00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:36
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Աշոտ Հարությունյան
Կարկուտը գրեթե բոլոր մարզերում վնասել է պտուղ-բանջարեղենը։
10:39
8 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ամատունի Վիրաբյան
Հաղթանակից 5 տարի հետո տնտեսակա աճը գնահատվում էր 50 տոկոս.Վիրաբյան
10:48
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
11:50
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

92-ից մինչև 105 տարեկան. հայ վետերանները կընդգրկվեն «Հաղթանակի կենդանի ձայնը» նախագծում

© Sputnik / Asatur Yesayants«Հաղթանակի կենդանի ձայնը» նախագծի ներկայացուցիչները հայ վետերանի հետ
«Հաղթանակի կենդանի ձայնը» նախագծի ներկայացուցիչները հայ վետերանի հետ - Sputnik Արմենիա, 1920, 30.08.2022
«Հաղթանակի կենդանի ձայնը» նախագծի ներկայացուցիչները հայ վետերանի հետ
Բաժանորդագրվել
Նախագծի հեղինակները կպատմեն Հայրենական մեծ պատերազմի մոտ 20 հայ վետերանների մասին։ Նրանցից շատերը գրեթե 100 տարեկան են, սակայն առանձնահատուկ հուզմունքով են հիշում կատարվածը։
ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի – Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայրենական մեծ պատերազմի՝ Հայաստանում բնակվող վետերանների պատմությունները կընդգրկվեն «Հաղթանակի կենդանի ձայնը» նախագծի ժողովածուում: Նախագծի հեղինակները որոշել են ընդլայնել աշխարհագրությունը, և ընտրությունը կանգ է առել Հայաստանի վրա։
Օգոստոսի 21-31-ը նախագծի հեղինակ Վյաչեսլավ Դավիդկինը (գրական կեղծանունը՝ Նարսկի) Արսեն Հարությունյանի հետ Երևանում է, և այստեղ նրանք հանդիպում են Հայրենական մեծ պատերազմի վետերաններին:
Sputnik Արմենիայի հետ զրույցում նրանք պատմեցին, որ արդեն հասցրել են հանդիպել, խոսել և ձայնագրել 12 վետերանի։ Մինչև վերադառնալը նրանք նախատեսում են հանդիպել նաև Հայաստանի մարզերում բնակվող վետերանների հետ։

Ինչի մասին է «Հաղթանակի կենդանի ձայնը»

Նախագիծը հիմնադրվել է 2014 թվականին։ «Հաղթանակի կենդանի ձայնի» նպատակն է երիտասարդ սերնդին պատմել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ճակատագրի մասին, ծանոթացնել նրանց պատմությանը։
«Ութ տարի առաջ, երբ կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի ուսանող էի, կամավորական թիմ ստեղծեցի, մենք սկսեցինք ձայնագրել Հայրենական մեծ պատերազմի վետերանների հիշողությունները»,-պատմեց Դավիդկինը:
© Sputnik / Asatur Yesayants«Հաղթանակի կենդանի ձայնը» նախագծի ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդկինը
Автор проекта Живой голос Победы Вячеслав Давыдкин - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2022
«Հաղթանակի կենդանի ձայնը» նախագծի ներկայացուցիչ Վյաչեսլավ Դավիդկինը
Նախաձեռնությունը նոր էր, սակայն գաղափարը վաղուց էր մշակվում։ Դպրոցում, որտեղ սովորել է Դավիդկինը, հաճախ հանդիպումներ էին անցկացնում վետերանների հետ, դպրոցականներն այցելում էին նրանց: Այդ ամենն իրազդեցությունն է թողել նրա վրա, և, արդեն ուսանող լինելով, Վյաչեսլավը որոշել է ռազմաճակատի պատմությունները գրի առնել «առաջին ձեռքից»։
Այս ութ տարիների ընթացքում նախագծի հեղինակներն ու կամավորները գրի են առել վետերանների շուրջ 500 պատմություն։ Լույս է տեսել 4 ժողովածու, որոնցից երկուսը՝ մեծ։
«Մեր զրուցակիցները հիմնականում 95 տարեկան են կամ ավելի մեծ։ Նախագծի ամենատարեց վետերանը դեկտեմբերին կդառնա 105 տարեկան, ամենաերիտասարդը՝ 92 տարեկան»,-պատմեց Դավիդկինը։
Ասում է` վետերանների հետ շփվելը շատ հետաքրքիր է, սակայն աշխատանքը հաճախ բարդացնում է այն, որ նրանց երբեմն դավաճանում է հիշողությունը, լսողությունը, շատ բան մոռանում են:
© Sputnik / Asatur Yesayants«Հաղթանակի կենդանի ձայնը» նախագծի ներկայացուցիչները հայ վետերանի հետ
Представители проекта Живой голос Победы общаются с ветераном ВОВ Григорием Даниеляном - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2022
«Հաղթանակի կենդանի ձայնը» նախագծի ներկայացուցիչները հայ վետերանի հետ

Գործունեությունը Հայաստանում

Նախագիծն առաջին անգամ է իրականացվում արտերկրում։ Ընտրել են Հայաստանը, քանի որ նախագծի հեղինակներն արդեն ծանոթ էին Երևանում ապրող մի քանի վետերանների հետ։
«Մենք վետերաններից լսել էինք հայկական հյուրընկալության մասին, սակայն այն, ինչ տեսանք, հյուրընկալության գագաթնակետն է։ Յուրաքանչյուր ընտանիք, ուր գնում ենք, մեզ ուրախությամբ է ընդունում, սեղան են բացում, հյուրասիրում»,-նշեց Դավիդկինը։
Տղաներն իրենց այցի առաջին օրը հանդիպել են 99-ամյա Ռոզալիա Աբգարյանի և 98-ամյա Պետրոս Պետրոսյանի հետ։ Երկու վետերանների պատմությունները կհրապարակվեն նախագծի երրորդ մեծ ժողովածուում:
© Sputnik / Asatur Yesayants«Հաղթանակի կենդանի ձայնը» նախագծի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը
Участник проекта Живой голос Победы Арсен Арутюнян - Sputnik Արմենիա, 1920, 29.08.2022
«Հաղթանակի կենդանի ձայնը» նախագծի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը
Այդ ընթացքում նրանք այցելել են նաև 101-ամյա մի վետերանի, որը Թամանյան դիվիզիայի կազմում մասնակցել է մարտերին Կովկասում, գրավել է Բեռլինը։ Հարցազրույցների արդյունքում հնարավոր է, որ լույս տեսնել հայ վետերանների մասին առանձին, տեղական ժողովածու: Այս հարցը դեռևս քննարկման փուլում է։
Դավիդկինը խոստովանեց, որ Հայաստանում աշխատելն ավելի բարդ է, քանի որ շատ վետերաններ մոռացել են ռուսերենը։ Նրանց, բնականաբար, օգնում են ընտանիքի անդամները։
Պատասխանելով հարցին, թե ինչն է միավորում Ռուսաստանի և Հայաստանի վետերաններին` Դավիդկինը նշեց՝ պատերազմի և Հաղթանակի օրվա ընկալումը: Բոլոր վետերանները, նույնիսկ նրանք, ում հիշողությունն արդեն լավ չի ծառայում իրենց, հատուկ հուզմունքով են հիշում այդ օրերի մասին։
Նշենք, որ 2022 թվականի մայիսի 9-ի դրությամբ Հայաստանում ապրում է Հայրենական Մեծ պատերազմի 101 վետերան։ Նրանցից մոտ 50-ը՝ Երևանում, ևս 6 վետերան՝ Արցախում։
Լրահոս
0