00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գորբաչովը, Հայաստանը և ոչ միայն

© Sputnik / Борис Кауфман / Անցնել մեդիապահոցՄիխայիլ Գորբաչով
Միխայիլ Գորբաչով - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Միխայիլ Գորբաչով. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԽՄԿԿ Կենտկոմի վերջին գլխավոր քարտուղար և ԽՍՀՄ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը մահացել է 91 տարեկանում՝ Մոսկվայում։
Գորբաչովը Հայաստանում միայն մեկ անգամ է եղել, բայց հանրապետության համար ամենադրամատիկ պահին․ 1988-ի դեկտեմբերին, ընդհատելով իրպաշտոնական այցը ԱՄՆ, նա ժամանեց Երևան և իսկույն ևեթ մեկնեց Սպիտակի երկրաշարժի գոտի։
Տեղում ծանոթացավ նոր-նոր ծավալվող փրկարարական և վերականգնողական աշխատանքների ընթացքին, խորհրդակցություն անցկացրեց միութենական նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկեց անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու առաջնահերթ խնդիրները, շփվեց, ինչպես այն ժամանակ ընդունված էր ասել, «հասարակ ժողովրդի» հետ:
Գործի գլուխ նշանակվեց Նիկոլայ Ռիժկովը, որն այն ժամանակ ԽՍՀՄ Նախարարների Խորհրդի նախագահն էր։ Նրա առաքելության ավարտից հետո «հասարակ ժողովուրդը» Ռիժկովին Սպիտակում կենդանության օրոք հուշարձան կանգնեցրեց, իսկ, այ, Գորբաչովի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէր։
Մի կողմից՝ մարդիկ գնահատեցին երկրի առաջին դեմքի անհապաղ այցը Հայաստան, մյուս կողմից՝ Գորբաչովի նյարդային արձագանքը Ղարաբաղյան շարժման ապագայի վերաբերյալ հարցին նկատելիորեն հանդարտեցրեց երախտագիտության կրքերը։ Գումարած տիկնոջ՝ Ռաիսա Մաքսիմովնայի ներկայությունը «որտեղ պետք էր և որտեղ պետք չէր»։ Շատերին դա նյարդայնացնում էր։
Իսկ երախտագիտության առիթ կար։ Վերականգնողական աշխատանքների համար մոբիլիզացրել էին ԽՍՀՄ բոլոր նյութական, ֆինանսական և աշխատանքային հնարավորությունները։ Քառասունհինգ հազար շինարարներ էին եկել միութենական բոլոր հանրապետություններից։ Հայաստան էին ժամանել բժիշկներ և փրկարարներ Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Մեծ Բրիտանիայից, ԳԴՀ-ից, ԱՄՆ-ից։
Երևանի և Լենինականի օդանավակայաններում վայրէջք էին կատարում դեղամիջոցներով, դոնորական արյամբ, բժշկական սարքավորումներով, հագուստով և պարենամթերքով բեռնված օդանավեր Իտալիայից, Ճապոնիայից, Չինաստանից և այլ երկրներից: Մարդասիրական օգնություն ցուցաբերեց 111 պետություն բոլոր մայրցամաքներից։
ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ հայկական երկինքը բաց էր հայտարարվել բոլոր երկրների համար, և դրանում նույնպես Միխայիլ Գորբաչովի վաստակը կար։
Գորբաչովի դարաշրջանը վերակառուցման և հույսերի դարաշրջան էր: Հրապարակայնությունը, խաղողի այգիների հատումը, Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը, Աֆղանստանից զորքերի դուրսբերումը, Վարշավյան պայմանագրի երկրների կազմակերպության փլուզումը, «սառը պատերազմի» ավարտը՝ այդ ամբողջը երկիրը նրա օրոք վերապրեց։
Միխայիլ Գորբաչովը - Sputnik Արմենիա, 1920, 18.08.2022
Միխայիլ Գորբաչով. «Պուտչի հեղինակներն, իհարկե, ապուշ էին, բայց ախր մենք էլ կիսաապուշ էինք»
Պարզվեց, որ Գորբաչովը վատ էր ճանաչում նաև Ամերիկան, որին ձեռք մեկնեց, իսկ հետո ԱՄՆ-ին մեղադրեց մեծամտության մեջ, ինչն էլ, նրա խոսքով, հանգեցրեց ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։
Ավելի ուշ ԽՍՀՄ նախագահը կասի, որ ԱՄՆ-ն հայտարարել է «սառը պատերազմում» իր հաղթանակի մասին․ «Իսկ չէ՞ որ մենք միասին էինք աշխարհը դուրս բերում առճակատումից, միջուկային մրցավազքից»։ Եվ կշարունակի․ «Հենց ամերիկացիների կայսերական տրամադրությունները պատճառ դարձան, որ նրանք իրենք իրենց «հաղթող» հայտարարեն»։
Գորբաչովը չկատարեց այն ամենը, ինչ խոստացել էր մարդկանց, խոստացածների մի մասն էլ ի սկզբանե անիրականանալի էր։
Ամառվա նախավերջին օրը նա մահացավ, և նրա հետ միասին հեռացավ մի ամբողջ դարաշրջան։
Ահավոր դավաճա՞ն, թե՞ մեծագույն պետական գործիչ. ինչ գիտենք Միխայիլ Գորբաչովի մասին
Լրահոս
0