00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Լև Ազատխանյան
1992-ի պայամանգրով ՌԴ սահմանապահները շարունակել են իրենց ծառայությունը «Զվարթնոց»-ում. Լև Ազատխանյան
09:48
4 ր
Էդուարդ Շարմազանով
«Զվարթնոց»-ում ռուսներին կփոխարինեն թուրքերը․ Էդուարդ Շարմազանով
09:52
6 ր
Աշոտ Փիլիպոսյան
Օհանավանում հայտնաբերված կառույցը միայն դամբարան չէ. Աշոտ Փիլիպոսյան
09:59
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Էներգոդարում ձերբակալվածները խոստովանել են, որ փոխանցել են ԶԱԷԿ-ի օբյեկտների կոորդինատները

Բաժանորդագրվել
Ուկրաինային կոորդինատներ փոխանցածները պնդում են, որ կարծել են, թե ծանր սպառազինությունից կայանի ուղղությամբ չեն կրակելու։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի - Sputnik. Էներգոդարում ձերբակալվածները, որոնց մեղադրում են թիրախի կոորդինատները հայտնելու մեջ, ՌԻԱ Նովոստիին ասել են, որ իրենք իբր ուկրաինական կողմին փոխանցել են Զապորոժիեում ոչ թե բուն ԱԷԿ-ի, այլ ատոմակայանի շուրջ գտնվող օբյեկտների կոորդինատները․ դրանք են՝ ռազմական մեքենաները, ուսումնական կենտրոնը կամ կայանի հովացման համակարգի ավազանը։
«Ես միայն շրջակայքի կոորդինատներ եմ փոխանցել։ Բուն կայանինը չեմ փոխանցել, որովհետև 2019 թվականից ի վեր մենք վտանգավոր գոտիներ հասանելիություն չունեինք, և մեզ ասում էին, որ չի կարելի այնտեղ գտնվել։ Այդ պատճառով, երբ ես տեսնում էի, որ օրինակ, բանակային բեռնատար է կանգնած, Google Maps-ում ատոմակայանի հատվածում կետը նշում էի ու փոխանցում։ Նաև արդյունաբերական գոտիները, ուսումնամարզական կենտրոնները և հովացնող ավազանի ցանկապատի մոտի կետը»,- հայտարարել է ԱԷԿ-ում պահակ աշխատող Օլեգ Մորոչկովսկին։
Նրա խոսքով՝ կոորդինատները փոխանցել համոզել է իր ծանոթը, որն այժմ գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ընդ որում, նա փոխարենը ոչինչ չի ստացել։

«Ես կարծում եմ՝ նրանք խնդրում էին, որ ես կոորդինատները փոխանցեմ, որպեսզի ինչ-որ գործողություններ ձեռնարկեն և ռուսական զորքերին ստիպեն լքել ատոմակայանի տարածքը։ Գիտեմ, որ Ուկրաինայում ատոմային կայանը մեկը չէ, բայց սա ամենախոշորն է, և ես հույս ունեմ, որ մեր ատոմային մասնագետներն այն չեն կանգնեցնի»,- ավելացրել է Մորոչկովսկին։

«Ես չէի տեսնում, թե ով է կրակում, միայն պայթյունների ձայնն էի լսում։ Բայց կարծում եմ, որ Ուկրաինայի իշխանությունների կողմից տեղին չէ հայտարարելը, թե ռուսներն իրենք իրենց են գնդակոծում։ Ես առհասարակ կարծում եմ, որ ամեն ինչ պետք է ապացուցողական հիմք ունենա»,- խոստովանել է նա։
Տեղեկություններ փոխանցած երկրորդ անձը՝ Ալեքսեյ Դանիլովը, ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ կոորդինատներն ուղարկում էր Telegram-բոտին, որի հասցեն տեսել էր ուկրաինական հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող լուրերում։
«Ես փոխանցում էի պաշտպանական շինության կոորդինատները, որը երկրորդ անցակետի հետևում է, և մեքենայի տեղը, որը նման էր ռադիոէլէկտրոնային պայքարի համար օգտագործվող մեքենաներին։ Ես հույս ունեի, որ ոչ ոք ծանր սպառազինությունից կայանին չի կրակի։ Հույս ունեի, որ բոլորը հասկանում են օբյեկտի վտանգավորությունը»,-պարզաբանել է Դանիլովը։
Ձերբակալված ուղղորդողը նաև խոստովանել է, որ ԱԷԿ-ի տարածքի և Էներգոդարի գնդակոծություններն իրականացվում են ուկրաինական կողմից։ Դանիլովը կարծել է, թե կոորդինատները ուկրաինացիներին պետք են ատոմակայանը գրավելու համար։
Զապորոժիեի մարզի իշխանությունը մերժել է ԱԷԿ–ի ռեակտորները կանգնեցնելու ամերիկյան առաջարկը
Զապորոժիեի մարզի Էներգոդար քաղաքում ուկրաինական զորքերի հրետանու երկու նշանառու-ուղղորդողների ձերբակալման մասին ավելի վաղ հայտնել էր տարածաշրջանի ՆԳՆ-ն: Երկուսն էլ աշխատում էին ԱԷԿ-ում։ Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովի խոսքով՝ ձերբակալվածներն ապրում էին այդ քաղաքում, իսկ ձերբակալության ժամանակ հայտարարել են, որ «մտածել են՝ կանցնի-կգնա»: Նրա խոսքով՝ նշանառուներից մեկը հասցրել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը փոխանցել ավելի քան տասը թիրախների կոորդինատներ:
Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտ ամսից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուս զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են ռուս զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու կարևորությունը միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու տեսանկյունից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 188-րդ օրը։
Լրահոս
0