն ժամանակ ՆԱՍԱ-ի ղեկավարն ընդգծել է, որ կարճաժամկետ հեռանկարում Լուսնի վրա մարդու բնակությունը բառի ընդունված իմաստով հավանական չի համարում։ 29.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-29T10:00+0400
2022-08-29T10:00+0400
2022-08-29T10:02+0400
լուսին
տիեզերագնաց
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/10/42091374_0:84:1600:984_1920x0_80_0_0_b05aa01b8bf510f819ccbe7b15caed92.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Լուսնի վրա տիեզերագնացների նոր վայրէջքի նպատակը մեկն է` ապահովել մարդու ավելի երկար մնալը Երկրի արբանյակի վրա, ինչը նոր տեխնոլոգիաների ուսումնասիրություն է ենթադրում։ NBC-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը։«Մեր նպատակն է, որ տիեզերագնացներն ավելի երկար մնան Լուսնի վրա, մի քանի օր մնան և հետո մեկնեն»,- ասել է նա։Տիեզերական գործակալության տնօրենի խոսքով` մարդկությունը Լուսին կթռչի այնտեղ ապրելու և սովորելու համար։ Ինչպես նշել է Նելսոնը, հենց այս խնդիրների իրագործմամբ է պայմանավորված այն փաստը, որ տիեզերագնացների նոր վայրէջքը Երկիր արբանյակի մակերևույթին այդքան ժամանակ է զբաղեցնում։«Եթե մենք վերադառնանք այնտեղ, ապրելու ենք և սովորելու։ Մենք նոր տեխնոլոգիաներ ենք զարգացնելու։ Այդ ամենն արվում է, որպեսզի այլ մարդկանց հետ մեկնենք Մարս»,- ասել է Նելսոնը։Միևնույն ժամանակ ՆԱՍԱ–ի ղեկավարն ընդգծել է, որ կարճաժամկետ հեռանկարում Լուսնի վրա մարդու բնակությունը բառի ընդունված իմաստով հավանական չի համարում։«Կարծում եմ` խոսքը վերաբերում է տեխնոլոգիաների զարգացմանը, ինչը թույլ կտա մեզ ապրել այլ երկնային մարմինների վրա»,- հավելել է նա։ՆԱՍԱ-ն իրականացնում է «Արտեմիդա-3» հավակնոտ տիեզերական ծրագիրը, որը մեկնարկել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։ Ծրագրի հիմնական խնդիրը մարդուն Լուսնի վրա իջեցնելն է և ավելի հեռավոր թռիչքների նախապատրաստումը, մասնավորապես` դեպի Մարս։ՆԱՍԱ-ում դժգոհել են հակառուսական պատժամիջոցների առաջացրած բարդություններից
լուսին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/05/10/42091374_89:0:1512:1067_1920x0_80_0_0_8dfd21e9b696e0c85a61bdfcfa9b2360.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
լուսին, տիեզերագնաց
Մարդիկ ոչ միայն Լուսին կվերադառնան, այլև «կապրեն ու կսովորեն» այնտեղ. ՆԱՍԱ-ի ղեկավար
10:00 29.08.2022 (Թարմացված է: 10:02 29.08.2022) Միևնույն ժամանակ ՆԱՍԱ-ի ղեկավարն ընդգծել է, որ կարճաժամկետ հեռանկարում Լուսնի վրա մարդու բնակությունը բառի ընդունված իմաստով հավանական չի համարում։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Լուսնի վրա տիեզերագնացների նոր վայրէջքի նպատակը մեկն է` ապահովել մարդու ավելի երկար մնալը Երկրի արբանյակի վրա, ինչը նոր տեխնոլոգիաների ուսումնասիրություն է ենթադրում։
NBC-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՆԱՍԱ-ի ղեկավար Բիլ Նելսոնը։
«Մեր նպատակն է, որ տիեզերագնացներն ավելի երկար մնան Լուսնի վրա, մի քանի օր մնան և հետո մեկնեն»,- ասել է նա։
Տիեզերական գործակալության տնօրենի խոսքով` մարդկությունը Լուսին կթռչի այնտեղ ապրելու և սովորելու համար։ Ինչպես նշել է Նելսոնը, հենց այս խնդիրների իրագործմամբ է պայմանավորված այն փաստը, որ տիեզերագնացների նոր վայրէջքը Երկիր արբանյակի մակերևույթին այդքան ժամանակ է զբաղեցնում։
«Եթե մենք վերադառնանք այնտեղ, ապրելու ենք և սովորելու։ Մենք նոր տեխնոլոգիաներ ենք զարգացնելու։ Այդ ամենն արվում է, որպեսզի այլ մարդկանց հետ մեկնենք Մարս»,- ասել է Նելսոնը։
Միևնույն ժամանակ ՆԱՍԱ–ի ղեկավարն ընդգծել է, որ կարճաժամկետ հեռանկարում Լուսնի վրա մարդու բնակությունը բառի ընդունված իմաստով հավանական չի համարում։
«Կարծում եմ` խոսքը վերաբերում է տեխնոլոգիաների զարգացմանը, ինչը թույլ կտա մեզ ապրել այլ երկնային մարմինների վրա»,- հավելել է նա։
ՆԱՍԱ-ն իրականացնում է «Արտեմիդա-3» հավակնոտ տիեզերական ծրագիրը, որը մեկնարկել է ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։ Ծրագրի հիմնական խնդիրը մարդուն Լուսնի վրա իջեցնելն է և ավելի հեռավոր թռիչքների նախապատրաստումը, մասնավորապես` դեպի Մարս։