00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախամարդու և քարանձավային արջի հանդիպման վայրը Հայաստանում. հնագետների բացահայտումները

© Photo : Twitter / Gfoeller Renaissance FoundationՔարանձավային արջի գանգը՝ հայտնաբերված Հայաստանի Հովք–1 քարանձավում
Քարանձավային արջի գանգը՝ հայտնաբերված Հայաստանի Հովք–1 քարանձավում  - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Բաժանորդագրվել
Քարանձավային արջերը հսկա գիշատիչ կենդանիներ են եղել։ Հայաստանյան քարանձավում հայտնաբերված այս տեսակը գիտական տվյալներով վերացել է 24 000 տարի առաջ:
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Տավուշի մարզում Քարի լճի հարակից լեռներում գտնվող Հովք-1 քարանձավում հնագետները նախամարդու ու հնադարյան վերացած կենդանատեսակի` քարանձավային արջի «հանդիպման» մասին վկայող ապացույցներ են գտել։
Այս մասին Twitter-ում հայտնել է Gfoeller Renaissance հիմնադրամը` անդրադառնալով հայաստանյան քարանձավագիտության վերջին բացահայտումներին, մասնավորապես` Հովք-1 քարանաձավում կատարված հնագիտական պեղումներին։
Հիմնադրամի էջում հրապարակված լուսանկարում հստակ երևում են հնագույն կենդանու բավական լավ պահպանված գանգի մնացորդներն ու ատամնաշարը։
«Նեանդերթալյան որսորդներն, ամենայն հավանականությամբ, մրցել են քարանձավային արջի հետ՝ նման քարանձավներից օգտվելու համար, որոնք ապահով և պաշտպանված բնակելի տարածքներ են եղել»,- ասված է հրապարակման մեջ։
Քարանձավային արջերը հսկա գիշատիչ կենդանիներ են եղել` շուրջ 1000 կգ կշռով ու 3 մետր հասակով։ Հայաստանյան քարանձավում հայտնաբերված այս տեսակը գիտական տվյալներով վերացել է 26 000 տարի առաջ:
Կենդանու մնացորդներից բացի, Հովք-1-ում հնագետները հայտնաբերել են նաև արջի ոսկորներից ու ժանիքներից պատրաստված բազմաթիվ գործիքներ, այդ թվում` զենքեր, որոնցով որսորդները սպանել ու մորթել են իրենց որսին, այդ թվում` հսկա արջերին։
Քարանձավում հայտնաբերվել է նաև աշխարհում հնագույն արվեստի գործերից մեկը` քարանձավային արջի կողոսկրից փորագրված արջի արձանիկը։ Արվեստի այս գործը հնագետների համոզմամբ, ստեղծվել է մթ-ից 120 000 տարի առաջ։
«Քարանձավում մենք առատ ապացույցներ գտանք այն մասին, որ նեանդերթալցիները շփվել են քարանձավային արջի հետ՝ և՛ որսալով, և՛ երկրպագելով նրան: Քարանձավային արջն այն ժամանակվա հզորագույն գիշատիչն էր»,- ասված է հիմնադրամի էջում։
ԱՄՆ-ում գրանցված Gfoeller Renaissance հիմնադրամը աջակցում է հայկական հնագիտությանը` մեր երկրի հարուստ ժառանգությունն աշխարհին ներկայացնելու համար։
Հիմնադրամը շուրջ 20 տարի իր գործունեությունն է ծավալում Հայաստանում։ Այդ ընթացքում կազմակերպությունն աջակցել է Ագարակ քաղաքի ու Արենիի հնագույն քարանձավի պեղումներին, որի արդյունքում Հայաստանում հայտնաբերվել էր նաև աշխարհի հնագույն կոշիկը։
Հայաստանյան բացահայտումների մասին Gfoeller Renaissance հիմնադրամը գրել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում զարմանալի բացահայտումների մի ամբողջ շարք է կատարվել: Բայց բացահայտելու շատ ավելին կա։
Լրահոս
0