00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Եթե առցանց գնումների դեպքում մաքսատուրք սահմանվի, կխանգարի առևտրի ընդլայնմանը. Սարգսյան

Սարգսյան. Առցանց առևտուրը խրախուսելու համար պետք է անմաքս ռեժիմն ավելի երկար գործի
Բաժանորդագրվել
Կառավարման փորձագետ, տնտեսագետ Կարեն Սարգսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է առանց մաքսատուրքի առցանց գնումներ կատարելու առավելություններին և այդ նպատակով ՊԵԿ-ի սահմանած արտոնյալ ժամկետի հնարավոր չեղարկման հարցին։
Ժամանակակից աշխարհում գնալով աճում է թվային տեխնոլոգիաներով հեռահար առևտուրը, հետևաբար ցանկացած քայլ, որը կնպաստի դրա ընդլայնմանը, միանշանակ ողջունելի է: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կառավարման փորձագետ, տնտեսագետ Կարեն Սարգսյանը` անդրադառնալով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հաղորդագրությանը։
ՊԵԿ–ն այսօր հիշեցրեց, որ առանց մաքսատուրք վճարելու առցանց գնումներ անելու արտոնյալ ժամկետը լրանում է այս տարվա հոկտեմբերի 1-ին։ Դա նշանակում է, որ քաղաքացիները մինչև հոկտեմբերի 1-ը կարող են տարբեր կայքերից մինչև 200 000 դրամի գնումներ կատարել` առանց մաքսատուրք վճարելու։ Կսահմանվի արդյոք նոր արտոնություն, կամ կերկարաձգվի գործող արտոնության ժամկետը, դեռ հայտնի չէ։
«Առանց մաքսատուրքի արտոնյալ ռեժիմը նպաստել է ոլորտի աճին։ Մանավանդ եթե հաշվի ենք առնում գնաճի բավականին բարձր տեմպերը, ապա մաքսատուրքի վերացումը նաև որոշակիորեն զսպում է գնաճը։ Այսինքն` այդկերպ առաքվող ապրանքները գոնե մաքսատուրքի չափով չեն թանկանա։ Եվ եթե ուզում ենք խրախուսել առևտրի տվյալ ձևը, ապա հիշյալ արտոնությունը պետք է ավելի երկար գործի»,– նշեց տնտեսագետը։
Քանի որ զուգահեռաբար խթանվում են անկանխիկ գործարքները, և դրանց շեմը սահմանված է մինչև 300 հազար դրամը, ապա ցածր արժողությամբ գործարքների դեպքում քաղաքացիներն ավելի շատ կարող են դիմել առցանց վճարումների եղանակին։ Հետևաբար առանց մաքսատուրք վճարելու առցանց գնումների տարբերակը բոլոր առումներով դրական է, իսկ արտոնյալ ռեժիմի երկարաձգումը միանշանակ կաշխուժացնի առևտուրը։
«Հայաստանում առանց մաքսատուրք վճարելու առցանց գնումների մակարդակը դեռ չի հասել զարգացած երկրներում առկա մակարդակին, բայցևայնպես տեմպերն աճում են, ինչը խրախուսելի է, և պետք է աճը խթանել լրացուցիչ արտոնյալ միջոցառումների շնորհիվ։ Եթե խրախուսում ենք ապրանքներն առցանց ձեռք բերելու տարբերակը, ապա տվյալ բիզնես տեսակը կարիք ունի մեխանիզմների մշակման, որպեսզի մեծաքանակ առաքանիների դեպքում մարդիկ պարտաճանաչորեն մաքսազերծեն ապրանքները, սակայն պայմանները պետք է լինեն ավելի թեթև»,– ասաց տնտեսագետը։
Անդրադառնալով հարցին, թե առցանց առևտրի տեսակը կարող է արդյոք հաջողությամբ և նույն ծավալներով մրցակցել առևտրի դասական, առձեռն եղանակի հետ` Սարգսյանն ասաց, որ դա ժամանակի հարց է, աստիճանական գործընթաց։
«Առաջիկայում ականատես կլինենք մի իրավիճակի, երբ առևտրի երկու եղանակները ծավալային առումով կհավասարվեն, քանի որ առցանց առևտուրն իրականացվում է առանց միջնորդների, ավելի հարմարավետ է, ավելի էժան ու մատչելի։ Պարզապես պետք է իրազեկվածության խնդիրը լուծել, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն ապրանքների տեսականիներից և այն կայքերից, որոնցից կարող են ապրանքներ ձեռք բերել մատչելի գներով»,– նշեց տնտեսագետը։
Սարգսյանի համոզմամբ` եթե ՊԵԿ–ն այնուամենայնիվ որոշի հոկտեմբերից հետո մաքսատուրք սահմանել նաև առցանց եղանակով գնումների պարագայում, ապա դա միանշանակ կնվազեցնի շրջանառությունը` խոչընդոտելով ոլորտի հետագա ընդլայնումը։
Նշենք, որ ՊԵԿ տվյալներով` 2022թ–ի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է ներմուծվել 1 մլն 243 հազար առաքանի։
Լրահոս
0