https://armeniasputnik.am/20220831/erevany-baqun-u-mvoskvan-arajyntac-en-grancel-pajmanavvorvatsutjunneri-harcum-lavrvov-47537972.html
Երևանը, Բաքուն ու Մոսկվան առաջընթաց են գրանցել պայմանավորվածությունների հարցում. Լավրով
Երևանը, Բաքուն ու Մոսկվան առաջընթաց են գրանցել պայմանավորվածությունների հարցում. Լավրով
ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, եռակողմ խումբը ռիթմիկ աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերով հանդիպումներին զուգահեռ։ 31.08.2022, Sputnik Արմենիա
2022-08-31T17:20+0400
2022-08-31T17:20+0400
2022-08-31T17:23+0400
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան
ադրբեջան
երկաթուղի
ճանապարհ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/05/46255830_0:0:2869:1614_1920x0_80_0_0_4e8046765e561f24ed2a9443e4c464bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։«Հարավային Կովկասում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը լուծում է եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ, այն աշխատում է ռիթմիկ, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերով հանդիպումներին զուգահեռ, որոնցից վերջինը տեղի է ունեցել օրերս»,– ասել է Լավրովը` հավելելով, որ խումբը առաջընթաց է արձանագրել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։Լավրովը նաև հայտնել է, որ իրանցի պաշտոնակցի հետ այսօր խոսել են Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև Ռեշտ-Աստարա մայրուղու փոքր երկաթուղային հատվածի վերականգնման շուրջ ընթացող քննարկումների մասին։ Նրա խոսքով, սեպտեմբերին արդեն ծրագրված են նախագծի շուրջ մասնագետների շփումներ։«Ինձ թվում է, որ գործընթացը շատ լուրջ առաջընթաց է գրանցել։ Ինչ վերաբերում է դրա գլոբալ և տարածաշրջանային նշանակությանը, այն նաև բաղկացած է լոգիստիկ շղթաների կառուցումից, որոնք կլինեն անկախ այն երկրներից, որոնք ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում տարածաշրջանում իրենց գործընկերների նկատմամբ` լինի դա Իրանը, լինի Ռուսաստանի Դաշնությունը, լինի դա որևէ այլ երկիր»,–ասել է Լավրովը:Իրանցի պաշտոնյան էլ ասել է, որ Իրանն ունի շատ արտոնյալ աշխարհաքաղաքական դիրք։ «Տրանզիտային ուղիների ամրապնդումը, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ դիվերսիֆիկացված ուղիները, մենք ընկալում ենք որպես այս տարածաշրջանի զարգացման, ինչպես նաև պարենային անվտանգության կարևոր գործոն»,- ասել է նա։Իրանի ԱԳ նախարարը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ Ռեշտ-Աստարա անավարտ հատվածի շինարարությունն ավարտին հասցնելու հարցում։ Մոսկվան աշխատում է Երևանի և Բաքվի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար. ՌԴ ԱԳՆՕգոստոսի 30-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը:Նիստը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։Մինչ այդ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Շահին Մուստաֆաևի ու Մհեր Գրիգորյանի հետ և ողջունել հանձնաժողովի աշխատանքների շարունակումը։Կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի և հետագա աշխատանքների շուրջ:Պայմանավորվել են համաձայնեցված ժամկետում անցկացնել երրորդ հանդիպումը։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2022
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e6/08/05/46255830_0:0:2731:2048_1920x0_80_0_0_a6486cd13c32e58afe0efcd1084ea828.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ադրբեջան, երկաթուղի, ճանապարհ
ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան, ադրբեջան, երկաթուղի, ճանապարհ
Երևանը, Բաքուն ու Մոսկվան առաջընթաց են գրանցել պայմանավորվածությունների հարցում. Լավրով
17:20 31.08.2022 (Թարմացված է: 17:23 31.08.2022) ՌԴ ԱԳ նախարարի խոսքով, եռակողմ խումբը ռիթմիկ աշխատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերով հանդիպումներին զուգահեռ։
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներից բաղկացած եռակողմ աշխատանքային խումբը զգալի առաջընթաց է գրանցել Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։ Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Հարավային Կովկասում առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը լուծում է եռակողմ խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետերի մասնակցությամբ, այն աշխատում է ռիթմիկ, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հարցերով հանդիպումներին զուգահեռ, որոնցից վերջինը տեղի է ունեցել օրերս»,– ասել է Լավրովը` հավելելով, որ խումբը առաջընթաց է արձանագրել պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։
«Հուսով եմ, որ դրանք կձևակերպվեն շատ մոտ ապագայում: Հատկապես կարևոր է, որ այս աշխատանքն իրականացվում է ոչ թե վակուումում ու մեկուսացված, այլ ավելի լայն տրանսպորտային նախագծերի հետ սերտ համակարգմամբ, ներառյալ Հյուսիս-Հարավ միջանցքի նախագիծը, որում մեր իրանցի գործընկերները ևս հետաքրքրված են»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Լավրովը նաև հայտնել է, որ իրանցի պաշտոնակցի հետ այսօր խոսել են Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև Ռեշտ-Աստարա մայրուղու փոքր երկաթուղային հատվածի վերականգնման շուրջ ընթացող քննարկումների մասին։ Նրա խոսքով, սեպտեմբերին արդեն ծրագրված են նախագծի շուրջ մասնագետների շփումներ։
«Ինձ թվում է, որ գործընթացը շատ լուրջ առաջընթաց է գրանցել։ Ինչ վերաբերում է դրա գլոբալ և տարածաշրջանային նշանակությանը, այն նաև բաղկացած է լոգիստիկ շղթաների կառուցումից, որոնք կլինեն անկախ այն երկրներից, որոնք ոչ պատշաճ վերաբերմունք են ցուցաբերում տարածաշրջանում իրենց գործընկերների նկատմամբ` լինի դա Իրանը, լինի Ռուսաստանի Դաշնությունը, լինի դա որևէ այլ երկիր»,–ասել է Լավրովը:
Իրանցի պաշտոնյան էլ ասել է, որ Իրանն ունի շատ արտոնյալ աշխարհաքաղաքական դիրք։ «Տրանզիտային ուղիների ամրապնդումը, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ դիվերսիֆիկացված ուղիները, մենք ընկալում ենք որպես այս տարածաշրջանի զարգացման, ինչպես նաև պարենային անվտանգության կարևոր գործոն»,- ասել է նա։
Իրանի ԱԳ նախարարը վերահաստատել է իր երկրի պատրաստակամությունը՝ Ռեշտ-Աստարա անավարտ հատվածի շինարարությունն ավարտին հասցնելու հարցում։
Օգոստոսի 30-ին
Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը:
Նիստը նախագահել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Մինչ այդ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հանդիպել է Շահին Մուստաֆաևի ու Մհեր Գրիգորյանի հետ և ողջունել հանձնաժողովի աշխատանքների շարունակումը։
Կողմերը քննարկել են կազմակերպչական և ընթացակարգային հարցեր, հանգամանալից մտքեր փոխանակել հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի և հետագա աշխատանքների շուրջ:
Պայմանավորվել են համաձայնեցված ժամկետում անցկացնել երրորդ հանդիպումը։