https://armeniasputnik.am/20220829/shvedian-ukrainajin-mvot-100-mln-dvolari-razmakan-ev-tntesakan-ajakcutjun-ktramadri-agn-47410548.html
Շվեդիան Ուկրաինային մոտ 100 մլն դոլարի ռազմական և տնտեսական աջակցություն կտրամադրի. ԱԳՆ
Շվեդիան Ուկրաինային մոտ 100 մլն դոլարի ռազմական և տնտեսական աջակցություն կտրամադրի. ԱԳՆ
Շվեդիան խոստացել է աջակցել նաև ուկրաինական ցորենի գնման հարցում։ 29.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-29T13:37+0400
2022-08-29T13:37+0400
2022-08-29T13:37+0400
ուկրաինա
զենք
սպառազինություն
շվեդիա
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/1d/44448716_0:0:1600:901_1920x0_80_0_0_744aaeb623e2d76243ae36d512dd3286.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Շվեդիան Ուկրաինային մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի ռազմական և տնտեսական օգնության նոր փաթեթ է հատկացնում։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։«Մենք կշարունակենք Ուկրաինային աջակցություն ցուցաբերել։ 1 մլրդ շվեդական կրոն ենք հատկացնում, որը մոտ 100 մլն ԱՄՆ դոլար է», – հայտարարել է Անդերսոնը։Շվեդիայի վարչապետը հավելել է, որ իրենք Ուկրաինային կօգնեն նաև ցորենի ձեռքբերման հարցում, որը կփոխանցվի պարենային անբավարարություն ունեցող երկրներին և կաջակցի Ուկրաինայի տնտեսությանը։Նշենք, որ Ռուսաստանը նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար նախատեսված սպառազինություն է պարունակում, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին գերատեսչությունից հայտարարել են, որ ՆԱՏՕ–ի երկրները «կրակի հետ են խաղում»` Ուկրաինային զենք մատակարարելով։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային անընդհատ զենք մատակարարելը ռուս–ուկրաինական բանակցությունների հաջողությանը չի նպաստում և բացասական ազդեցություն է ունենալու։
ուկրաինա
շվեդիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/06/1d/44448716_121:0:1544:1067_1920x0_80_0_0_3df7948d35bfc12f8ed7857f9d27750e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ուկրաինա, զենք, սպառազինություն, շվեդիա
ուկրաինա, զենք, սպառազինություն, շվեդիա
Շվեդիան Ուկրաինային մոտ 100 մլն դոլարի ռազմական և տնտեսական աջակցություն կտրամադրի. ԱԳՆ
Շվեդիան խոստացել է աջակցել նաև ուկրաինական ցորենի գնման հարցում։
ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Շվեդիան Ուկրաինային մոտ 100 մլն ԱՄՆ դոլարի ռազմական և տնտեսական օգնության նոր փաթեթ է հատկացնում։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
«Մենք կշարունակենք Ուկրաինային աջակցություն ցուցաբերել։ 1 մլրդ շվեդական կրոն ենք հատկացնում, որը մոտ 100 մլն ԱՄՆ դոլար է», – հայտարարել է Անդերսոնը։
Նա պարզաբանել է, որ հատկացվող միջոցներից 500 մլն կրոնը Կիևին ռազմական օգնության փաթեթն է։ Անդերսոնը նշել է, որ օգնության տվյալ փաթեթը համապատասխանում է Ուկրաինայի կողմից ավելի վաղ ներկայացրած հարցմանը։ Երկրորդ մասն ուղղված է Ուկրաինայի տնտեսության աջակցմանը։
Շվեդիայի վարչապետը հավելել է, որ իրենք Ուկրաինային կօգնեն նաև ցորենի ձեռքբերման հարցում, որը կփոխանցվի պարենային անբավարարություն ունեցող երկրներին և կաջակցի Ուկրաինայի տնտեսությանը։
Նշենք, որ Ռուսաստանը նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար նախատեսված սպառազինություն է պարունակում, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին գերատեսչությունից հայտարարել են, որ ՆԱՏՕ–ի երկրները «կրակի հետ են խաղում»` Ուկրաինային զենք մատակարարելով։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային անընդհատ զենք մատակարարելը ռուս–ուկրաինական բանակցությունների հաջողությանը չի նպաստում և բացասական ազդեցություն է ունենալու։