00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քարոզարշավ անելու միտում չի էլ եղել. Ավինյանը` «Սուրմալու» այցելելու մասին

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Ավինյան
Տիգրան Ավինյան - Sputnik Արմենիա, 1920, 31.08.2022
Բաժանորդագրվել
Տիգրան Ավինյանը խորհրդարանում մասնակցել է հրավառություններն արգելող նախագծի շուրջ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկմանը։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մեկնաբանեց «Սուրմալու» առևտրի կենտրոն այցելելուց հետո իր հասցեին հնչող քննադատությունները։

«Այո՛, դա քարոզարշավ անելու տեղ չէր։ Եվ բացարձակապես նման ցանկություն և միտում չկար այդ ամենի մեջ»,- ասաց Ավինյանը` հարցի քաղաքականացման մեջ մեղադրելով որոշ լրատվամիջոցների։

Նշենք, որ Ավինյանն այսօր խորհրդարան էր եկել` մասնակցելու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկմանը հրավառություններն արգելող նախագծի շուրջ։
«Սուրմալուի» տնօրենը հարցաքննվել է. փորձագետները հաշվարկում են գույքային վնասները
Անդրադառնալով քննարկմանը` Ավինյանը նշեց, որ հարցը վերաբերում է ձևավորված կենցաղային սովորույթները փոխելուն։

«Հարցը մշակութաբանական է,- ասաց նա,- մենք պետք է որոշենք` մեզ համար ընդունելի՞ է, որ կնունքներին, հարսանիքներին, ծնունդներին մարդիկ կազմակերպում են հրավառություն` ի հաշիվ այն բնակչության, որ ապրում է այդ շրջակայքում, որովհետև այդ մարդիկ ո՛չ այդ կնունքի մասնակիցն են, ո՛չ հարսանիքի, ո՛չ ծնունդի։ Իրենց տանը հանգիստ քնած են, մեկ էլ` գը՛մփ։ Հիմա պետք է հասկանանք` մենք ուզո՞ւմ ենք, որ այդ տեսակ բիզնեսը լինի»։

Ավինյանը միաժամանակ նաև պարզաբանեց, որ օրենքի ընդունմամբ այդ բիզնեսը ոչ թե վերանալու է, այլ կանոնակարգվելու ու վերահսկվելու, հրավառություններն էլ թույլատրվելու են միայն կոնկրետ միջոցառումների ժամանակ։
«Այդտեղ շատ կոնկրետ դետալներ կան, որ պետք է քննարկել, մասնավորապես` հրավառության որ տեսակներն են թույլատրելի, որոնք` չէ։ Որովհետև կան տեսակներ, որոնք իրոք անձայն են, ավտանգ են»,- ասաց նա։
«Սուրմալուի» պայթյունից զոհվածների հարազատները 3 մլն դրամ միանվագ օգնություն կստանան
Հիշեցնենք`«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից 3 օր անց` օգոստոսի 17-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այցելել էր դեպքի վայր։
Նա ասել էր, որ ողբերգությունը առիթ է պայթուցիկ նյութերի պահպանման կանոններն ու հրավառությունների կազմակերպման մշակույթը վերանայելու մասին մտածելու համար։
Ավինյանը հիշեցրել էր, որ մեկ տարի առաջ`` 2021թ-ին, կառավարությունն օրենսդրական առաջարկ էր ներկայացրել, որով գրեթե սահմանափակվում էր հրավառության միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ, բայց օրենքի ընդունումը հետաձգվել էր` հաշվի առնելով գործարար համայնքի շահերը։
Լրագրողների հարցին ի պատասխան Ավինյանը նաև ասել էր, որ «Սուրմալուի» տարածք է եկել որպես ՔՊ վարչության անդամ ու Երևանի քաղաքապետի ապագա թեկնածու։
Հիշեցնենք նաև, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 14-ին՝ մոտավորապես 13։23-ին։ 16 մարդ մահացել է, մեկ մարդ համարվում է անհետ կորած։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ օգոստոսի 17-ը և 18-ը հայտարարվել էին սգո օրեր։
Լրահոս
0