https://armeniasputnik.am/20220830/44orja-paterazmum-zvohvats-zintsarajvoghneri-tsnvoghnery-pakel-en-vazen-sargsjan-pvoghvocy-47476840.html
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը
Զոհվածների ծնողները շարունակում են պահանջել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։ 30.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-30T16:25+0400
2022-08-30T16:25+0400
2022-08-30T17:18+0400
բողոքի ակցիա
զոհ
արցախյան պատերազմ
ծնող
հհ դատախազություն
արթուր դավթյան
տեսանյութ
տեսանյութեր
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1e/47477756_0:0:1920:1080_1920x0_80_0_0_8ed169d255670483cbb28ed27374be81.jpg
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Երևանի Վազգեն Սարգսյան փողոցը։ Նրանք շարունակում են պահանջել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։«Մոտ օրերս լրանում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավորման ժամկետը, և մենք ուզում ենք նրան վերջին շանս տալ փրկելու իր և իր ընտանիքի պատիվը»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը` Նաիրա Մելիքյանը։Ոստիկանները ծնողներին հորդորեցին դուրս գալ երթևեկելի գոտուց ու բացել ճանապարհը։ Քիչ անց ծնողները բացեցին ճանապարհը։Նրա խոսքով՝ վաղը վարչապետը ինչ-որ այլ փաստաթուղթ կստորագրի, որի հետևանքով «կսկսենք Հայաստանից տարածքները տալ»։Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ապրիլի վերջից բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։Ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։Փաշինյանը որպես մեղադրյալ կներգրավվի՞ քրգործում, եթե դատախազը դիմումն ուղարկել է քննիչին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/1e/47477756_240:0:1680:1080_1920x0_80_0_0_485f7efa568d99f9c4881c17e4ca9c76.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
բողոքի ակցիա, զոհ, արցախյան պատերազմ, ծնող, հհ դատախազություն, արթուր դավթյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
բողոքի ակցիա, զոհ, արցախյան պատերազմ, ծնող, հհ դատախազություն, արթուր դավթյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը
16:25 30.08.2022 (Թարմացված է: 17:18 30.08.2022) Զոհվածների ծնողները շարունակում են պահանջել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները փակել են Երևանի Վազգեն Սարգսյան փողոցը։ Նրանք շարունակում են պահանջել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվի։
«Մոտ օրերս լրանում է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավորման ժամկետը, և մենք ուզում ենք նրան վերջին շանս տալ փրկելու իր և իր ընտանիքի պատիվը»,- ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը` Նաիրա Մելիքյանը։
Ոստիկանները ծնողներին հորդորեցին դուրս գալ երթևեկելի գոտուց ու բացել ճանապարհը։ Քիչ անց ծնողները բացեցին ճանապարհը։
«Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը վաղը մեկնում է Բրյուսել՝ հանդիպման։ Բայց նա չպետք է ներկայացնի հայ ժողովրդին, նա դրա իրավունքը չունի։ Մենք պահանջում ենք, որ գլխավոր դատախազը կանխի նրա գործողությունները, այն էլ, որքան հնարավոր է՝ շուտ»,- ասաց զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։
Նրա խոսքով՝ վաղը վարչապետը ինչ-որ այլ փաստաթուղթ կստորագրի, որի հետևանքով «կսկսենք Հայաստանից տարածքները տալ»։
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներն ապրիլի վերջից
բողոքի ակցիաներ են անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով
դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։